Մասնակից:Albin777/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                          Քարդաշևի սանդղակ

Քարդաշևի սանդղակը քաղաքակրթության տեխնոլոգիական առաջընթացի չափման մեթոդ է, որը հիմնված է քաղաքակրթության օգտագործած էներգիայի քանակի վրա: Այն առաջարկվել էր սովետական միության աստղագետ Նիկոլայ Քարդաշևի կողմից ՝ 1964 թվականին: Սանդղակն ունի 3 կատեգորիա՝[1]

lտիպի քաղաքակրթություն, որը կոչվում է նաև մոլորակային քաղաքակրթություն: Այսինքն ՝ քաղաքակրթությունը կարող է օգտագործել և տնօրինել մոլորակի ամբողջ էներգետիկ ռեսուրսները: 

Այսպիսով հնարավորություն ունենալով կառավարել մոլորակի ողջ էներգիան նշանակում է կառավարել բնության ուժերը:

Մարդիկ կկարողանան կառավարել հրաբուխները, եղանակը և նույնիսկ երկրաշարժերը: Այսպիսի մտքերին դժվար է հավատալ, բայց համեմատած այն առավելություններին, որոնք դեռ կընձեռնվեն l տիպի քաղաքակրթությանը հասնելուց հետո, սրանք պարզապես դառնում են հիմնական մակարդակի խնդիրներ:

II տիպի քաղաքակրթություն, որը կոչվում է նաև աստղային քաղաքակրթություն: Այն կարող է օգտագործել և տնօրինել իր ծնող աստղի ամբողջ էներգիան: II տիպի քաղաքակրթության ամենատարածված հիպոթետիկ գաղափարներից է Dyson Sphere սարքը, որը կհավաքի աստղի ամբողջ էներգիան և կփոխանցի Երկիր մոլորակին:

III կարգի քաղաքակրթություն, որը նաև կոչվում է գալակտիկական քաղաքակրթություն: Այն կարող է կառավարել ողջ գալակտիկայի էներգիան: Այս էտապում մարդիկ կկարողանան ստեղծել ռոբոտների գաղութներ, որոնք հնարավորություն կունենան ինքնավերարտադրվելու: Նրանց թիվը կարող է հասնել միլիոնների ՝ տարածվելով ամբողջ գալակտիկայով մեկ և գաղութացնելով աստղերը; Ռոբոտները նույնիսկ կկարողանան կառուցել Dyson Spheres ` ստեղծելով հսկայական ցանց, որը կկարողանա ուղղորդել էներգիան դեպի Երկիր մոլորակ:[2]

Այսօրվա դրությամբ մարդիկ դեռ չեն հասել առաջին տիպի քաղաքակրթությանը: Ֆիզիկոս և ֆուտուրիստ Միչիո Կակուն կանխատեսել է, որ մարդիկ կհասնեն առաջին տիպին 100-ից 200 տարի հետո: Երկրորդ տիպին՝ մի քանի հազար տարուց և երրորդ տիպին կհասնեն 100.000-ից մինչև միլիոն տարի հետո:

  1. «Kardashev scale» (անգլերեն). 2018-10-22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «The Kardashev Scale – Type I, II, III, IV & V Civilization». Futurism (ամերիկյան անգլերեն). 2014-07-19. Վերցված է 2018-10-28-ին.