Jump to content

Մասնակից:AlKob/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գառնիկ Գևորգյան


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Շալիկոյի Գևորգյանը ծնվել է 1969 թվականին, Ջավախքի Դավնիա գյուղում։ ավարտել է Բաղրամյանի շրջանի Քարակերտ ավանի միջնակարգ դպրոցը։ 1986 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ 1992 թվականին կամովին մեկնել Արցախ։ Մահացել է 1993 թվականին։ Անձնական կյանքին հետամուտ լինել, ամուսնանալ և ժառանգ թողնել չհասցրեց։

     Նահատակվեցիք Արցախ աշխարհում,
     Որ լեռներն հայոց միշտ բարձր մնան,
     Ձեր սրտերից է արևը ծագում,
     Դուք հավերժական փառքի հուշարձան։

Գառնիկը միակ քրոջ երեք եղբայրներից կրտսերն էր։ Հնուց եկած կարգ է ՝ ընտանիքի սիրելին ամենափոքրն է։ Գառնիկը չէր չարաշահում այդ «իրավունքը»։ Մի առանձին սիրով ու հարգանքով էր համակված հարազատների հանդեպ, իսկ քույրը պաշտանմունքն էր։ Դժվարությունների ու խոչընդոտների դեմ ամուր էր, տոկուն և չերկնչող։ Երբ բանակից վերադարձավ, հայոց աշխարհն ալեկոծված էր։ Արդար պայքարի էր ելել Արցախը։ Մարդիկ արյան կանչով միանում էին այդ պայքարին: Գառնիկը ևս անդամագրվեց կամավորական ջոկատներին։ Նա խորապես հասկանում էր՝ արցախի ազատության համար պայքարը նշանակում է պայքար ամբողջ հայության բարօրության համար։ Ծնողները լուր են ուղարկում Գառնիկին և խնդրում, որ կռվի դաշտից տուն վերադառնա։ Նրա պատասխանը կարճ էր.«Սիրելի ծնողներ, ես գնացել եմ կռվլու... Դուք պինդ մնացեք, ընկերներով կվերադառնանք, հաղթանակով կվերադառնանք»։ Ընկերները բախտ պիտի ունենային վերադառնալու և հպարտությամբ պատմելու, որ Գառնիկը հերոսաբար մարտնչել է Կիչան−Սրխավենդ ճակատում, որտեղ էլ ավարտել է նրա երկրային կյանքը։ Գլխից ծանր վիրավոր մարտիկը համբույրով վերջին հրաժեշտն է տվել հայրենի հողին, զինակիցներին ՝ դառնալով հերոսացած հիշողություն։

Գումարտակի շտաբի պետի բնութագիրը.«Գառնիկը օժտված էր մարտիկի լավագույն հատկություններով։ Սառնասիրտ էր։ Երբեք խուճապի չէր մատնվում։ Կարողանում էր կազմակերպել , իր հետևից տանել մարտական ընկերներին։ Ոգևորվում էր կռվով, վարքով, խոսքով։ Անկախ էր խենթության աստիճան: Միշտ առաջին գծում էր»։ Ժողովուրդը երգով ու բանաստեղծություններով է գուրգուրում , հավերժացնում հայրենյաց նահատակների հիշատակը։ Գառնիկի քեռու աղջիկն էլ՝ Արմենուհին, ջերմ տողեր է նվիրել հայրենասեր զարմիկին.

     Հունվա՛ր, բերիր մեզ վիշտ ու լաց,
     Բաղրամյանը տնքաց ցավից,
     Բայց ազատվեց հողն հայրենյաց
     Եվ Գառնիկին հուժկու զարկեր։

Քարակերտ ավանից ինը քաջորդի են զոհվել արցախյան հերոսամարտում։ Գառնիկն առաջին զոհը, առաջին ցավը։ Ավանում մի հոյակերտ կոթող կա։ Քարակերտցիների նվերն է իռ ազատամարտիկ զավակներին։