Մասնակից:Af.ani2017/Արմաթ ինժեներական լաբորատորիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Af.ani2017/Արմաթ ինժեներական լաբորատորիաներ
Պատկեր:Արմաթ լոգոտիպ - հայերեն-1.png
ԿարգախոսԱպագայի ագորիթմը
ԵրկիրՀայք

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով:Նախագիծն ազդեցության մեծ ներուժ ունի սոցիալական արժեքների կերտման ասպարեզում: Ակնկալվում է, որ նմանատիպ կրթական համակարգը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կառողջացնեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում:Տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ նմանատիպ մեծամասշտաբ նախաձեռնության իրականացումը կբերի համաշխարհային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես գիտելիքահենք երկիր: ՙՇախմատային գերտերությունը՚ կառանձնանա ևս մեկ բացառիկ մոտեցմամբ՝ կրթական համակարգում ինժեներական մասնագիտությունների ուսուցման պետական լայնամասշտաբ ծրագրի իրականացմամբ: Նախագծի իրականացումը պահանջում է համապատասխան մեթոդաբանության մշակում, ենթակառուցվածքի ստեղծում և բարձրորակ դասավանդող անձնակազմի պատրաստում:Նախագծի կառավարումը ստանձնել է ԻՏՁՄ-ն` մի շարք օժանդակ կառույցների միջոցով՝ պետություն, բիզնես ոլորտ, հարակից ծրագրեր և օտարերկրյա կազմակերպություններ կամ դրանց գիտահետազետական կենտրոններ:2017թ.-ի մարտ ամսվա դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում են արդեն 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներ, որտեղ ներգրավված են շուրջ 4600 երեխաներ:Նախագիծն առանձնանում է մեծամասշտաբ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Նախագծի կարևորագույն ազդեցություններից է երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշումը դեպի տեխնիկական գիտություններ: Վերջինս սատարում է Հայաստանի՝ գիտելիքահենք տնտեսություն զարգացնելու ռազմավարությանը: Ի հավելումն, ինժեներական խմբակների տարածումը հանրակրթության համակարգում կհանգեցնի հասարակական մտածելակերպի առողջացմանը՝ երիտասարդ սերունդներին հնարավորություն տալով գիտությամբ զբաղվելու: Վերջինիս արդյունքում ինժեներական/տեխնիկական կրթության կարևորությունը և համբավը կմեծանան, որը զարկ կտա գիտատար ճյուղերի և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը՝ համապատասխան աշխատուժ ապահովելով ոլորտներին:

ՆՈՐ ՈՐԱԿԻ/ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏՈՒԺ

Ինժեներական խմբակների ուսումնական ծրագիրը ենթադրում է, որ խմբակների շրջանավարտները (առանց բուհ ավարտելու) զինված կլինեն բավականաչափ տեխնիկական գիտելիքներով՝ աշխատուժի շուկա որպես սկզբնական մակարդակի տեխնիկական մասնագետներ մուտք գործելու համար: Սա որակապես նոր` միջին մասնագիտական հմտություններով սեգմենտ կստեղծի Հայաստանի տեխնոլոգիական աշխատուժի շուկայում:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ՀԵՐՈՍԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ » ՎԵՐԱՓՈԽՈՒՄ

Ծրագրի արդյունքում ստեղծված կայուն աշխատանքների առկայությունը, բարձր աշխատավարձերը և զարգացման հեռանկարները կցուցադրեն կրթությամբ և սեփական մտավոր կապիտալով հաջողության հասնելու հնարավորությունները: Տեխնոլոգիական ասպարեզում հաջողության նախադեպերի բարձրաձայնումը կբերի հասարակության մեջ ՙ հերոսի կերպարների՚ (role models) վերափոխմանը:


ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՏԻՊԸ՝ ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ ԾՐԱԳԻՐ

2008թ. ի վեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Հայաստանում կազմակերպվում է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը (ԱրմՌոբոտիքս): Հայաստանի, ներառյալ Արցախի 55 համայնքներում ստեղծվել է ռոբոտաշինության 60 խմբակ: 2014թ. սկզբի դրությամբ շուրջ 700 աշակերտներ ներգրավված են այս խմբակներում: Խմբակներն ապահովված են «Սայմոտեկ» ընկերության կողմից հայկական արտադրության «ՍեՌոբ» ուսումնական ռոբոտներով:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ և ԲՋՋԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Նախագիծը ունի 6 տարվա պատմություն, որի ընթացքում կարողացել է ստեղծել բավականին մեծ համայնք, որում ընդգրկված են՝ դպրոցականներ, ոսունողներ, start-up ընկերություններ, խաղային ոլորտում գործող այլ ընկերություններ:


ԻՆՈՎԱՑԻՈՆ ՃԱՄԲԱՐ

ԴիջիՔեմփ ամառային ճամբարի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 13-17 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին: Ոլորտի բարձրակարգ մասնագետների մատուցած դասընթացները, ինչպես նաև նրանց հաջողության պատմությունները կլրացնեն ճամբարի գործնական և արդյունավետ բովանդակությունը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

9-13 տարեկան 600 երեխաների համար ամառվա ընթացքում կազմակերպվում է տեխնոլոգիական ճամբար, որի ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ուսուցանող երեխաները ստանում են տեխնոլոգիական առաջադրանք, խմբակավար-ջոկատավարների օգնությամբ կատարում են այն, ստանում են մրցանակներ:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի ընթացքը բաղկացած է 4 ՓՈՒԼԵՐԻՑ` I փուլ - Խմբակի վայրի և խմբակավարի ընտրություն II փուլ – Խմբակավարի վերապատրաստում (4 փուլով) III փուլ - «Արմաթ» լաբորատորիայի տեղակայում ընտրված վայրում IV փուլ – Խմբակների գործունեություն և նրանց մշտադիտարկում V փուլ - Խմբակում ընդգրկված երեխաների մասնակցություն ռոբոտիքսի մրցույթներին, ճամբարներին I փուլ`

Խմբակի վայրի և դասավանդող ուսուցիչների (խմբակավարների) ընտրություն Խմբակ ստեղծելու համար նախատեսվում է այցելել լաբորատորիայի տեղակայման ուսումնական հաստատություն(վայր), տեղում ծանոթանալ տեխնիկական հնարավորություններին, մարդկային պոտենցիալին, հանդիպել հաստատության ղեկավարի և խմբակավարի թեկնածուների հետ: Այցելության արդյունքում կընտրվի լավագույն ուսուցիչ-խմբակավար:

II ՓՈՒԼ

Խմբակում դասավանդող ուսուցչի (խմբակավարի) վերապատրաստում: Նախատեսվող խմբակում բնականոն աշխատանքը ապահովելու համար նախատեսվում է վերապատրաստել ուսուցիչին (խմբակավարին): Վերապատրաստման և վարժանքի ընդհանուր տևողությունը կկազմի 4 փուլ, յուրաքանչյուր փուլը 4-5 օր տևողությամբ, ընդհանուր 6-7 ամսվա ժամանակահատվածի ընթացքում: Այդ ընթացքում ուսուցիչը կծանոթանա ռոբոտաշինության հիմունքներին, «Աղուէս», «Կրիա» համակարգչային ծրագրավորման միջավայրերին և իր հետ կիրականացվի Ռոբոտ կոնստրուկտորի հետ աշխատելու վարժանքներ, կտիրապետի եռաչափ մոդելավորմանը և եռաչափ տպիչի ու CNC շաղափային հաստոցի հետ աշխատելու հմտություններին:

III ՓՈՒԼ

«Արմաթ» լաբորատորիայի տեղակայում ընտրված վայրում

IV ՓՈՒԼ

Ծրագրի ներդրման ընթացքի վերահսկում (մոնիթորինգ) և խորհրդատվական ծառայությունների իրականացում: Ծրագրի շրջանակներում խմբակը ձևավավորելուց հետո նախատեսվում է իրականացնել ծրագրի ներդրման ընթացքի վերահսկում (մոնիթորինգ), այցելությունների և տեղերում դիտարկումներ կատարելու միջոցով: Նախատեսվում է իրականացել նաև խորհրդատվական ծառայությունների մատուցում։ Մշտադիտարկման և խորհրդատվության մատուցման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

V ՓՈՒԼ

Խմբակում ընդգրկված երեխաների մասնակցություն ռոբոտիքսի մրցույթներին, ճամբարներին: Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք մրցույթներ: - «Գծին հետևող ռոբոտների» մրցույթ - «Իրեր գտնող, տեղափոխող և դասակարգող ռոբոտների» մրցույթ - «Ական փնտրող ռոբոտների» մրցույթ - «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթ Ինչպես նաև ամառային հետևյալ ճամբարները՝ - «Տեխնոլոգիական ճամբար» 10-13 տարեկանների համար, - «Նորարական գաղափարների» Ճամբար 14-17 տարեկանների համար

Ծրագրի ընթացքում կներկայացվի հաշվետվություն, որը կներառի ըստ ժամանակացույցի կատարվող աշխատանքների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն: Միաժամանակ հովանավորի ներկայացուցիչը անձամբ կարող է պարբերաբար այցելել ծրագրի իրականացման վայր և հետևել աշխատանքների կատարման ընթացքին:


ՆԱԽԱԳԾԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

«Արմաթ» լաբորատորիա Կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների վրա, որոնք հիմնականում մշակված են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նաև կառուցել ԱԹՍ (անօդաչու թռչող սարքեր)։ Կրթական ծրագրերը համալիր լուծումների ամբողջական փաթեթ է, որը նաև ներառում է լաբերի տեղադրում և ստեղծում, համագործակցության յուրահատուկ էկոհամակարգ՝ արդյունաբերության, դպրոցների և համալսարանների միջև։ Ինժեներական Լաբորատորիան ներառում է՝ 1.Ռոբոտ կոնստրուկտոր՝ «Սեռոբ» ռոբոտ կոնստրուկտորի և ավտոմատացման հավաքածուներկոմպլեկտ «Սեռոբ» ռոբոտ կոնստրուկտորի կոմպլեկտը, որը մշակվել է Սայմոտեկ ընկերության կողմից, հնարավորություն է տալիս՝ - սովորել և ուսուցանել ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, - մշակել ռոբոտատներ, - զանգվածային ներդրման դեպքում կազմակերպել ռոբոտաշինության ակումբներ, - անցկացնել պարբերական տարածաշրջանային մրցույթներ և մասնակցել միջազգային ռոբոտաշինության միջոցառումներին, - բարելավել երիտասարդների ուսուցման որակը և վաղ մասնագիտական կողմնորոշումը 2.Եռաչափ տպիչ, որը ապակու հարթակի վրա ձևավորում է մոդելավորած առարկան օգտագործվող նյութը հալեցնելով և շերտ – շերտ միմյանց վրա նստեցնելով:

Եռաչափ տպիչի և CNC շաղափային հաստոցի համար նախատեսված են համապատասխան պարամետրերով համակարգիչներ: «Այգեստան-Գ» մինի համակարգիչներ՝ 4-5 հատ: - կրթական ծրագրերի ծրագրային փաթեթներ ծրագրավորման ու ռոբոտների ղեկավարման համար /scratch- Աղուէս և Կրիա ծրագրեր/:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները արժանացել են՝

Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակները (The best provider of IT education):

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերաբերյալ ֆիլմի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=o38ePT23lbY


ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000 թվականին, որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների ձեռնարկությունների և ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: Միության անդամները զբաղվում են ծրագրային ապահովման, ինտերնետ տեխնոլոգիաների, էլեկտրոնային առևտրի, գիտահետազոտական և կրթական ռոբոտների, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումների զարգացմամբ: Միության նպատակն է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական ոլորտում Հայաստանը դարձնել միջազգային առաջատար: Ներկայումս մեր անդամ ընկերությունների թիվն աճում է: 2017թ. Հուվար ամսվա դրությամբ նրանց թիվը հասել է 82-ի: Միությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց հիմնական ուղղությունն է Հայաստանում զարգացնել բարձր տեխնոլոգիական ոլորտը: