Մասնակից:Aeprik/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՌՈՄԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՙԼացիոն՚ (իտ. Sգcieta Spգrtiva Laziգ) պրոֆեսիոնալ իտալական ֆուտբոլային ակումբ է, որը ներկայացնում է Հռոմը։ Հիմնադրվել է 1900 թվականին։ Հանդես է գալիս իտալական A սերիայում, որտեղ և անց է կացրել իր պատմության մեծ մասը` հանդիսանալով իտալական բարձրագույն խմբի ուժեղագույն ակումբներից մեկը։ “Լացիոն” Իտալիայի կրկնակի չեմպիոն է, հինգ անգամ նվաճել է Իտալիայի գավաթը (Cգppa Italia), երեք անգամ Իտալիայի սուպերգավաթը (Supercգppa Italiana), ինչպես նաև մեկական անգամ ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Ակումբի ավանդական գույներն են երկնագույնը և սպիտակը։ Տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի ՙՕլիմպիկո՚ մարզադաշտում, որը տեղավորում է 82.686 հանդիսական։ Այս մարզադաշտում է իր տնային հանդիպումներն անցկացնում նաև ՙՌոման՚, որի հետ ՙԼացիոն՚ թշնամական հարաբերությունների մեջ է` սկսած 1929 թվականից։ Այս թիմերի միջև խաղերն անվանվում են ՙՄայրաքաղաքային դերբի՚ (Derby della Capitale)։ 1900-1929` առաջին և միակ ակումբը Հռոմում ՙԼացիո՚ սպորտային միությունը հիմնադրվել է 1900 թվականի հունվարի 9-ին` որպես ՙSգcieta Pգdistica Laziգ՚, Տիբր գետի հյուսիսային ափին։ Հիմնադիրներն էին մի խումբ երիտասարդներ. Լուիջի Բիդջարելլի, Ջակոմո Բիդջարելլի, Օդոակրե Ալոիզի, Արտուրո Բալեստրիերի և այլն։ Նրանց ընտրած գույները սպիտակը և երկնագույնն էին, ինչպես հունական դրոշի վրա է` Օլիմպիական խաղերի հայրենիքի պատվին։ Սկզբում ՙԼացիոյում՚ զբաղվում էին միայն վազքով, սակայն ընդամենը մեկ տարի անց Բրունո Սեգատտինիի ջանքերով ՙԼացիոյում՚ սկսեցին զբաղվել նաև ֆուտբոլով։ Առաջին հանդիպումը ՙԼացիոն՚ անցկացրեց 1902 թվականի մայիսի 16-ին։ Մրցակիցը ՙՎիրտուսն էր՚, որին հռոմեական ակումբը հաղթեց 3։0 հաշվով։ Հետզհետե հանդիպումները սկսեցին հաճախակի բնույթ կրել, և ՙԼացիոյի՚ ֆուտբոլային ՙբաժինը՚ դարձավ քաղաքի գլխավոր թիմը։ 1907 թվականին ՙԼացիոն՚, ռեգիոնալ առաջնությունում մեկ օրվա ընթացքում հաղթելով ՙԼուկկային՚, ՙՊիզային՚ և ՙԼիվորնոյին՚, նվաճեց մրցանակը։ Լինելով քաղաքի ուժեղագույն թիմը և հաղթելով Rգman 3rd Divisiգn Champiգnships-ում` ՙԼացիոն՚ 1910, 1911 և 1912 թվականներին հաղթում է նաև ռեգիոնալ առաջնությունում, իսկ 1913 թվականին` նաև ազգային առաջնության կիսաեզրափակչում, սակայն եզրափակչում` 1913 թվականի հունիսի 1-ին, 0։6 հաշվով պարտվում է ՙՊրո Վերչելլիին՚։ ՙԼացիոն՚ ևս մեկ փորձ կատարեց նաև հաջորդ մրցաշրջանում` կրկին հասնելով եզրափակիչ, սակայն այս անգամ էլ երկու խաղերում 1։7 և 0։2 հաշիվներով զիջելով ՙԿազալեին՚` կրկին բավարարվեց միայն երկրորդ տեղով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՙԼացիոն՚ կորցրեց իր նախկին ուժը Հռոմում և երկրի հարավ-կենտրոնական շրջանում: 1929 թվականին վերջ դրվեց Իտալիայում անցկացվող երկու տարբեր առաջնություններին և հիմնվեց A սերիան: ՙԼացիոն՚ և ՙՆապոլին՚, B խմբում վաստակելով հավասար քանակությամբ միավորներ, ստիպված էին միմյանց միջև որակավորման խաղ խաղալ: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն ևս մեկ խաղի կարիք չեղավ, քանի որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց երկու ակումբներն էլ ընդգրկել բարձրագույն խմբում: A սերիայում հանդես գալու առաջին տարիները ՙԼացիոյի՚ համար այնքան էլ հաջող չէին դասավորվում: Առաջին մրցաշրջանում թիմը դժվարությամբ պահպանեց տեղն ուժեղագույնների խմբում: 1934 թվականին թիմը պայմանագիր կնքեց Սիլվիո Պիոլայի հետ, ով ՙԼացիո՚ տեղափոխվեց ՙՊրո Վերչելիից՚: Թիմը համալրեցին նաև Լևրատտոն, Վիանին և Բլասոնան, ինչի շնորհիվ 1936/37 մրցաշրջանում ՙարծիվներն՚ առաջնությունում զբաղեցրին 2-րդ տեղը` իրենցից առաջ թողնելով միայն ՙԲոլոնիային՚։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1948/49 մրցաշրջանում, կրկին ակումբի նախագահ դարձավ Դզենոբին։ Այդ իրադարձությունը նոր, հիանալի թիմի ստեղծման սկիզբն էր։ Սպերոնեի գլխավորությամբ թիմը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ Այդ թիմի առաջատարները դարձան Սենտիմենտի եղբայրները, Ֆլամինին, Պուչչինելլին և Հոֆլինգը։ 50-ականների սկզբում ՙԼացիոն՚ երկու անգամ գրավեց 3-րդ տեղը, սակայն նախագահի և գլխավոր մարզչի հեռանալուց հետո հեռացավ նաև հաջողությունը, և միայն 1958 թվականին ՙԼացիոն՚ նվաճեց Իտալիայի գավաթը` եզրափակչում 1։0 հաշվով հաղթելով ՙՖիորենտինային՚։ 60-ականները ՙԼացիոյի՚ համար էլ ավելի դժգույն ստացվեցին։ 1960/61 մրցաշրջանում ՙԼացիոն՚ դուրս մնաց A սերիայից։ Միայն 60-ականների վերջին թիմը սկսեց ստաբիլ խաղ ցուցադրել և 1969/70 մրցաշրջանում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 70-ականները ՙԼացիոյի՚ համար սկսվեցին հերթական ձախողումով. ակումբի նախագահի և գլխավոր մարզչի միջև եղած տարաձայնությունների պատճառով թիմը 1970/71 մրցաշրջանում դուրս մնաց A սերիայից։ ՙՖոջիայից՚ հրավիրվեց նոր գլխավոր մարզիչ` Տոմմազո Մաեստրելլին, ով նախ 1970/71 մրցաշրջանում թիմը վերադարձրեց A սերիա, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում պայքարում էր չեմպիոնության համար և միայն վերջին տուրում` Նեապոլում, ձեռքից բաց թողեց սկուդետոն։ Այդուհանդերձ, հաջորդ մրցաշրջանում այլևս ոչ ոք չկարողացավ խանգարել ՙարծիվներին՚ և նրանք նվաճեցին պատմության մեջ իրենց առաջին սկուդետոն։ Սակայն շատ շուտով Մաեստրելլին հիվանդացավ քաղցկեղով և մահացավ, իսկ ՙԼացիոն՚ վերածվեց միջակ թիմի։ 10-ամյակի վերջում թիմը հայտնվեց իտալական ֆուտբոլում ծագած սկանդալի կենտրոնում. պայմանավորված հանդիպումների պատճառով հռոմեացիները հայտնվեցին B սերիայում, իսկ Վիլսոնը, Ջորդանոն, Մանֆրեդոնին և Կաչչյատորին, ովքեր այդ պահին ՙԼացիոյի՚ առաջատարներն էին, ձերբակալվեցին և որակազրկվեցին։

ԷՐԻԿՍՈՆԻ ԱՍՏՂԱՅԻՆ ԹԻՄԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ականները հռոմեական ակումբի համար նույնպես անկայուն էին։ Միայն 90-ականների վերջին թիմը վերելք ապրեց։ Այդ վերելքը կապված էր նոր գլխավոր մարզիչ Սվեն-Գորան Էրիկսոնի անվան հետ, ով գլխավորեց թիմը 1997/98 մրցաշրջանում, և նույն մրցաշրջանում էլ թիմը գրավեց Իտալիայի գավաթն, ինչպես նաև սուպերգավաթը և հասավ մինչև ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, որտեղ 0։3 հաշվով պարտվեց ՙԻնտերին՚։ Հաջորդ մրցաշրջանն ընդհանրապես աստեղային էր ՙԼացիոյի՚ համար. թիմը նվաճեց սկուդետոն, Իտալիայի գավաթը, սուպերգավաթը և ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը` եզրափակչում 2։1 հաշվով առավելության հասնելով ՙՄալյորկայի՚ նկատմամբ։ Այդ տարիներին ՙԼացիոն՚ էին ներկայացնում այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պավել Նեդվեդը, Կրիստիան Վիերին, Ռոբերտո Մանչինին, Էրնան Կրեսպոն, Խուան-Սեբաստիան Վերոնը, Ալեսանդրո Նեստան, Մարսելո Սալասը, Պերլուիջի Կազերագին, Յապ Ստամը, Սինիշա Միխաիլովիչը, Դեյան Ստանկովիչը, Կարել Պոբորսկին, Անջելո Պերուցին, Պաոլո Դի Կանիոն և այլք։ Համաձայնվեք, որ հռչակավոր ֆուտբոլիստների մի աստղաբույլ էր։ Սակայն այդ հիանալի տարիները ՙԼացիոյի՚ համար արդեն անցյալում են, և թիմը մի քանի տարի ոչ այդքան հաջող ելույթներից հետո այս տարի պայքար է մղում չեմպիոնության համար` առաջատար ՙՄիլանին՚ զիջելով ընդամենը 3 միավորով։ ՙԼացիոյի՚ երկրպագուները ոչ միայն Իտալիայում, այլ նաև ամբողջ աշխարհում ամենահզոր խմբավորումներն են։ ՙԼացիոն՚ այժմ ունի 8 գրանցված ֆան ակումբներ, որոնց հետ Իտալիայի ոչ մի թիմի երկրպագու չի ցանկանում գործ ունենալ, երբ իր թիմը խաղում է ՙարծիվների՚ հետ։