Մասնակից:Aatteennsssii/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{{Տեղեկաքարտ

Aatteennsssii/Ավազարկղ

Ասկադ Մուխթար (ուզբեկերեն` Asqad Muxtor) ուզբեկ բանաստեղծ և արձակագիր:Ծնվել է 1921 թվականին Ուզբեկստանում:Գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ և վեպեր:Նրան են պատկանում «Քույրեր», «Ծնունդ», «Ժամանակը իմ ճակատագրում», «Չինարա» վեպերը, «Կարակալպակյան վիպակ» և «Կարծես թե փոթորկում կա անդորր» վիպակները:1973 թվականին «Չինարա» վեպի համար (թարգմանված է նաև ռուսերեն) , արժանացել է Ուզբեկական ՍՍՀ Խամզիի անվան պետական մրցանակի:[1]

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասքադ Մուխթարը ծնվել է բանվորի ընտանիքում 1920-ի դեկտեմբերի 23-ին Ֆերգանա քաղաքում:11 տարեկանում որբացել է:Բարձրագույն կրթությունը ստացել է Կենտրոնական Ասիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետում, որն ավարտել է 1942 թվականին: 1957 - 1969 թվականներին եղել է Ուզբեկական ԽՍՀ Գրողների միության քարտուղար: Նա ղեկավարել է Ուզբեկանի մանկավարժական ինստիտուտի ուզբեկ գրականության բաժինը: Աշխատել է Sharq Yulduzi և Guliston ամսագրերում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (18.03.1959; ...)
  • Բարեկամության շքանշան (22.12.1980)
  • «Աշխատանքային վաստակի համար» մեդալ
  • այլ մեդալներ
  1. Կենդանի նամակ. Երևան: <<Սովետական գրող>>. 1979.