Jump to content

Մասնակից:ARM1999/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը(ԵԻՊՔ,YSCI-Yerevan Satae College of Informatics) -Հայաստանում գործող միակ պետական ուսումնական հաստատությունն է, որին 2014 թվականին համաշխարհային «GlobalGROUP» ընկերությունը շնորհել է ISO 9001:2008 սերտիֆիկատը՝ հավաստելով քոլեջի համապատասխանությունը կառավարման որակի միջազգային ստանդարտներին:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում սովորում են շուրջ 800 ուսանողներ, ովքեր կրթություն են ստանում հետևյալ 4 մասնագիտություններով.

  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում
  • Մեխատրոնիկա

Քոլեջում դասավանդում են շուրջ 80 դասախոսներ, ովքեր ընդգրկված են հետևյալ ամբիոններում.

  • Ծրագրային միջավայրեր
  • Հաշվողական համակարգեր և ցանցեր
  • Մաթեմատիկական
  • Մեխատրոնիկա
  • Հումանիտար-տնտեսագիտական

Քոլեջում իրականացվում են կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր հետևյալ մասնագիտություններով.

  • Համակարգչային գործավարություն
  • Համակարգչային դիզայն
  • Տվյալների հենքերի կառավարում
  • Ցանցերի կառավարում
  • Համակարգիչների և ցանցերի սպասարկում և վերանորոգում

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը (նախկինում՝ Երևանի էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկում) հիմնադրվել է 1960 թվականին, որի սկզբնական նպատակը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական (Մերգելյան) ինստիտուտի և «Էլեկտրոն» գործարանի համար միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրերի պատրաստումն էր:

1969-1971թթ. նախագծվել և կառուցվել են ուսումնական հաստատության նոր երկու մասնաշենքերը: 1992թ. ԷՀՄ տեխնիկումը անցել է ՀՀ կրթության նախարարության ենթակայության: Այդ դժվար տարիներին կտրուկ կրճատվել է ուսանողների քանակը (1994թ. տեխնիկումում սովորում էին ընդամենը 150 ուսանողներ), հետագայում ուսանողների քանակն աճել է, և ներկայումս քոլեջում սովորում են մոտ 800 ուսանողներ: 1999թ. տեխնիկումը վերակազմավորվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի: Այդ ժամանակներից ի վեր քոլեջի նյութատեխնիկական և մեթոդական բազաները արմատապես փոփոխվել և մշտապես արդիականացվել են:

2005թ. քոլեջը սկսել է համագործակցել աշխարհահռչակ «Festo» գերմանական ընկերության հետ, ինչի արդյունքում դրվել է նոր՝ «Մեխատրոնիկա», մասնագիտության հիմքը:

2008 թվականից քոլեջը մասնակցում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից նախաձեռնված կրթական և մշակութային ծրագրերին: 2008թ. Բրիտանական խորհրդի հովանավորությամբ կնքվեց պայմանագիր Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի հետ «Մեխատրոնիկա» մասնագիտության կրթական չափորոշիչի և մոդուլային ծրագրերի մշակման վերաբերյալ: Երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում 2011թ. առաջին անգամ Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտությամբ կատարվեց առաջին ընդունելությունը:

2008թ. սկսվեց համագործակցությունը գերամանական «InWent» (այժմ GIZ) կազմակերպության հետ էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ, իսկ 2013թ. հունիսից քոլեջը ձեռնամուխ է եղել հաշմանդամություն ունեցող անձանց համակարգչային ուսուցումը կազմակերպելու գործին: Այդ նախագիծը իրականացվում է «Save the children» կազմակերպության գրանտային ծրագրի ֆինանսավորմամբ, որի արդյունքում ուսուցում են անցել շուրջ 60 հաշմանդամներ: