Մասնակից:AN0880/Ավազարկղ1
Արծաթե մետաղադրամները արծաթից պատրաստված մետաղադրամներ են: Արծաթը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես մետաղադրամ, սակայն այսօր դրանք օգտագործվում են բացառապես հավաքորդների համար։
Արծաթյա դրամների պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին արծաթե դրամները հատվել են մոտավորապես մ․թ․ա 550 թվականին Միջերկրածովյան երկրներում։ Հին Հունաստանում պահպանված ամենահին մետաղադրամներից մեկը, որում պատկերված է միլեթյան առյուծը, թվագրվում է այս ժամանակաշրջանով: Մ.թ.ա 269-ից Հռոմեական կայսրության վճարային համակարգում ընդգրկված են եղել արծաթե մետաղադրամներ: Ամենավաղ մետաղադրամներից մի քանիսը հատվել են Փոքր Ասիայի Լիդիայի թագավորությունում մ.թ.ա. 600 թվականին[1]: Լիդիայի մետաղադրամները պատրաստված էին էլեկտրից, որը ոսկու և արծաթի բնական համաձուլվածք է և հասանելի էր Լիդիայում։ Հուշադրամների գաղափարը, այսինքն՝ որոշակի քաշի մետաղի դրոշմված կտորներ, արագ տարածվեց հարևան շրջաններում, ինչպիսին է Էգինան: Այս շրջանները հիմնականում բնակեցված էին հույներով։ Մ. թ. ա. 206 թվականից Չինաստանը նույնպես սկսում է արծաթե մետաղադրամներ հատել: Սակայն արտադրվել է միայն փոքր քանակություն և դրանք հասանելի են եղել միայն թագավորական ընտանիքի անդամներին։ Մեկ այլ մեծ ընդլայնում տեղի ունեցավ 708 թվականին, երբ դրանք հատվեցին Ճապոնիայում: Սակայն կարճ ժամանակ անց դրանք փոխարինվեցին պղնձե մետաղադրամներով։ Եվրոպացիները սկսեցին արծաթի արդյունահանումը «Նոր աշխարհում» Ամերիկա մայրցամաքի հայտնաբերումից անմիջապես հետո՝ Եվրոպայում արծաթի պահանջարկով պայմանավորված, որը ոգեշնչված էր Վերածննդի դարաշրջանի նուրբ վարպետությամբ[2]: Պատմականորեն ամենամեծ արծաթի հանքը հայտնաբերվել է Բոլիվիայում 1545 թվականին։ Ամերիկայում արծաթի արտադրությունը ազդեց Եվրոպայում առևտրի և քաղաքականության վրա և փոխեց եվրոպական հարաբերությունները աշխարհի այլ տարածաշրջանների, մասնավորապես Չինաստանի և Օսմանյան կայսրության հետ: Արծաթի ներհոսքը Եվրոպա հանգեցրեց երբեմն անվերահսկելի մետաղադրամների հատմանը: Եվրոպայի բոլոր երկրներն ի վերջո սկսեցին թողարկել մեծ չափի արծաթե մետաղադրամներ։ Եվրոպացիներն այնուհետև օգտագործեցին այս արծաթե մետաղադրամները արտասահմանից ապրանքներ գնելու համար, ինչը ի վերջո հանգեցրեց գնաճի[3]:
Արծաթե մետաղադրամների պատմության մեջ շրջադարձ եղավ 1794 թվականին, երբ Միացյալ Նահանգները սկսեց թողարկել ամերիկյան արծաթյա դոլարներ։
Արծաթե մետաղադրամներն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արծաթե մետաղադրամներն ամենից հաճախ օգտագործվում են ներդրումների համար, ունեն հիմնականում 39-ից 42 միլիմետր տրամագծեր և պարունակում են 1 տրոյական ունցիա նուրբ արծաթ: Պատմական արժեք ունեցող հին մետաղադրամներն այսօր հավաքագրման և դրամագիտական հետազոտությունների առարկա են։
Արծաթե մետաղադրամները մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթե մետաղադրամները երբեմն տեղադրվում են նավի կայմի տակ կամ կիլի վրա՝ հաջողության համար[4]: Այս ավանդույթը հավանաբար ծագել է հռոմեացիներից[5]:Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս, օրինակ՝ USS New Orleans-ի աշխատակիցները 33 մետաղադրամ են դրել նրա առջևի և հիմնական մասի տակ՝ նախքան 1933 թվականին նրա գործարկումը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The origins of coinage". . britishmuseum.org. 21 September 2015.
- ↑ "Silver". Guide to Gems. Credo Reference. Retrieved 27 February 2013.
- ↑ "Silver". Encyclopedia of World Trade From Ancient Times to the Present. Credo Reference. Retrieved 27 February 2013.
- ↑ Eyers, Jonathan (2011). Не стреляйте в Альбатроса: Морские мифы и суеверия.. A&C Black, London, UK. ISBN 978-1-4081-3131-2.
- ↑ Carlson, Deborah N. (2 February 2007). "Mast-Step Coins among the Romans". International Journal of Nautical Archaeology. 36 (2): 317–324. doi:10.1111/j.1095-9270.2006.00132.x.