Մասնակից:AKB7/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հուվերի ամբարտակ, Հուվերի պատնեշ (անգլ.՝ Hoover Dam, ինչպես նաև հայտնի որպես Boulder DamHoover Dam, ինչպես նաև հայտնի որպես Boulder Dam), յուրահատուկ հիդրոտեխնիկական կառույց ԱՄՆ-ում, բետոնային կամարագրավիտացիոն ամբարտակ 221 մետր բարձրությամբ և Ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքին: Գտնվում է Սև կիրճում, Նևադա և Արիզոնա նահանգների սահմանին, Լաս Վեգասից 48 կմ հարավարևելք, Բուլդեր Սիթի քաղաքից մի քանի կիլոմետր հեռու: Ամբարտակը առաջացնում է Միդ լիճը (ջրամբար): Անվանվել է ի պատիվ Հերբերտ Հուվերի՝ ԱՄՆ-ի 31-րդ նախագահի, որը մեծ դերակատարում է ունեցել կառուցման մեջ: Պատնեշի կառուցման աշխատանքները սկսվել են 1931 թվականին և ավարտվել 1936 թվականին, նախատեսված ժամանակից երկու տարի շուտ:

Ամբարտակը գտնվում է ԱՄՆ-ի բարելավման գրասենյակի ղեկավարության տակ, որը հանդիսանում է ԱՄՆ-ի Ներքին գործերի նախարարության բաժանմունք: Հուվերի ամբարտակը համարվում է Լաս Վեգասի շրջակայքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Կառուցման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ամբարտակի կառուցումը Կոլորադոն հաճախ ցույց էր բուռն բավորությունը, և ավելի հաճախ քարքարոտ լեռներում ձնհալքերի ժամանակ՝ խորտակելով գյուղատնտեսական հողերը, որոնք տեղաբաշխված էին հոսանքն ի վար: Ամբարտակի նախագծողները նախատեսում էին, որ նրա կառուցումը կոգնի կարգավորել Կոլորադո գետի մակարդակը: Դրանից բացի սպասվում էր, որ ջրամբարը կտար հիմք զարգացնելու հողագործության ոռոգմանը, ինչպես նաև կդառնա Լոս Անջելեսի և Հարավային Կալիֆոռնիաի մնացած շրջանների ջրամատակարարման աղբյուր[1]:

Այդ նույն ժամանակ նախագծի իրականացման գործում խոչնդոտներից մեկը այն էր, որ այն նահանգները որոնք գտնվում էին Կոլորադո գետի ավազանում, կասկածանքներ ունէին ջրային պաշարների հավասար օգտագործման հարցում: Կար վախ, որ Կալիֆոռնիան իր իշխանությամբ, ֆինանսական պաշարներով և անբարար ջրերով կցանկանա իրավունք ձեռք բերել ջրամբարի մեծ մասի վրա:

Դրա հետևանքով 1922 թվականին ստեղծվեց հանձնաժողով, որի մեջ մտնում էին մեկական ներկայացուցիչ հետաքրքրված նահանգներից և և մեկ ներկայացուցիչ ֆեդերատիվ իշխանությունից (Հերբերտ Հուվերը, որը այդ ժամանակ հանդիսանում էր առևտրի նախարարը և նախագահ Ուորեն Հարդինգի ներկայացուցիչը): Այդ հանձնաժողովի գործունեության արդյուք դարձավ 1922 թվականի նոյեմբեր 22-ին ստորագրված Կոլորադո գետի կոնվեցիան, որում ամագրված էր ջրային պաշարների բաժանման մեթոդիակն: Այդ փաստաթղթի ստորագրումը, որը ստացավ «Հուվերի փողզիճում» անվանումը, բացեց ճանապարհ ամբարտակի կառուցման իրագործման համար[2]:

Այդպիսի մեծ մասշտաբի ջրատեխնիկական կառույցը պահանջում էր պետական բյուջեյից մեծ միջոցներ: Ֆինանսավորման հատկացման օրինագիծը միանգամից չստացավ ԱՄՆ-ի սենատի և Սպիտակ տան հավանությունը: Միայն 1928 թվականի դեկտեմբերի 28-ին նախագահ Քելվին Քուլիդջը ստորագրեց փաստաթուղթը, որը թույլատրեց նախագծի իրականացումը: Նախնական ֆինանսաորումը հատկացվեց միայն 1930 թվականին, երբ նախագահը Հերբերտ Հուվերն էր:

Իսկզբանորեն նախատեսվում էր ամբարտակը կառուցել Բուլդերի կիրճում (անգլ.՝ Boulder Canyon): Այդ է պատճառը, որ վերջնական որոշում կայացվեց ամբարտակը կառուցել Սև կիրճում, բայց նախագիծը ստացավ Boulder Canyon Project անվանումը[3]:

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակի կառուցման պայմանագիրը ստացել է կոնսորցիում Six Companies, Inc., համատեղ նախաձեռնությամբ Morrison-Knudsen Company (Բոյսե,Այդահոի նահանգ), Utah Construction Company (Օգդեն, Յուտայի նահանգ), Pacific Bridge Company (Պորտլենդ, Օրեգոնի նահանգ), Henry J. Kaiser & W. A. Bechtel Company (Օքլենդ, Կալիֆոռնիաի նահանգ), MacDonald & Kahn Ltd. (Լոս Անջելես) և J. F. Shea Company (Պորտլենդ, Օրեգոնի նահանգ)[4]:

Շինարարական աշխատանքներին մասնակցել են հազարավոր աշխատողներ (առավելագույն թիվ 5251 աշխատող, որը եղել է 1934 թվականի հուլիսին): Պայմանագրի համաձայն շինարարությունում չէր թույլատրվում ընգրկել աշխատանքներին Չինացի փաղստականներին իսկ սևամորթների քանակը շինարարության ընթացքում չպետք է գերազանցեր 30-ը, որոնք պետք է աշխատեյն ամենացածր վարձատրվող աշխատանքներում[5]: Նախատեսվում էր, որ աշխատողների համար պետք է կառուցվեր մի ամբողջ քաղաք Բուլդեր Սիթի, բայց շինարարության գրաֆիկան կազմված էր արագացման և աշխատողների քանակի ավելացման համար (դա արվել էր, որպեսզի կրճատվեր համատարած գործազրկության մեծ թիվը, որը դարձել էր մեծ դեպրեսիաի հիմքը): Այդ իսկ պատճառով առաջին աշխատողների գալու ժամանակ քաղաքը դեռ պատրաստ չէր, և առաջին ամառը առշխատողները անցկացրեցին ժամանակավոր ճամբարում: Բնակավայրերի հանձնելու ուշացումը և աշխատանքի վտանգավորությունը իրենց հետևից հանգեցրեցին գործադուլի, որը տեղի ունեցավ 1931 թվականի օգոստոսի 8-ին: Աշխատողների ցույցը ցրվեց զենքի և մահակների օգնությամբ, բայց Բուլդեր Սիթիում աշխատանքների տեմպը արագացվեց, և 1932 թվականի գարնանը աշխատողները տեղափոխվեցին մշտական տներ: Բուլդեր Սիթիում շինարարության ժամանակ արգելված էր մարմնավաճառությունը, ազարտային խաղերը և ալկոհոլային խմիչքների վաճառքը: Ալկոհոլի վաճառքի արգելքը պահպանվեց մինչև 1969 թվականը, իսկ խաղային բիզնեսի արգելքը պահպանվում է մինչ օրս (Նևադա նահանգի այդպիսի միակ քաղաքը):

Ամբարտակի կառուցումը տեղի էր ունենում ծանր պայմաններում: Աշխատանքների որոշ մասը տեղի էր ունենում թունելներում, որտեղ աշխատողները տառապում էին ածխաթթու գազի ավելցուկից[6] (որոշ աշխատողներ դարձան հաշմանդամ կամ մահացան դրա հետևանքով): Գործատուն հայտարարեց, որ տվյալ հիվանդությունը հետևանք է թոքերի բորբոքման, և նա չի կրում պատասխանատվություն դրա համար: Այդ նույն ժամանակ Հուվերի ամբարտակի շինարարություն առաջինն էր որտեղ օգտագործվեցին պաշտպանիչ սաղավարտներ:

Շինարարության ամբողջ ընթացքում մահացել է 96 մարդ[7]: Առաջին մարդը, որը մահացել է շինարարության ընթացքում եղել է տեղանքագիր Տիրնին, որը խորտակվել էր Կոլորադոյի ջրերում 1922 թվականի դեկտեմբերին շինարարության համար առավել լավ տեղ ընտրելու գործընթացի ժամանակ[7]:

Նախնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակի կառուցումը ծրագրված էր Նևադաի և Արիզոնաի սահմանների նեղ կիրճում: Կոլորադո գետի ջրերի հեռացման համար շինարարության վայրից Սև կիրճի քրե պատերում փորվել էր 17,1 մետր տրամագծով 4 թունել: Թունելների ընդհանուր երկարությունը կազմում էր 4,9 կմ: Թունելների շինարարությունը սկասվեց 1931 թվականի մայիսին: Թունելների երեսապատումը տեղի էր ունենում 0,9 մ հաստությամբ բետոնով, և վերջնական տրամագիծը ջրի անցման համար կազմեց 15,2 մետր: Շինարարության ավարտից հետո թունելները մասամբ փակվել են բետոնային «խցաններով», իսկ մասամբ օգտագործվում է տուրբններ ջրի մատակարարման և ավելցուկային ջրի բացթողման համար[8]: Այն փաստը, որ ջրահեռացումը չի կատարվում է ամբարտակի միջոցով (ինչպես այդ նույն սկզբուքով կառուցված Սայանո-Շուշենսկոյեի ՀԷԿ-ը), այլ թունելների միջոցով, տեղաբաշխված շրջապատող ժայռերում, ամբարտակին տալիս է հավասարակշռություն[9]:

Շինարարության վայրի մեկուսացման համար և գետի միջոցով խորտակումը կանխելու համար կառուցվել է երկու պատնեշ: Վերին պատնեշի կառուցումը սկսվեց 1932 թվականի սեպտեմբերին, չնայած այն բանի, որ թւոնելները այդ պահին վերջկան չէին կառուցել[10]:

Անվտանգության նկատառումներից ելնելով մինչ աշխատանքների սկսվելը կատարվել է միջոցառում կիրճի պատերի քարերի մաքրմանը ուղված՝ նրանք պայթեցվում էին դինամիտով և քցվում ներքև:

Բետոնային ամբարտակի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բետոնը լցվել է ամբարտակի հիմքը 1933 թվականի հունիսի 6-ին: Բետոնի ստեղծման համար բացվել էր տեղի ընդերքի պաշարները, կառուցված հատուկ բետոնային գործարանները[11]:

Քանի որ նման մասշտաբի աշխատանքներ նախկինում տեղի չէին ունեցել, որոշ տեխնիկական լուծումներ, որոնք առաջանում էին շինարարության ընթացքում, կրում էին յուրահատուկ բնույթ: Խնդիրներից մեկը, որի հետ բախվել են ինժիներները, բետոնի սառեցումն էր: Կուռ մոնոլիտի փոխարեն, ամբարտակը կառուցվում էր որպես միմյանց հետ փոխկապակցված սյուներ անկյունաքարերի տեսքով, դա թույլ տվեց ավելցուկային տաքության տարածմանը, որը առաջանում էր բետոնային մասայի քարացման հետևանքով: Ինժիներները հաշվարկեցին, որ եթե ամբարտակը կառուցվեր որպես մոնոլիտ, բետոնի ամբողջական սառեցման համար մինչ շրջապատի ջերմաստիճանը կտևեր 125 տարի: Դա կարող էր հանգեցնել ճեղկվածքի առաջացման և պատնեշի քնդմանը[12]: Դրանից բացի, սառեցման գործընթացի արագացման համար բետոնի յուրաքանչյուր շերտի տեսքը, որտեղ տեղի էր ունենում լրացնելը, կազմում էր սառեցման համակարգ տրամագծային երկաթյա խողովակների, որտեղ մուտք էր գործում գետի ջուրը: Բետոնի քարացման գործըթացը, որով կառուցված է ամբարտակը, մինչ օրս ավարտված չէ[13]:

Բետոնը մեջ ընդհանուր առմամբ օգտագործվել 600 000 տոննա ցեմենտ և 3,44 միլիոն մ³ ագրեգատներ: Հուվերի ամբարտակը շինարարության ավարտման ժամանակ դարձավ աշխարհի ամենամեծ արհեստական կառույցը, որը քաշով գերազանցում էր Գիզայի բուրգերին, օգտագործված բետոնը կբավարարեր 5 մետր լայնությամբ և 20 սմ հաստությաբ բետոնային ճանապարհի կառուցում Սան Ֆրացիսկոյից մինչև Նյու Յորք, այսինքն ճանապարհ, որը կանցներ ամբող ԱՄՆ-ով Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան[11]:

Էլեկտրոկայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաէլեկտրակայանի մեքենաներ սրահ

Փոսի մշակումը նախատեսված ջրաէլեկտրակայանի կառուցման համար կատարվել է ամբարտակի փոսի մշակման հետ միաժամանակ: Հողային աշխատանքները U-ա ձև կառույցի համար, որը ընկած էր ամբարտակի տակ, ավարտվեց 1933 թվականին, իսկ առաջին բետոնը էլեկտրոկայանի շենքում լցվել է այդ նույն տարվա նոյեմբերին:

Առաջին էլեկտրականությունը կայանի գեներատորների կողմից ստացվել է 1936 թվականի հոկտեմբերի 26-ին: 1961 թվականին կայանի վերանորոգման ժամանակ կառուցվել է լրացուցիչ գեներատորներ: Այս պահի դրությամբ կայանում էլեկտրականություն արտադրում է 17 գեներատոր առավելագույնը 2080 մեգավատ հզորությամբ:

Էլեկտրակայանը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի արևմուտքում էլեկտրամատակարարման գործում: Գեներատորների վրայի ծանրաբեռնվածությունը կախված է Էլեկտրաօգտագործման հետ, որը կարգավորվում կայանների կարգավորման կենտրոնից՝ Ֆենիքս (Արիզոնա, Հուվերի ամբարտակից 500 կմ հեռու) և կատարվում ամեն 2 վայրկանը մեկ: Մինչ 1991 թվականը օգտագործվում էր մեխանիկական կառավարման համակարգ, վերջն ի վերջո համակարգ փոխվեց և ավտոմատացվեց[14]:

Ճարտարապետական լուծուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի ամբարտակ

Նախնական նախագիծը կանխատեսում էր բավականին հասարակ ճարտարապետական լուծում պատնեշի և ջրաէլեկտրակայանի համար: Նախատեսվում էր, որ պատնեշի արտաքին մասը պետք է լինի սովորական պատ, վերևը շրջանակված ճաղաշարք, որը արված էր գոթական ոճով: Էլեկտրոկայանի շենքը ընդհանրապես չէր տարբերվելու հասարակ գործարանի շենքից:

Նախագծի առաջարկը քննադատվել է շատ ժամանակակիցների կողմից իր հասարակ լինելու համար, նրանց կարծիքով շինությունը դարակազմիկ բնույթի էր: Դրա հետևանքով նախագծման համար հրավիրվեց լոս անջելեսցի ճարտարապետ Գորդոն Կաուֆմանը (Los Angeles Times թերթի շենքի նախագծի հեղինակը): Կաուֆմանին հաջողվեց վերափոխել նախագիծը, ար դեկո ոճի մեջ կատարելով շինության արտաքին տեսքը: Ամբարտակի վերին մասը զարդարված է աշտարակներով, որոնք բարձրանում են հենց պատնեշից: Ջրաթողման աշտարակներում տեղաբաշխված են ժամեր, նրանցից մեկը ցույց է տալիս Լեռնային ժամանակը (Արիզոնա), իսկ միյուսը Հյուսիսամերիկյան խաղաղօվկյանոսյան ժամանակը (Նևադա)[6]:

Ամբարտակի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակը նախնական պետք է կառուցվեր Բոուլդերի կիրճում, այդ իսկ պատճառով չնայած, որ շինարարություը սկսվեց Սև կիրճում պաշտոնական փաստաթղթերում այն անվանվեց «Բոուլդերի ամբարտակ»: Բայց պաշտոնական բացման ժամանակ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարի քրտուղար Ռեյ Վիլբուրը հայտարարեց, որ ամբարտակը անվանվելու է այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Հուվերի պատվին: Վիլբուրի այդ հայտարարությունից հետո ստեղծվեց ավանդույթ, որի համաձայն նոր բացված ամբարտակները անվանվում էին այդ ժամանակվ ԱՄՆ-ի նախագահի պատվին (ինչպես օրինակ՝ Վիլսոնի ամբարտակը կամ Քուլիդջա ամբարտակը)[6]: ԱՄՆ-ի կոնգրեսը 1931 թվականի փետրվարի 14-ին հաստատեց պաշտոնական անվանումը «Հուվերի ամբարտակ»:

1932 թվականին Հուվերը պարտվեց նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ֆրանկլին Ռուզվելտին: Նոր նախագահի պաշտոնի ստանձնելուց հետո անմիջապես ԱՄՆ-ի ադմինիստրացիան պատնեշը վերանվանեց «Բոուլդերի ամբարտակ»: Պաշտոնական որոշում այդ հարցում չընդունվեց, սակայն բոլոր պաշտոնական փաստաթղթերց, զբոսաշրջային ուղեցույցերից Հուվերի անունը անհետացավ:

1947 թվականին, Ռուզվելտի մահից 2 տարի հետո, կալիֆոռնիական կոնգրեսմեն Ջեկ Անդերսոնը ներկայացրեց նախագիծ, որով ամբարտակին վերադարձվելու էր Հուվերի անունը: Ապրիլի 30-ին օրինագիծը հաստատվեց Սենատի կողմից և ստորագրվեց նախագահի կողմից և այդ պահից ի վեր ամբարտակը կրում է ներկայիս անվանումը:

Տրանսպորտային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի ամբարտակ՝ տեսանելի է ջրահեռացման աշտարակները

Մինչ 2010 թվականը ամբարտակով անցնում էր 93-րդ մայրուղին (Route 93), որը կապում էր Արիզոնա նահանգ մեքսիկական սահմանին: Մայրուղու հատված, որը ընկած է ամբարտակում, չէր համապատսխանում մասշտաբին և թույլատրվող տրանսպորտների քանակին: Ճանապարհը ունի ընդամենը մեկ երթևեկելի գոտի յուրաքանչյուր ուղղությամբ, ամբարտակի մուտք գործելու հատվածը ներառում է մի քանի նեղ և ուղղաձիգ շրջադարձեր, ինչպես նաև հատված վատ տեսանելիությամբ, ճանապարհը վնասված է սողանքներով[15]:

2001 թվականի տերորիստական հարձակումից հետո երթևեկությունը ամբարտակով սահմանափակվել էր: Որոշ մեքնաների տեսակներ երթևեկելուց առաջ ենթարկվում էին ստուգման պայթուցիկ նյութերի տեղափոխումը կանխելու համար, մնացածները ստուգվում էին մեկընդմեջ: Գնացքների համար երթևեկությունը արգելված է, նրանք երթևկում են շրջանցիկ ճանապարհով՝ Լաֆլին քազաքում գտնվող կամուրջով, Նևադա նահանգում: Այդպիսի քայլերը դրդեցին Սև կիրճի կամուրջի կառուցման նախագծի արագացմանը, որը շրջանցում է Հուվերի ամբարտակը նրանից բավական հեռու (գետի հոսանքով ներքև, 1,5 կմ հարավ պատնեշից)[15]:

Մայք Օքալագան-Պետա Թիլլմանաի հիշատակի կամուրջ

2010 թվականի հոկտեմբերի 19-ին Հուվերի ամբարտակի մոտ բացվեց Մայք Օքալագան-Պետա Թիլլմանաի հիշատակի կամուրջ, որը զգալիորեն մեծացրեց 93-րդ մայրուղու անցողիկությունը: Կամուրջի նախատեսված ծանրաբեռնվածությունը 17 000 բեռնատար և մարդատար ավտոմեքենա մեկ օրում (կամուրջով երթևեկությունը իրականացվում է երկու երթևեկելի գոտիով յուրաքանչյուր ուղղությամբ): Կամուրջի երկարությունը 579 մետր, կենտրոնական հատվածի երկարությունը 320 մետր, Կոլորադո գետի մակարդակից բարձրությունը 271 մետր: Կամուրջը իրենից ներկայացնում է երկու հակառակ ուղղությամբ երկաթբետոնյա կամար, կորացված դեպի վեր և հենված ափերին, որոնց վրա հենվում են ուղղահայաց հենարանները, որոնք օգտագործվում են կամուրջի երթևեկելի մասի շինության վերին բացվածքների աջակցման համար, տեղաբաշխված հորիզոնական դիրքով: Դրա հետ մեկտեղ արևելքից և արևմուտքից Սև կիրճով գցված կամարները տեղաբաշխված են երկու շարք ուղղահայաց սյուներ, որոնք տեղադրված են կիրճի ժայռերին, որոնց վրա կառուցված են հորիզոնական կառույցներ կամրջային անցման համար: Շինարարությունը արժեցավ $240 միլիոն[15][16]:

Էլեկտրամատակարարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՋԷԿ-ի կայանը գտնվում է կիրճի հատակին, դրա հետ կապված էլեկտրահաղորդման գիծը, որ հեռանում է կայանից, որոշ դեպքերում կարիք էր լինում կառուցել օգտագործելով թեք հենարանները:

United States Bureau of Reclamation տվայլներով, էլեկտրաեներգիան, որը արտադում էր կայանը, բաշխվում էր հետևյալ հարաբերակցությամբ[17]:

շրջան մասնաբաժին, %
Արիզոնաի նահանգ 18,95
Նևադայի նահանգ 25,14
Լոս Անջելես 15,42
Կալիֆրռնիաի մնացած օգտագործողները 40,49

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շինարարության արժեքը — $49 մլն ($729 մլն 2012 թվականի արժեքի համապատասխան).
  • Ամբարդակի բարձրությունը — 221,4 մետր (ԱՄՆ-ում ըստ բարձրության երկրորդը).
  • Ամբարտակի երկարությունը — 379,2մետր
  • Ամբարդակի հաստությունը — 200 մ հիմքում, 15 մ վերին հատվածում
  • Ամբարտակի կառուցման համար օգտագործվել է 3,33 մլն մ³ բետոն
  • Էլեկտրոկայնի առավելագույն հզորությունը — 2074 ՄՎտ.
  • Մեքենաների տեղաշարժը ամբարդակով տեղի է ունենում ամեն օր ժամը 13-ից 16 հազար մարդ (Federal Highway Administration տվյալներով):
Տեսարան ամբարտակից դեպի ներքև, դեպի էլեկտրակայանի շինություն
  • Ջրամբարի մակերեսը — 639 կմ², ջրի ծավալը — 35,2 կմ³[18]

Ազդեցությունը շրջակա միջավայր վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուվերի ամբարտակի կառուցումը և Միդ ջրամբարի ձևավորումը Կոլորադո գետի ռեժիմի վրա մեծ ազդեցություն թողեց և հատկապես նրա դելտայի էկոհամակարգի վրա[19]: Ամբարտակի կառուցման 6 տարիների ընթացքում և ջրամբարի լցման հետևանքով ջուրը գրեթե չէր հասնում դելտային[20]: Դելտայի գետաբերանը մինչ պատնեշի կառուցումը իրենից ներկայացնում էր աղի և քաղցրահամ ջրերի խառնուրդ, որը հասնում էր 64 կմ երկարության, փաստացի վերածվեց աղի ջրի[21]:

Հուվերի ամբարտակի կառուցումը վերացրեց հեղեղները, որոնք ոչ հաճախ լինում էին Կոլորադոյի ներքին հոսանքներում, դա հանգեցրեց վտանգ որոշ կենդանիների տեսակների և բույսերի համար, որոնք սովորել էին մերթընդմերթ խորտակումներին: Ամբարտակի կառուցումը զգալիորեն կրճատել է ձկների քանակը գետից ներքև: Ներկայումս Կոլորադո գետին բնորոշ 4 տեսակի ձուկ (Gila elegans, Ptychocheilus lucius, Gila cypha и Xyrauchen texanus) ունեն վտանգի եզրին գտնվողների կարգավիճակ[22]:

Մինչ օրս Միդ ջրամբարի շրջակայքում տեսանելի է ջրի վերին մակարդակի հետքը, որը հասել էր 1983 թվականին: Այդպիսի մաշտաբի ջրի բարձրացումը պայմանավորված էր տեղումենրի չտեսնված ծավալով, որոնք թափվել էին ԱՄՆ-ի արևելյան հատվածում Էլ-նինյոի էֆեկտի հետևանքով:

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hoover Dam — Lake Mead — Hoover Dam Bridge — Boulder Dam — DesertUSA»։ // desertusa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  2. Hiltzik Michael A. (2010)։ Colossus: Hoover Dam and the Making of the American Century։ New York: Free Press։ էջեր 81—87։ ISBN 978-1-4165-3216-3 
  3. Stevens Joseph E. (1988)։ Hoover Dam: An American Adventure։ Norman, OK: University of Oklahoma Press։ էջեր 26—27։ ISBN 0-8061-2283-8 
  4. Construction of Hoover Dam: a historic account prepared in cooperation with the Department of the Interior. KC Publications, 1976. ISBN 0-916122-51-4.
  5. Hiltzik Michael A. (2010)։ Colossus: Hoover Dam and the Making of the American Century։ New York: Free Press։ էջեր 315—317։ ISBN 978-1-4165-3216-3 
  6. 6,0 6,1 6,2 Анастасия Новикова.։ «12 самых интересных дамб, которые можно посетить»։ // forbes.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  7. 7,0 7,1 Fatalities at Hoover Dam
  8. Bureau of Reclamation: Lower Colorado Region — Hoover Dam: Tunnels // usbr.gov Կաղապար:Проверено
  9. Павел Корнилаев.։ «Наш ответ плотине Гувера»։ // rus.ruvr.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  10. «Bureau of Reclamation: Lower Colorado Region — Hoover Dam: Cofferdams»։ // usbr.gov։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  11. 11,0 11,1 «Bureau of Reclamation: Lower Colorado Region — Hoover Dam: Concrete»։ // usbr.gov։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  12. Stevens, Joseph E. (Сентябрь 1990). Hoover Dam: An American Adventure (Paperback). University of Oklahoma Press, 193—194. ISBN 0-8061-2283-8.
  13. Concrete Testing
  14. http://www.indusoft.ru/profile.asp?id_industry=2&id_type=3&id_profile=77 (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  15. 15,0 15,1 15,2 В США открылся мост с самой длинной в западном полушарии аркой // vesti.ru Կաղապար:Проверено
  16. Американцы показали грандиозный мост // vokrugsveta.ru Կաղապար:Проверено
  17. Bureau of Reclamations. FAQ по дамбе Гувера (30 января 2006).
  18. FAQ по статистике озера Мид. U.S. Department of the Interior
  19. JSTOR: Conservation Biology, Vol. 10, No. 4 (Aug., 1996), pp. 1175—1186 // jstor.org Կաղապար:Проверено
  20. Burns William C. G. (2001)։ The World's Water, 2002—2003: The Biennial Report on Freshwater Resources։ Washington, DC: Island Press։ էջ 139։ ISBN 1-55963-949-0։ Վերցված է 2010-06-24 
  21. Rodriguez, Carlie A.; Flessa, Karl W.; Téllez-Duarte, Miguel S.; Dettman, David L.; Avila-Serrano, Guillermo A. Macrofaunal and isotopic estimates of the former extent of the Colorado River Estuary, upper Gulf of California, Mexico // geo.arizona.edu Կաղապար:Проверено
  22. About the Endangered Fish // coloradoriverrecovery.org Կաղապար:Проверено

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]