Մասնակից:1Alina1/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անձրև»
«Դը Սմարթ Սեթ» ամսագրի կազմը 1921թ․-ի ապրիլին, «Օրիորդ Թոմփսոն»՝ «Տարվա ամենահիասքանչ կարճ պատմվածքը»
ՀեղինակՍոմերսեթ Մոեմ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Բնագիր լեզուԱնգլերեն
Հրատարակչություն«Դը Սմարթ Սեթ»
Հրատարակվել է1924թ․, ապրիլ


«Անձրև», կարճ պատմվածք բրիտանացի գրող Սոմերսեթ Մոեմի կողմից: 1921թ.-ի ապրիլին «Դը Սմարթ Սեթ» գրական ամսագրում պատմվածքը սկզբնապես տպագրվում է որպես «Օրիորդ Թոմփսոն»[1]:

Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի ափերից մեկում: Անբարոյականին վերափոխելու միսիոների մտադրությունը ողբերգության պատճառ է դառնում:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916թ.-ին խաղաղօվկիանոսյան իրենց ուղևորության ժամանակ Մոեմն ու իր քարտուղար-ուղեկիցը՝ Ջերալդ Հաքստոնը Սոնոմա շոգենավով ուղևորվում են Ամերիկյան Սամոայի մայրաքաղաք՝ Պագո Պագո: Կարանտինի ուսումնասիրության պատճառով նրանք մյուս ուղևորների հետ ստիպված են լինում մնալ տեղի կացարաններից մեկում: Նավի մյուս ուղևորներից են «Օրիորդ Թոմփսոնը» և մի բժիշկ՝ իր կնոջ հետ, որոնք էլ հետագայում դառնում են «Անձրև» ստեղծագործության կերպարները[2]:

Փագո-Փագոյի կողքին է գտնվում Ռեյնմեյկեր լեռը, որի պատճառով Պագո-Պագո նավահանգստում մշտապես ուժեղ անձրևներ են[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ափիա ուղևորվելիս մի նավ կանգ է առնում Պագո-Պագոյում: Ուղևորների թվում են բժիշկ Մաքֆեյլը՝ իր կնոջ հետ և Դեվիդսոնը (միսիոներ)՝ իր կնոջ հետ (պատմությունը շարադրվում է Մաքֆեյլի տեսանկյունից): Կղզում տարածված կարմրուկի (տեղացիների համար լուրջ հիվանդություն) համաճարակի պատճառով նավը չի կարող շարունակել իր ճանապարհը, քանի դեռ հաստատված չէ, որ անձնակազմում վարակված մարդ չկա: Մաքֆեյլներն ու Դեվիդսոնները կացարան են գտնում առևտրական Հորնի մոտ: Նրանց կեցության գրեթե ողջ ընթացքում այնտեղ հորդ անձրև է տեղում, որը երկու ընտանիքների համար էլ ճնշող է: Դեվիդսոնը Մաքֆեյլին պատմում է, թե որքան խստապահանջ է ինքը միսիոների իր գործում:

Այդ նույն կացարանում է բնակվում նաև նավի ուղևորներից օրիորդ Թոմփսոնը: Նրա սենյակից լսվում են գրամոֆոնի երաժշտություն ու տղամարդկանց ձայներ: Դեվիդսոնը հիշում է, որ օրիորդը նավ բարձրացավ Հոնոլուլուից, ենթադրաբար Իվելեից՝ Կարմիր լապտերների թաղամասից: Դեվիդսոնը որոշում է նրան ետ կանգնեցնել անբարոյականի ապրելակերպից և Հորնից պահանջում է արգելել Թոմփսընին այցելուներ ընդունել: Մաքֆեյլը զգում է, որ Դեվիդսոնը մութ գործերի մեջ է: Նա այն տպավորությունն ունի, որ Դեվիդսոնը զգուշորեն այդ կնոջ շուրջ ցանց է հյուսում, և հանկարծ, երբ ամեն ինչ պատրաստ լինի, նա կձգի ցանցի թելերը[4]:

Դեվիդսոնը հանդիպում է կղզու նահանգապետին և պահանջում է, որ օրիորդ Թոմփսոնին հաջորդ իսկ ուղևորվող նավով ուղևորի Սան Ֆրանցիսկո: Երբ Մաքֆեյլն է այցելում նահանգապետին՝ խնդրելով, որ չկատարի Դեվիդսոնի պահանջը, նահանգապետը, վախենալով այդ օրերին միսիոներների ունեցած մեծ ազդեցությունից, մերժում է նրան: Օրիորդ Թոմփսոնը շատ ծանր է տանում այն փաստը, որ իրեն ուզում են ուղարկել Սան Ֆրանցիսկո՝ ուղղիչ գաղութ: Դեվիդսոնը, օրիորդ Թոմփսոնի հետ ուղղիչ աշխատանքներ կատարելու նպատակով, հաճախ է լինում նրա մոտ՝ այժմ նրան արդեն կոչելով ուղղակի Սեդի: Դրա արդյունքում նա փոխվում է՝ զղջալով իր արածների համար: Դեվիդսոնն ասում է Մաքֆեյլներին. «Իսկական վերածնունդ է: Մեղքով էր լցված նրա մութ հոգին, այժմ այն նման է ճերմակ լույսին....ամբողջ օրը աղոթում եմ նրա հետ....»[5]:

Մի քանի օր անց Դեվիդսոնի մարմինը գտնում են ափին՝ վիզը ածելիով կտրած: Սկզբում Մաքֆեյլը ոչինչ չի հասկանում մինչև այն պահը, երբ վերադառնում է կացարան՝ տեսնելով, որ Սեդի Թոմփսոնը հանկարծ նորից դարձել է այն նույն «պճնամոլ թեթևսոլիկը, որին իսկզբանե ճանաչել էին»[6]: Նա մի բարձր ու ծաղրական ծիծաղ է շպրտում տիկին Դեվիդսոնի ու Մաքֆեյլների երեսին՝ պարոն Մաքֆեյլին ասելով. «Դու՛ք, տղամարդի՛կդ, զզվելի՛, կեղտո՛տ խոզեր....բոլորդ էլ նույնն եք, բոլո՛րդ»[6]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Literature for Sadie Thompson at the Internet Movie Database
  2. Page 244 Samuel J. Rogal, A William Somerset Maugham Encyclopedia. Greenwood Publishing Group, 1997.
  3. Rainmaker Mountain Lonely Planet, accessed 27 November 2016.
  4. "Rain", էջ 29
  5. "Rain", էջ 45
  6. 6,0 6,1 "Rain", էջ 51