Մասնակից:13mydream13/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hayk Ashot Khachatryan
Հայկ Աշոտի Խաչատրյան

ՀԱՅԿ ԱՇՈՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

Ծնվել է՝ 29.04.1991թ., ք. Գավառ

Կրթություն.

2011 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը և շնորհվել է իրավագիտության դիպլոմավորված մասնագետի որակավորում։

2011-2013թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի հայցորդ։

2013 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-001» Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015 թվականին վերապատրաստվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինհուայի Համալսարանում (Zhejiang Normal University

2021 թվականին ավարտել է Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։

Աշխատանքային փորձ.

2010 թվականի ապրիլի 8-ից մինչև 2011 թվականի ապրիլի 11-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգման խմբի մասնագետ։

2012 թվականի ապրիլի 2-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակում որպես քաղաքացիական հարցերով իրավաբան։

2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2015 թվականի ապրիլի 13-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի մասնագետ։

2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2016 թվականի հուլիսի 22-ն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական (իրավական հարցերով)։

2016 թվականի հուլիսի 22-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 22-ն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչի պաշտոնակատար։

2016 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2017 թվականի հուլիսի 12-ն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ։

2017 թվականի հուլիսի 12-ից մինչև 2020 թվականի փետրվարի 17-ը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։

2020 թվականի փետրվարի 17-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար։

2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը։

2020 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի մայիսի 8-ը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։

2023թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-159-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2012 թվականին պարգևատրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պատվոգրով՝ որպես համակարգային օրենսդրական խնդիրներ վեր հանած աշխատակից։

2017 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2022 թվականին պարգևատրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագրով՝ Պաշտպանի հաստատության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Շուրջ մեկ տասնյակից ավելի հրապարակված գիտական հոդվածների, մենագրության և այլ աշխատությունների հեղինակ է: Մասնակցել է տասնյակից ավելի միջազգային և տեղական գիտաժողովների:

Մի շարք ծրագրերի շրջանակներում դասավանդել է «Մարդու իրավունքները և Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանի Հանրապետությունում»:

Մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումների և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցների, ինչպես նաև արտահերթ հրապարակային զեկույցների կամ հաղորդումների նախագծերի մշակման աշխատանքներին։

2021 թվականից մասնակցել է փաստահավաք աշխատանքներին Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրի բնակիչների ադրբեջանական զինուժի կողմից իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ։

2015 թվականից առ այսօր հանդիսանում է Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի դոկտորանտ՝ ԺԲ.00.02 «Հանրային իրավունք» մասնագիտությամբ և մինչ այսօր իր գիտական գործունեությունն իրականացնում է իրավագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության նախապատրաստման շրջանակում։

2020 թվականից առ այսօր դասավանդում է Գավառի պետական համալսարանում: Կատեգորիա:Դատավորներ Կատեգորիա:Իրավապաշտպաններ Կատեգորիա:Պետական գործիչներ Կատեգորիա:Գավառ քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Ապրիլի 29 ծնունդներ Կատեգորիա:1991 ծնունդներ Կատեգորիա:Փաստաբաններ