Մասնակից:ლუსინე ნურჯანიან/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանն ընդգրկում է Բալկանյան թերակղզու հարավային մասը և նրա շրջակա Կրետե, Հռոդոս, Լեսբոս, Քիոս, Սամոս և այլ կղզիները ։

Հունաստանում կղզիներն այնքան են իրար մոտիկ, որ մի կղզուց մյուսը կարելի է նավարկել առանց ափն աչքից կորցնելու ։

Հունաստանը լեռնային երկիր է։ Ամենաբարձր լեռը Օլիմպոսն է 3000 մետր բարձրությամբ, որը գտնվում է հյուսիսային մասում ։ Հունաստանում չկան խոշոր լճեր և գետեր ։ Հնում այն ծածկված էր անտառներով ։ Ծառատեսակներից հատկապես տարածված էին` արմավենին, կաղնին, խնձորենին և այլն ։ Վայրի կենդանիներից առավել տարածված էին` առյուծը, գայլը և եղնիկը ։ Հունաստանը հարուստ էր պղնձի, երկաթի , արծաթի ու ոսկու հանքերով ։ Հունաստանի հյուսիսային մասում ձմռանը ցուրտ է։ Միջին Հունաստանում ձմեռը մեղմ է, իսկ հարավում սովորաբար տաք է լինում ։ Ամռանը շոգը հաղթահարելի է ծովի մոտիկ գտնվելու շնորհիվ ։

Կրետե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի տարածքում քաղաքակրթության հնագույն կենտրոնը Կրետե կղզին է ։ Այն հունական կղզիներից ամենամեծն է ։ Կրետեն ունի մեղմ կլիմա, բարձր լեռներ և հարուստ կենդանական աշխարհ ։Մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակում Կրետե կղզում սկսվեց տոհմական կարգի քայքայումը , աստիճանաբար առաջացան քաղաք֊ պետություններ ։ Կրետեի բնակիչները արդեն մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի սկզբին կիրառում էին բրոնզե գործիքներ ։ Այդ ժամանակահատվածում քաղաք֊պետությունները միավորվեցին մեկ պետության մեջ և նրա կենտրոնը դարձավ կղզու հյուսիսային ափին գտնվող Կնոսոս քաղաքը ։

Կրետական պետությանը հզորացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետական պետությունը հզորացավ մեր թվարկությունից առաջ XVI-XV դարերում` Մինոս թագավորի օրոք ։ Կրետեցինը կառուցեցին մեծ նավատորմ և դրա շնորհիվ գրավեցին Էգեյան ծովի կղզիները և Հունաստանի ծովափնյա բնակավայրերը ։ Կրետեն դարձավ հզոր ծովապետություն ։ Կրետեն առևտուր էր անում Եգիպտոսի ու Կիպրոսի հետ ։ Գյուղացիները իրենց արտադրած մթերքները հանձնում էին պալատի պահեստներին ։ Պալատի տնտեսության մեջ աշխատում էին մեծ թվով ստրուկներ ։ Կղզու տարբեր մասեր ղեկավարելու համար թագավորը նշանակում էր կառավարիչներ ։ Կրետեին հպատակ կղզիները և քաղաքները հարկ էին վճարում թագավորին և տալիս էին ստրուկներ ։

Մշակույթը Կրետեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետեում ապրող մարդիկ ստեղծել են բարձր զարգացած մշակույթ ։ Հունաստանի տարածքում առաջինը նրանք են սկսել պատրաստել և օգտագործել բրոնզե գործիքներ ։ Նրանք ստեղծել են 100 նշաններից բաղկացած հիերոգլիֆային գիրը ։ Նրանք հավատում էին բազմաթիվ Աստվածների ։

Հույն ժողովրդի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվարկությունից առաջ XVIII-XVII դարերում հյուսիսից Բալկանյան թերակղզի ներթափանցեցին առաջին հունական ցեղերը` աքայացիներն ու հոնիացիները ։ Տեղի բնակչության մի մասը երկրից դուրս աքսորվեց, իսկ մյուս մասը ձուլվեց եկվորներին ։ Բնակչությունը զբաղվում էր հողագործությամբ և անասնապահությամբ, զարգանում էր նաև արհեստը ։ Ներքին պատերազմների արդյունքում արքայական պետությունները թուլացան ։ Թերակղզու հյուսիսում ապրող հունական այլ ցեղեր` դորիացիները հաճախ էին հարձակվում արքայական պետությունների վրա ։ Ժամանակ անց նրանք ներխուժեցին Հարավային Հունաստան ։ Դորիացիներին հաջողվեց գրավել Պելոպոնես թերակղզին և Կրետեն ։ Աքայացինեին ու Դորիացիները խոսում էին իրար հասկանալի լեզվով ։ Հետագայում աքայացի կամ դորիացի կոչվելու փոխարեն նրանք սկսեցին իրենց անվանել հելլեններ(հույներ), իսկ իրենց երկիրը` Հելլադա( Հունաստան) ։ Այսպես կազմավորվեց հույն ժողովուրդը ։

Հոմերոսյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիական ցեղերի գաղթին հաջորդած ժամանակաշրջանը՝ մեր թվարկությունից առաջ XI-IX դարերը , անվանում ենք Հոմերոսյան ժամանակաշրջան ։ Կործանվեցին քաղաքներ, դրա հետ մեկտեղ բրոնզե գործիքների փոխարեն տարածվեցին երկաթե գործիքները ։ Կարճ ժամանակ անց կրկին աճեց արհեստն ու առևտուրը ։ Ստեղծվեցին լավ պայմաններ Հունաստանի արագ զարգացման համար ։

Տոհմական կարգի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիական նվաճումներից հետո Հունաստանում վերականգնված տոհմացեղային կարգը կրկին սկսեց քայքայվել ։ Առաջացավ մասնավոր սեփականությունը ։ Երկաթե գործիքների օգտագործման շնորհիվ մարդիկ կարողանում էին ավելի շատ բարիք կատարել ։ Ցանում էին հացահատիկային բույսեր, զբաղվում էին անասնապահությամբ ։ Յուրաքանչյուր ընտանիք հող էր ստանում համայնքի հողերից ։ Տոհմի կյանքը ղեկավարում էր արիստոկրատիան ։ Տոհմի ավագները հետևում էին օրենքների պահպանմանը, բաժանում էին հողեր ։ Համայնքի մյուս ազատ մարդկանց անվանում էին դեմոս՝ ժողովուրդ ։

Պոլիսների առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության զարգացմանը զուգընթաց առանձնացան մարդկանց այնպիսի խմբեր, որոնք մասնագիտանում էին գործիքներ պատրաստելու և առևտուր անելու մեջ ։ Նրանք արհեստավորների արտադրած գործիքները տանում էին հեռու շրջաններ և փոխանակում մթերքի հետ ։ Այսպես առանձնացան արհեստավորներն ու առևտրականները ։ Արիստոկրատիան ամեն ինչ անում էր տոհմական կարգը, իր իշխանությունը և հարստությունը պահպանելու համար ։ Իսկ դեմոսը, որը կազմված էր գյուղացիներից, արհեստավորներից ու առևտրականներից, դժգոհ էր տիրող կարգից ։ Դեմոսը պայքարում էր ավագի իշխանությունը տապալելու և իր վիճակը բարելավելու համար ։ Դեմոաը պահանջում էր, որ տոհմական սովորութային բանավոր օրենքների փոխարեն ստեղծվեն գրավոր օրենքներ ։ Դրանք պետք է պաշտպանեն ոչ թե տոհմական հասարակությունը, այլ արդեն գոյություն ունեցող մարդկանց սեփականությունը ։ Որոշ ժամանակ անց դեմոսը նույնպես սկսեց մասնակցել երկրի կառավարման գործին ։

Հույն-պարսկական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ Հունաստանում ձևավորվում էին ոչ մեծ քաղաքներ, Առաջավոր Ասիայում կազմավորվեց Աքեմենյան պետությունը ։ Այն հզորացավ Դարեհ առաջինի օրոք ։ Աթենքը և Հունաստանի այլ քաղաքներ օգնեցին ապստամբներին, սակայն պարսիկներին հաջողվեց ճնշել ապստամբությունը ։ Դրանից հետո Դարեհը որոշեց գրավել նաև Հունաստանի այլ քաղաքներ ։ Մեր թվարկությունից առաջ 500թվականին սկսվեց հույն֊պարսկական պատերազմները ։ Մեր թվարկությունից առաջ 490թվականին Դարեհի զորքը նավերով անցավ Էգեյան ծովը և մտավ Հունաստան ։ Աթենական տաս հազարանոց բանակը գնաց թշնամու դեմ կռվելու ։ Բանակը ղեկավարում էր Միլիթիադեսը ։ Պատերազմը տեղի ունեցավ Մարաթոնի դաշտում ։ Պատերազմում Հույները հաղթանակ տարան Միլիթիադեսը զինվորներից մեկին ուղարկեց Աթենքի ժողովրդին հայտնելու, որ հաղթել են ։ Զինվորը վազեց Մարաթոնից մինչև Աթենք և մահացավ ։ Այդ հաղթանակի պատվին հույները ստեղծեցին մարաթոնյան վազքը, որն այսօր կիրառվում է օլիմպիական խաղերում ։ Մարաթոնյան վազքի երկարությունը այդ զինվորի անցած տարածությունն է՝ 42 կիլոմետր, 196 մետր ։

Հունական առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույները ստեղծել են բազմաթիվ գեղեցիկ առասպելներ իրենց աստվածների և հերոսների մասին ։ Դրանցում արտացոլված են հին հույների կյանքը, սովորությունները և բնության մասին գիրտելինքերը ։ Դրանցից շատերը հասել են մինչև մեր օրերը ։ Առասպելներից մեկն այն մասին է, թե ինչպես Պրոմեթևսը Օլիմպոսից գողացավ կրակը և տվեց մարդկանց։ Նա մարդկանց սովորեցրեց մետաղներ մշակել, գյուղատնտեսությամբ զբաղվել, արհեստով զբաղվել, գրել, կարդալ և հաշվել ։ Բարկացած Զևսը նրան դատապարտեց հավերժական տանջանքների ։

Հունական առասպելիների սիրված հերոսը Զևսի որդի Հերակլեսն էր ։ Հերա աստվածուհին ամեն ինչ անում էր նրան կործանելու համար ։ Նրա ուղարկած 2 օձերը պետք է խեղդեին օրորոցում քնած Հերակլեսին, Բայց Հերակլեսը խեղդեց օձերին ։ Տարիներ անց Հերակլեսը դարձավ շատ ուժեղ մարդ ։ Շրջագայեց Հելլադայում, կատարեց 12 սխրանք ։ Սպանեց հսկա առյուծին, վարազին, ցուլին, հիդրային, ազատեց Պրոմեթևիսին և այլն ։

Հունական ամենահայտնի առասպելները պահպանվել են Հոմերոսի 《 Իլիական》 և 《Ոդիսական》 պոեմներում ։

Իլիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյա պետությունը գտնվում էր Փոքր Ասիա թերակղզու ծովափին ։ Հույներն այդ քաղաքը անվանում էին Իլիոն, այստեղից էլ ծագել է պոեմի անունը ։ 《Իլիականը》հույների և տրոյացիների տասնամյա պատերազմի մասին է ։ Տրոյայի արքայորդի Պորիսն առևանգել էր գեղեցկուհի Հեղինեին, ով Սպարտայի արքա Մենելայոսի կինն էր ։ Արքայական պետությունները միավորվեցին, որօեսզի վրեժ լուծեն տրոյացիներից ։ Հույները տասը տարի պատերազմեցին, սակայն Տրոյան գրավել չէին կարողանում ։ Տրոյացիբերը Հեկտորի գկխավորությամբ հաջողությամբ պաշտպանում էին իրենց քաղաքը ։ Հույները պատրաստեցին մեծ փայտե ձի, որի մեջ թաքնվեցին հույն զինվորները ։ Տրոյացինը փայտե ձին ներս տարան, նրանք մտածում էին, որ դա Աստվածների պատրաստած նվերն է ։ Գիշերը հույները դուրս եկան, բացեցին Տրոյայի դարպասները, հունական բանակը ներխուժեց քաղաք ։ Տրոյան թալանվեց և ավերվեց ։

Ոդիսական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյական պատերազմի ավարտից հետո, Ոդիսևսի տուն վերադառնալու ժամանակ փոթորիկից կործանվում են նրա 11 նավերը ։ Հայրենիքում Ոդիսևիսն մեռած էին համարում ։ Տրոյական պատերազմի ավարտից հետո արդեն անվել էր տասը տարի ։ Բազմաթիվ փեսացուներ համոզում էին Ոդիսևսի կնոջը` Պենելոպեին, ամուսնանալ իրենցից մեկի հետ, որն էլ կդառնար կղզու թագավորը ։ Բայց Պենելոպեն հավատում էր, որ իր ամուսինը ողջ է ։ Քսան տարի անց տուն վերադառնալով Ոդիսևսը սպանում է բոլոր փեսացուներին և կրկին թագավորում Իթակեում ։

Հեղինակ՝ Լ․ Նուրջանյան[խմբագրել | խմբագրել կոդը]