Մասնակից:Ֆրանսուա Վիյոն/Վահե Արսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահե Արսեն (բանաստեղծ, գրականագէտ, թարգմանիչ)

Վահե Արսենը / Արսենյան / ծնվել է 1978թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): Բանասիրական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ:

2014թ. հիմնադրել է <<Մշակութային այլընտրանք>> հասարակական կազմակերպությունը և <<ԱյլԱրտ>> գրական ակումբը:

2015թ.-ից գլխավոր խմբագիրն է <<Արտասահմանյան գրականություն>> թարգմանական հանդեսի:

2003 թ. լույս է տեսել «Թռչող հեծանիվ» բանաստեղծությունների ժողովածուն (ՀԳՄ հրատ.):

2007թ. լույս է տեսել «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն (ՀԳՄ հրատ.):

2002թ. արժանացել է «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի հաղթողի կոչմանը:

2006թ. մարտի 21-ին ճանաչվել է Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող:

2006թ. հունիսին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին:

2008թ. սեպտեմբերին Մոսկվայում կայացած ,ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակին:

	 2009թ. Վահե Արսենի թարգմանությամբ լույս է տեսել «Խաղը` արդի սլովակյան գրականություն» ժողովածուն («Զանգակ-97» հրատ.):

2010թ. «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է հոլանդերեն և հրատարակվել Հոլանդիայում:

2010թ. Վահե Արսենը արժանացել է հոլանդական «Jambe-2010» ամենամյա պոետական մրցանակին` հոլանդերեն հրատարակված «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծական ժողովածուի համար:

2016թ. հաղթողի կոչման է արժանացել Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից հայտարարված լավագույն գրական ստեղծագործության մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգում:


         2011թ. լույս է տեսել Վահե Արսենի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանված (թարգմ. Կարինե Խալատովա) ժողովածուն` “Маршрут.”Солнечный Экспрес””  վերնագրով:
         2012թ. Վահե Արսենը մասնակցել է Լեհաստանի Լյուբլին քաղաքում տեղի ունեցած «Բանաստեղծների ժամը» միջազգային փառատոնին:
        2012թ. Վահե Արսենը մասնակցել է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած պոեզիայի աշխարհում ամենամեծ ամենամյա 43-րդ փառատոնին` “Rotterdam Poetry International”:

2012թ. Վահե Արսենը մասնակցել է Գերմանիայում կայանալիք ամենամյա պոեզիայի միջազգային փառատոնին:

2013թ. ապրիլին մասնակցել է Հայստանի առաջին պոեզիայի միաջազգային փառատոնին:

2013թ. հունիսին Վահե Արսենը մասնակցել է Ֆինլանդիայում կայացած ամենամյա 26-րդ միջազգային փառատոնին` LIWRE 2013:

2014թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ամիսներին Վահե Արսենը մասնակցել է Չինաստանի Տիանջին քաղաքում տեղի ունեցած միջազգային գրական ծրագիր-փառատոնին` International Writing Programm of Tianjin.

2015թ. նոյեմբերին մասնակցել է Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում տեղի ունեցած փառատոնին`“VERGISS-MEIN-NICHT”:

2015թ.-ին Վահե Արսենի թարգմանությամբ լույս է տեսել Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպը: