Մասնակից:Ֆլորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղագիտության առարկան և բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտության ուսումնասիրության առարկան մեզ շրջապատող նյութական աշխարհն է Տիեզերքր: Աստղագիտական հետազոտություններն ընդգրկում են նյութի տիեզերական բոլոր գոյաձևերը՝ Լուսին ու մոլորակներ (այդ թվում, Երկիրը, որպես մոլորակ, գիսավորներ ու ասուպներ, Արեգակ ու աստղեր, միգամածություններ ու միջաստղային նյութ, աստղակույտեր ու աստղա֊սփյուռներ, Ծիր Կաթնի համակարգ (Գալակտիկա) ու նրանից դուրս գտնվող միևնույն բնույթի աստղային համակարգեր (գալակտիկաներ), գալակտիկաների ֆիզիկական խմբեր ու կույտեր և այլն: Աստղադիտությունը զբաղվում է երկնային մարմինների տարածական բաշխման, շարժումների, կառուցվածքի, քիմիական բաղադրության, ֆիզիկական բնույթի ու հատկությունների, առաջացման ու զարգացման հարցերով: Ըստ ուսումնասիրության խնդիրների, այն կարելի է բաժանել հետևյալ հիմնական բաժինների՝ աստղաչափություն (աստրոմետրիա, տեսական աստղագիտություն, աստղաբաշխություն և աստղաֆիզիկա: Աստղաչափության հիմնական խնդիրր երկնքում երկնային մարմինների դիրքերի անկյունաչափական դիտումներն են և չափումների արդյունքները պարունակող կատալոգների կազմումը: Դրա հիման վրա աստղաչափությունը մեթոդներ է մշակում ժամանակի ընթացքում երկնային մարմինների տեսանելի շարժումների օրինաչափությունները բացահայտելու համար: Մասնավորապես, այդ տվյալներով որոշվում են տեղի աշխարհագրական կոորդինատները և ճշգրիտ ժամանակը:

Տեսական աստղագիտությունը մաթեմատիկական մեթոդներ է մշակում երկնային մարմինների տեսանելի դիրքերի դիտումների hիման վրա, նրանց ուղեծրերի որոշման խնդրի, ինչպես նաև նրա հակադարձ (ուղեծրերի միջոցով տեսանելի դիրքերի կանխորոշման) խնդրի լուծման համար: Տեսական աստղադիտությանը սերտորեն հարում է երկնային մեխանիկան, որը ուսումնասիրում է երկնային մարմինների շարժման օրենքները, զբաղվում է երկնային մարմինների զանգվածների, ձևերի և նրանց համակարգերի կայունության պայմանների որոշմամբ: Աստղաբաշխությունն ուսումնասիրում է աստղերի, նրանց ֆիզիկական համակարգերի, միգամածությունների ու միջաստղային նյութի բաշխման և շարժման օրինաչափությունները:

Աստղաֆիզիկան, աստղագիտության ամենածավալուն և բուռն զարգացող բաժինը, զբաղվում է երկնային մարմինների ու Տիեզերքում տեղի ունեցող երևույթների ֆիզիկական ուսումնասիրությամբ, տիեզերական մարմինների կառուցվածքի, վիճակի ու քիմիական բաղադրության, տիեզերական նյութի հատկությունների բացահայտմամբ ու մեկնաբանությամբ: Ըստ ուսումնասիրության մեթոդների այն երբեմն բաժանում են են ենթաաբաժինների (օպտիկական աստղագիտություն, ռադիոաստղագիտություն, ինֆրակարմիր աստղագիտություն, ռենտգենյան աստղագիտություն և այլն Սովորաբար աստղաֆիզիկային են վերագրում նաև կոսմոգոնիան և կոսմոլոգիան:

Կոսմոգոնիան մշակում է երկնային մարմինների ու նրանց համակարգերի, այդ թվում Արեգակնային համակարգության, առաջացման և զարգացման հարցերը, իսկ կոսմոլոգիան՝ Տիեզերքի, որպես ամբողջության, կառուցվածքի ու զարգացման ընդհանուր օրինաչափությունները: Աստղագիտության բոլոր թվարկված բաժինները սերտորեն կապված են իրար հետ և աստղագիտության ամեն մի նման դասակարգում, կրում է բավական ձևական բնույթ: Աստղագիտությունը հնագույն գիտություններից է: Նրա և զարգացումը հին դարերում ամբողջապես պայմանավորված էր մարդու գործնական կյանքում կենսական նշանակություն ունեցող կողմնորոշման և ժամանակի որոշման խնդիրներով: Դեռևս մեր թվականությունից առաջ աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում և Հունաստանում: Որոշ տվյալներ կան այն մասին, որ նույն ժամանակաշրջանում Փոքր Ասիայում, մասնավորապես Հայկական լեռնաշխարհում բնակվող ժողովուրդներն ունեցել են իր ժամանակի համար հարուստ աստղագիտական գիտելիքներ:

Հազարամյակների րնթացքում աստղագիտությունը մարդկանց օգնել է երկնային մարմինների դիտումների միջոցով երկրի վրա կողմնորոշվելու, ժամանակը որոշելու, օրացույց և աշխարհագրական քարտեզներ կազմելու, ծովագնացության և օդագնացության ծառայությունների սպասարկման գործում մեթոդներ մշակելուն: 7-րդ դարի սկզբից, աստղադիտակի հայտնադործումից հետո, խիստ ընդլայնվեցին աստղագիտական հետազոտությունների նպատակները, բարձրացավ նրանց ճշգրտությունն ու արդյունավետությունը: Որակապես ընդլայնվեց աստղագիտական հետազոտությունների բովանդակությունը: Գործնական նշանակություն ունեցող խնդիրների հետ միասին, աստղագիտությունն սկսեց զբաղվել երկնային մարմինների բնույթի, նրանց առաջացման ու զարգացման հարցերով: Այդ բնույթի հարցերը, հետագայում, կարևորագույն տեղ գրավեցին աստղագիտության մեջ:

Աստղագիտության զարգացումը կարելի է բնութագրել, որպես աստղագիտական դիտումների մեթոդների, աստղագիտական գործիքների ու զգայուն լուսաընդունիչների կիրառության միջոցով Տիեզերքի մեր դիտումների համար մատչելի մասի չափերի անընդհատ աճի մի պրոցես, որը, հաճախ, ուղեկցվել է որակապես նոր բնույթի մարմինների և երևույթների հայտնագործությամբ ու ուսումնասիրությամբ: Աստղագիտության լուրջ հաջողությունները ձեռք են բերվել, հիմնականում, հզոր աստղադիտակների և ուսումնասիրության նոր մեթոդների կիրառության շնորհիվ:

Ուսումնասիրության օբյեկտների բնույթից ելնելով աստղագիտության պատմությունը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:

Առաջին, համեմատաբար երկարատև փուլը, մինչև 19-րգ դար, գրեթե ամբողջովին նվիրված էր Արեգակնային համակարգության ուսումնասիրությանը: Աստղագիտության զարգացման հաջորդ, երկրորդ փուլը, որն սկսվեց 19-րդ դարի կեսերին, կապված էր միջին մեծության աստղադիտակների կիրառության հետ և նվիրված էր հիմնականում, մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի ուսումնասիրությանր: Վերջապես, զարգացման վերջին, երրորդ փուլում, որը սկսվեց մեր դարի 20-ական թվականներին, շնորհիվ մեծ աստղադիտակների կիրառության, աստղագիտական ուսումնասիրության կարևորագույն օբյեկտներ դարձան Գալակտիկայից դուրս գտնվող արտագալակտիկական տիեզերական մարմինները՝ հեռավոր գալակտիկաներն ու նրանց ֆիզիկական համակարգերը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյան Բ.Ե, Միրզոյան Լ.Վ. – Աստղագիտություն (դասագիրք համալսարանի ուսանողների համար), Երեւան, ԵՊՀ հրատ., 1978թ., 338 էջ