Մասնակից:Օլեսյա Սահակյան/Սրտի ռիթմով (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեսյա Սահակյան/Սրտի ռիթմով

Սրտի ռիթմով (անգլ.՝ In a Heartbeat), համակարգչային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանված 2017 թվականին: Մուլտֆիլմը, Ռինգիլյան նկարչական արվեստի և դիզայնի քոլեջի ուսանողներ՝ Բեթ Դեվիդի և Էստեբանա Բրավոյի, դիպլոմային աշխատանքն է[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերվին՝ ամաչկոտ կարմարահեր տղան, վազում էր դպրոց, սպասելով գեղեցիկ Ջոնաթանի գալստին: Շերվինը թաքնվում է ծառի հետևում և զմայլվում Ջոնաթանի գեղեցկությամբ, որն անցնում էր ծառի կողքով՝ գիրք կարդալով ու խնձոր ուտելով: Հանկարծ Շերվինի սիրտը սկսում է արագ բաբախել, այնուհետև նրա սիրտը կենդանանում է, ու դուրս է գալիս նրա մարմնից և սկսում հետևել Ջոնաթանին: Կարմրահերը վազում է սրտի հետևից փորձելով բռնել այն, ինչը ստեղծում էր անհարմար իրավիճակներ Ջոնաթանի հետ: Վերջապես, Շերվինը բռնում է սիրտը, բայց սրտին բռնելով հանդերձ բռնում է նաև Ջոնաթանի ձեռքը: Ստացվում է շատ անհարմար իրավիճակ, բոլորը սկսում են զարմանալ, չհասկանալով, թե ինչ է կատարվում: Այդ պահին սիրտը հանկարծակի կոտրվում է, բաժանվելով երկու մասի: Իրավիճակից ելնելով Շերվինը մի մասը վերցնում է և վազում մոտակա այգի: Նրան է մոտենում Ջոնաթանը՝ սրտի մյուս մասը ձեռքին: Նա բռնում է Շերվինի այն ձեռքը, որի մեջ սրտի մյուս մասն էր, և երկու մասերն իրար է միացնում: Այդ պահին շուրջբոլորը սկսվում է այրվել, թողնելով միայն Շերվինի և Ջոնաթանի սրտերը[2][3]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ստեղծվել է Ռինգիլյան նկարչական արվեստի և դիզայնի քոլեջի ուսանողներ՝ 21-ամյա Բեթ Դեվիդի և 24-ամյա Էստեբանա Բրավոյի կողմից: Նախագծի համար գումարը հավաքվել է Kickstarter կայքի միջոցով[4]:

Հոլովակը Youtube-ում տեղադրվել է հուլիսի 31-ին և մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քանի 20 միլիոն դիտում[5]:

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 Animation Shorts Film Festival - պաշտոնական մրցույթ
  • 2017 ASIFA-SOUTH Animation Conference and Festival - պաշտոնական մրցույթ
  • 2017 Lake View International Film Festival - ժյուրիի մրցանակ
  • 2017 North Carolina Gay and Lesbian Film Festival - ժյուրիի մրցանակ
  • 2017 Trinity Film Festival - Alumni Choice Award
  • TAIS Animation Showcase 2017 - պաշտանական մրցույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Busch, A. ‘In A Heartbeat,’ Animated Short About LGBT Love Taking Internet By Storm — Who’s Behind It? : [арх. 14 Օգոստոսի 2017] // Deadline. — 2017. — 14 August.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  2. «Горбатая гора» на школьном дворе : как мультик против гомофобии покорил мир : [арх. 15 Օգոստոսի 2017] // Дождь. — 2017. — 9 августа.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  3. Shepherd, J. In a Heartbeat : The animated short film warming the Internet's heart : [арх. 2 Օգոստոսի 2017] // Independent. — 2017. — 2 August.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  4. Animated Short Film by Beth + Esteban : [арх. 21 Նոյեմբերի 2016] // Kickstarter.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  5. Буданов, Д. Популярный ЛГБТ-мультфильм был отобран для участия в студенческом «Оскаре» : [арх. 15 Օգոստոսի 2017] // Сutinsight. — 2017. — 11 августа.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)