Jump to content

Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե սպասի՛ր
Ну, погоди! (выпуск 1)
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՌեժիսորՎյաչեսլավ Կատյոնոչկին
ՍցենարիստՖելիքս ԿԱմով, Ալեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Հայթ

Դե սպասի՛ր

«Դե սպասի՛ր», առաջին անիմացիոն ֆիլմ, «Դե սպասի՛ր» ֆիլմի սերիաներից: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում քաղաքում և լողափում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականի հունվարի 1-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլն ինչպես միշտ խուլիգանություն էր անում դրսում և հանկարծ նկատում է նապաստակին, որն էլ պատշգամբում ծաղիկներն էր ջրում: Գայլը նայելով նապաստակին պատկերացնում է տապակած հավ և նրա մոտ ցանկություն է առաջանում ուտել վերջինիս: Նայելով շուրջբոլորը նկատում է պարան, որի վրա կախված էր սպիտակեղեն: Վերցնում է պարանը և նետում դեպի պատշգամբը, պատշգամբից կախելով նա բարձրանում է վերև: Բայց Նապաստակը նկատելով գայլին կտրում է պարանը և գայլը ընկնում է ուղիղ ոստիկաների մոտոցիկլետը և ինչպես միշտ իր արտահայտությամբ պատասխանում է նապաստակին «Դե սպասի՛ր»: Լողափում գայլը փորձում է բռնել նապաստակին, բայց արդյունքում ընկնում է երկու տարբեր ծաղրելի իրավիճակներում. նրա կատերը ընկնում է խճուղի, որտեղ բնակվում էին ոզնիների ընտանիքը և նա ստիպված էր ջրի վրայով վազել կատերը ձեռքին, քանի որ նրա կատերը ջարդվել էր, նույնիսկ այդ անհարմար պահին գայլը նապաստակին գոռաց «Դե սպասի՛ր»:

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
Ռեժիսոր Վյաչեսլավ Կատյոնոչկին
Սցենարիստներ Ֆելիքս Կամով, Ալեքսանդր Կուրլյանսդսկի, Արկադի Հայթ
Նկարիչ - բեմադրող Սվետոզար Ռուսակով
Անիմատոր Օլեգ Սաֆարոնով, Վիկտոր Արսենտև, Վլադիմիր Կրումին, Վիկտոր ԼԻխաչյով, Օլեգ Կոմարով
Օպեատոր Ելենա Պետրովա
Տնօրեն Ֆյոդոր Իվանով
հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժոր Տատյանա Սազոնովա
Ասիստենտներ Տատյանա Զեբրովա, Ելենա Թուրանովա, Սվետլանա Կաշեեվա

Հնչյունների կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արևոտ օր», գայլը ոտքով հրում է սափորը:
  • «Երգ ընկերոջ համար», գայլին կարող էր հնչյունավորել Վիսոցկին, բայց նրան չթույլատրեցին[1]: Գայլը բարձրանում է պարանով պատշգամբը:
  • «Ջրային դահուկներ», կատարում է հունգարական վոկալ խումբը «Հարմոնիա»: Գրադրվագ և տիտրեր:
  • «Վերջին էլեկտրական գնացքը», գայլը գնում է լողափ:
  • «Գարնանային վալս», գայլը սահում է ջրային դահուկներով:
  • «Արշավ», ցատկեր տրամպլինից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. интервью Александра Курляндского на DVD

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]