Մասնակից:Քրիստինե Աղինյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լայու (չինարեն՝ 莱芜) նախկին քաղաքային շրջան Չինաստանի Շանդուն նահանգում: Քաղաքի թաղամասն անվանակոչվել է Լայգուի կիրճի անունով, որով անցնում է Ցզիշույ գետը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սին կայսրության ժամանակ այստեղ ստեղծվում է Յինգ շրջանը (嬴县): Արևմտյան Հան կայսրության ներքո ստեղծվում են Մուսիան (牟 县) և Լայու (莱芜 县) կոմսություններ:

Հյուսիսային Վեյ կայսրության ներքո Լայու շրջանը լուծարվում է։ Հյուսիսային մասը դառնում է Բեյցու շրջանի մի մասը, իսկ հարավային մասը՝ բաժանվում է Յինգ և Մուսիան նահանգների միջև: 556 թվականին Հյուսիսային Քի կայսրության ներքո Մուսիան շրջանը միանում է Բոպին շրջանին (博平县):

Սուի կայսրության օրոք 596 թվականին վերահիմնադրվում է Մուչեն շրջանը (牟 城县), իսկ 7-րդ դարի սկզբին այն միանում է Յինգի շրջանին: 627 թվականին Տանգ կայսրության օրոք Յինգ շրջանը միանում է Բոպին շրջանին: 704 թվականինին Լայու շրջանը վերահաստատվում է Յինգ շրջանի նախկին կենտրոնում: 820 թվականին Լայու շրջանը միանում է Ցյանֆեն շրջանին (乾封 县): Լայու շրջանը վերահաստատվում է 827 թվականին:

1940 թվականին կոմունիստները ստեղծում են Թայշանի հատուկ մարզը (泰山), որի մաս դառնում է Լայու շրջանը: 1950 թվականին Տայշանի և Տայսի հատուկ շրջանները (泰西) միանում են Տայանի հատուկ տարածաշրջաններին (泰安 专区): 1958 թվականին Թայանի հատուկ շրջանը լուծարվում է, իսկ Լայու շրջանը հայտնվում է Ցիզան քաղաքի իրավասության տակ, սակայն 1961 թվականին Թայանի հատուկ շրջանը վերահաստատվում է: 1967 թվականին Թայանի հատուկ շրջանը վերանվանվում է Թայանի շրջան (泰安 地区):

1983 թվականի օգոստոսին Լայու շրջանը վերափոխվում է քաղաքային շրջանի, իսկ Թայան շրջանը՝ 1985 թվականին:

1992 թվականի նոյեմբերին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի որոշմամբ, Լայու քաղաքային վարչաշրջանը հանվում է Թայան քաղաքի շրջանի կազմից և վերափոխվում է առանձին Լայու քաղաքային շրջանի:

2019 թվականին Լայու քաղաքային շրջանը միանում է Ցզինանին, Հայչեն թաղամասի անունը պահպանվում է, իսկ Լայչեն թաղամասը դառնում է Լայուի շրջան:

Վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայու քաղաքային շրջանը բաժանվում է 2 շրջանի։

Քարտեզ
# Կարգավիճակ Անուն Հիերոգլիֆներ Փինյին Բնակչություն
(2007)
Տարածք (км²) Բնակչության խտություն
(/км²)
1 շրջան Լայչեն 莱城区 Láichéng qū 960 000 1929
2 շրջան Հայչեն 钢城区 Gāngchéng qū 290 000 500

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականներից ի վեր Լայուն հանդիսանում է Չինաստանի պողպատե արդյունաբերության ամենակարևոր կենտրոնը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «国务院批复同意山东省调整济南市莱芜市行政区划». Xinhua News Agency (չինարեն).