Jump to content

Մասնակից:Տիգրան Վազգենի Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Վազգենի Բարսեղյան (Հուլիս 9, 1970, Մարտունի, Հայաստան) (գեներալ-մայոր), ՀՀ Հատուկ ծառայությունների գործիչ

Կենսագրությունը

Տիգրան Վազգենի Բարսեղյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Կրթությունը

1986 թվականին ավարտել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության և սոցոլոգիայի ֆակուլտետը:

1991 թվականին գերազանցությամբ ավարտել է վերոնշյալ ֆակուլտետը և ընդունվել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրա, որտեղ ուսանել է մինչև 1994 թվականը:

Գործունությունը

1994 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության մարմինների հրավերով ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության համակարգում, որտեղ աշխատել է մինչև 2012 թվականը: Ազգային Անվտանգության Ծառայության համակարգում աշխատանքը սկսել է օպեր-լիազորի պաշտոնից, լեյտենանտի զինվորական կոչումով և ավարտել է Սահմանադրական կարգի պահպանման և Ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնում, ստանալով՝ գեներալ մայորի զինվորական կոչում: Ազգային Անվտանգության Ծառայության համակարգում անցել է աստիճանական զինվորական պաշտոնների և կոչումների ամբողջական շարքով, գերազանցությամբ ավարտելով նաև Ազգային Անվտանգության Ծառայության բարձրագույն դպրոցը: Ծառայության ընթացքում երեք անգամ վերապատրաստվել է արտերկրների հատուկ դասընթացներում, առաջինը՝ 2000 թվականին Գերմանիայի Դաշնությունում (Անվտանգության Ֆեդերալ Ծառայություն), երկրորդը՝ 2002 թվականին Ռուսաստանի Դաշնության Հատուկ Ծառություններում (Դաշնային Անվտանգության Ծառայություն), երրորդը՝ 2006 թվականին ԱՄՆ-ի Հատուկ Ծառայություններում (Կենտրոնական հետախուզական վարչություն): Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է տարբեր պետական պարգևներով, իսկ երկու անգամ Հայաստանի Հանրապետության նախագահների հրամանագրերով պարգևատրվել է Կառավարական պարգևով, առաջինը՝ 2002 թվականին Մարտական ծառայության մեդալով, երկորրդը՝ 2007 թվականին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով: 2006 թվականին ժամկետից շուտ ստացել է գնդապետի զինվորական կոչում, իսկ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2012-2020 թվականները աշխատել է Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստառադիոյի խորհրդում որպես խորհրդական: 2020-2022 թվականներին հասարակական կարգով իրականացրել է փորձագիտական խորհրդատվական, վերլուծական աշխատանք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, Ազգային Անվտանգության և Ներքին Գործերի մշտական հանձնաժողովում:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու որդի, կրտսեր որդին 2020 թվականին զոհվել է Արցախյան պատերազմում: Մշտապես բնակվում է Երևանում, Մուրացան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանում: