Մասնակից:Տեր Հրաչյա/Սորբ սարգիս եկեղեցի վառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցին Բուլղարիայում տասը հայկական եկեղեցիներից մեկն է: Հայ եկեղեցին կոչվում է «առաքելական», քանի որ հիմնադրվել է Քրիստոսից հետո առաջին դարում Ս. Թադեոս և Ս. Բարթուղիմեոս առաքյալների կողմից: Արդեն 301 թ. Հայաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունը ընդունեց իբրև պետական կրոն: Հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դեր ու նշանակություն ունի: Շատ երկար ժամանակ, երբ Հայաստանը զրկված էր պետականությունից, եկեղեցին է օգնել պահպանելու ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը և ավանդությունները: Քահանաները եղել են ամենակրթված մարդկանցից մեկը: Հայերը Վառնա եկել են դեռևս 1000 տարի առաջ Ղրիմից, Բեսարաբիայից, Լեհաստանից, որոնց նախնիները ապրել են Շոռոտում, Նախիջևանում և Վահրեվանում: Քաղաքում հայկական եկեղեցի եղել է դեռևս 18-րդ դարից, որի մասին վկայում են եկեղեցու խորանի վրա գտնվող գերեզմանաքարերը թվագրված 1677 թ., 1695 թ., և 1775 թ.: Եկեղեցին կառուցվել է նախկին քաղաքային գերեզմանատան տեղում և սկզբում եղել է փայտաշեն մատուռ, որն այրվել է անհայտ հանգամանքներում: Միայն մեկ տարի անց նույն տեղում կառուցվել է նոր քարաշեն եկեղեցին: Կառուցման աշխատանքները սկսվել է այն ժամանակվա Վառնայի հայերի ազգային առաջնորդ Հաջի Սարգիս Հայրապետյանի նախաձեռնությամբ: Այն ժամանակվա հոգևոր հովիվն է եղել Հաջի Հարությունը՝ աստվածաշնչյան մորուքով հոգևորական, շատ լավ լեզվաբան ու պատմաբան: Շինարարության համար հատուկ թույլտվություն են ստացել թուրքական իշխանություններից, քանի որ այդ ժամանակ քաղաքում չկար բուլղարական եկեղեցի: Ըստ այն ժամանակվա կանոների եկեղեցին պետք է կառուցվեր կիսով չափ հողի մեջ և քաղաքի մեջ մյուս շինություններից բարձր չլիներ: Զանգակատան աշխատանքները եղել են ընդհանրապես անհասանելի: Եկեղեցու բակի տարածքը մոտ. 5000 քառ. մ է և շինարարական աշխատանքները ավարտվել են ու 25,01,1844 թ. Օծվել է եկեղեցին: Ավելի ուշ 1910 թ. արդեն առաջին անգամ վերանորոգվել է, որի մասին վկայում է եկեղեցու արձանագրությունը, որտեղ նշվում է Սարգիս Հայրապետյանի անունը և ճարտարապետ Աբրահամ Կալֆայի անունը: Զանգակատունը ավելի ուշ է վերջնական կառուցվել, որի համար էլ ավելի բարձր է քաղաքի շինություններից: 2002 թ. Ծխական խորհուրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայ մեծահարուստների, կազմակերպությունների և անհատ մարդկանց եկեղեցին վերանորոգվում է ու տրվում նոր գեղեցիկ տեսք և այդ ժամանակ Վառնա է այցելում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով Բուլղարիա էր այցելել Մաքսիմ պատրիարքի հրավերով: Ինչպես որ ամեն եկեղեցի ունի իր անունը, այնպես էլ Վառնայի Հայ Առաքելական եկեղեցին կրում է Սուրբ Սարգիս զորավարի անունը, ով ապրել է 4-րդ դարում Կոստանդին կայսրի ու Տրդատ Գ թագավորի ժամանակ: Նա հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր արևելյան ուղղափառ քրիստոնեական եկեղեցիներում և միշտ կատարել է աստվածահաճո գործեր ու վայելել Աստծո աջակցությունը: Անգամ անհավատ պարսիկները նրան անվանել են «Պարսկաստանի անհաղթ վկա»: Հայ եկեղեցական օրացույցի համաձայն Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահար զույգերի պահապան սուրբն է: Արդեն 170 տարի է, ինչ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում անդադար կատարվում են պատարագներ և այլ եկեղեցական խորհուրդներ:[խմբագրել | խմբագրել կոդը]