Մասնակից:Տաթևիկ Աբովյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնիկը այլմոլորակային կապույն մարդակերպ ոզնի է՝ ուրախ և համառ բնավորությամբ, ով ընդունակ էր վազել գերձայնային արագությամբ և իր մեջ ուներ հսկայական էներգիայի աղբյուր։ Երեխա ժամանակ նա ապրում էր ուրիշ մոլորակում, որտեղ նրա խնամակալ՝ Երկար Ճանկ (Longclaw) անունով բուն, ասում էր Սոնիկին, որ իր ուժը ոչ ոքին ցույց չտա, բայց վերջինս նրան չէր լսում։ Արդյունքում նրանց վրա հարձակվում է էխիդնաների ցեղը, ովքեր ցանկանում էին գրավել Սոնիկին իր գերընդունակությունների պատճառով։ Երկար Ճանկը բռնում է Սոնիկին և թռչում նրա հետ, սակայն նրան խոցում են։ Որպեսզի պաշտպանի Սոնիկին, նա տալիս է նրան անսովոր օղակներով քսակ մինչտիեզերական ճանապարհորդության համար, որպեսզի ուղարկի Սոնիկին ուրիշ մոլորակ (որը մեր Երկիրն է), մինչդեռ նա պահում է էխիդնաներին։ Մինչ այդ նա Սոնիկին բաժանման ժամանակ ասում է, որ եթե նրան նորից հայտնաբերեն Երկրի վրա, ապա նա ստիպված կլինի այնտեղից գնալ մեկ այլ մոլորակ, որի վրա հսկա սնկերից բացի ոչինիչ չկա։