Jump to content

Մասնակից:Տաթևեր/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1. Պետք է հետ վարժվել սևեռուն հայցքով այս կամ այն օբյեկտին նայելուց կամ էլ ջանք գործադրելուց: Շատ կարևոր է պարբերաբար աչքերը թարթելը: 2.Հարկավոր է արյան շրջանառությունն ու ցանցաթաղանթի զգայնությունը բարելավել արեգակի ճառագայթների, շնչառության, կենտրոնացման (ասենք` մոմի լույսի վրա), մանր տառատեսակի ընթերցանության (լավ լուսավորության, ապա մոմի լույսի տակ ընթերցելու) օգնությամբ: 3. Հարկավոր է աչքերի ու հոգեկանի թուլացման վարժություններ կատարել. հայացքի տեղաշարժ, տատանում (փոքրից մեծ պտույտներով), տառերի ու օբյեկտների մտապահում, առանց ջանքերի մաքուր մակերեսների, երկնքի ու կանաչի դիտում: 4.Դանդաղորեն գլուխն իջեցրեք կրծքին այնքան, որքան հնարավոր է, ապա կրկին դանդաղորեն բարձրացրեք ու հնարավորինս հետ տարեք: Վարժությունը կրկնեք առավելագույնս դանդաղ ու սահուն: Մի քանի անգամ կրկնելուց հետո հնարավոր է, որ ցավի կամ էլ ջերմության զգացում առաջանա: Մի խառնվեք, գլխավորն այս պարագայում կտրուկ շարժումներ չանելն է: 5.Գլուխն ուղիղ պահել, ապա դանդաղորեն աջ ու ձախ շրջել. նույնը կրկնել մի քանի անգամ: Ուշադիր եղեք, որ մարմինն ու պարանոցը չլարվեն: Առաջարկվում է վարժությունը կատարել 10 անգամ, դանդաղ: 6.Ականջաբլթակի վրա են գտնվում տեսողության պատասխանատու կետերը: Ցուցամատով ու բութով բլթակները հարկավոր է տրորել 10 վայրկյան: Մերսումը պետք է կրկնել ոչ մեծ ընդմիջումներով, 5 անգամ: Այս մերսումով կարող եք հոգնածությունը անցկացնել, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես աչքերը սկսում են ակտիվորեն շնչել: 7.Նստակյաց աշխատանքի ժամանակ տեղի է ունենում ողնաշարի դեֆորմացիա, ինչը հանգեցնում է ողնուղեղի սեղման, ինչը բացասաբար է անդրադառնում տեսողական օրգանների աշխատանքի վրա: Ուստի մի մոռացեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և շարժվել: 8.3—5 վայրկյանով ուժգին կկոցել աչքերը, իսկ հետո կտրուկ կերպով բացել դրանք։ Կրկնել 8—10 անգամ։ 9.Գլուխն ուղիղ պահելով՝ հայացքը շրջել նախ դեպի աջ, հետո՝ ձախ։ Այնուհետեւ նայել վերեւ ու ներքեւ։ Կատարել 5—ական անգամ։ 10.Փակել աչքերը եւ պտտել ժամացույցի սլաքի, իսկ հետո՝ հակառակ ուղղությամբ։ Վարժությունը կատարել մոտ 30 վրկ։ 11.Պարանոցի լարվածությունը վերացնելու համար փակեք աչքերը և քիթն օգտագործեք որպես երկար գրիչ ու օդում ինչ-որ բաներ գրեք, ըստ ցանկության: Ամեն անգամ այս վարժությունը կատարելիս նոր թեմատիկա ընտրեք, որպեսզի մարզանքը չձանձրացնի: Այս վարժության շնորհիվ գործի են դրվում հիշողությունը և պատկերացումը: Վարժությունը պետք է անել օրվա ընթացքում լարվածության զգացում ունենալու առաջին իսկ պահից, որտեղ էլ լինեք: Սակայն խոստովանենք, որ մարդկաց շրջապատում թերևս այնքան էլ լավ չի նայվի «քթով գրությունը», ուստի կարելի է աչքերը փակել ու նույնը մտովի անել: Վարժությունը կատարելիս աչքերը կիսախուփ վիճակում պետք է լինեն: Կոպերի տակ աչքերը սկսում են տեղաշարժվել վայրկյանում 70 անգամ, ու երբ աչքերը բացեք, արդյունքը հաստատ ձեզ կգոհացնի կզգաք: