Jump to content

Մասնակից:Վ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանական քիմիան,քիմիայի մեծ և ինքնուրույն բաժին է, և հանդիսանում է ածխաջրածինների և դրանց ածանցյալների քիմա։ Գործնականորեն անհնար է որոշակի սահման դնել անօրգանական և օրգանական քիմիաների միջև։

XIX դարի սկզբին օրգանական քիմիան առանձնացվել է որպես ինքնուրույն գիտություն։ Դրան նպաստել է մեծ քանակությամբ օրգանական նյութերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը։ Ի տարբերություն անօրգանական նյութերի, օրգանական նյութերն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Ամենից առաջ ածխածնի ատոմները ընդունակ են միանալու իրար հետ՝ առաջացնելով շղթաներ և օղակներ,որն այնքան ոլ բնորոշ չէ անօրգանական միացություններին։ Դա օրգանական միացությունների բազմազանության պատճառներից մեկն է։

Օրգանական միացություններում ատոմների միջև կապը կովալենտային է։ Ուստի օրգանական նյութերի մեծամասնությունը հանդիսանում են ոչ էլեկտրոլիտներ։

Մինչև այժմ հայտնի ածխածնի միացությունների թիվը 20-30 անգամ ավելի է, քան մնացած բոլոր տարրերի առաջացրած միացությունները՝ միասին վերցրած։ Դրա առաջին պատճառը իզոմերիայի երևույթն է։

Այն նյութերը, որոնք ունեն միևնույն մոլեկուլային ֆորմուլան, միևնույն մոլ մասսան, սակայն տարբեր կառուցվածք՝ հետևաբար տարբեր հատկություններ, կոչվում են իզոմերներ, երևույթը՝ իզոմերիա։

Օրգանական միացությունների բազմազանության երկրորդ պատճառը հոմոլոգիայի երևույթն է.

Օրգանական նյութերի այն շարքը, որոնք ունեն միևնույն ընդհանուր ֆորմուլան , համանման կառուցվածք , սակայն մեկը մյուսից տարբերվում է մեկ կամ մի քանի - CH2 - խմբերով , կոչվում է հոմոլոգիական շարք , անդամներն իրար հեմոլոգներ , իսկ - CH2 -ը ՝ հոմոլոգիական տարբերությում։

Երրորդ պատճառը իզոլոգ շարքերի գոյությունն է, այսինքն նյութերն ունեն նոիմւյն թվով ածխածնի ատոմներ , սակայն տարբեր թվով ջրածնի ատոմներ։

Օր.՝ C2H6՝ էթան ; C2H4՝ էթեն  ; C2H2՝ էթին և այլն։

Օրգանական քիմիայում սովորաբար օգտվում ենք կառուցվածքային բանաձևերից , քանի որ մոլեկուլում ատոմներն ունեն տարածական դասավորություն։ Կառուցվածքային բանաձևերը օրգանական քիմիայի լեզուն են։