Մասնակից:Վրեժ Հակոբջանյան/Ավազարկղ
Արևաշող գյուղում Վարուժան Խաչատրյանի ( ծնվել է 1955 թվականին, սեպտեմբերի 15-ին, ծառայողի ընտանիքում) նախաձեռնությամբ իր գործունեությունն է սկսել ծավալել Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզը , որը համայնքի և պետության միջոցներով բացվել է 2012 թվականին: Բավականին լավ և հարմարավետ մանկապարտեզը կահավորված է բոլոր անհրաժեշտ իրերով, և պատրաստ է իր հարկի տակ ընդունել շուրջ 60 երեխաների: Մանկապարտեզի բացման մեջ իր ներդրումն է ունեցել նաև «Շեն» բարեգործական կազմակերպությունը, որը մանկապարտեզին տրամադրել է խաղալիքներ և հոգացել կազմակերպչական ծախսերը: «Orange» հիմնադրամը նույնպես գույք է տրամադրել մանկապարեզին: Այժմ մանկապարտեզը գրանցելով բազմաթիվ հաջողություններ, դաստիարակում և ճանապարհում է մի շարք սերունդների: Մանկապարտեզի բացման օրվանից ղեկավարում է՝ Էդվինա Խաչատրյանը, ով ամեն ինչ անում է երեխաների համար լավ պայմաններ ստեղծելու համար: Նրան այդ հարցում օգնել և օգնում են նախկին գյուղապետ՝ Վարուժան Խաչատրյանը, և ներկայիս գյուղապետ՝ Պերճ Պապիկյանը: