Jump to content

Մասնակից:Վիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջայլամ


Կենդանական աշխարհը լի է զարմանահրաշ բնակիչներով: Բայց նրանց մեջ կա մեկը, որ զարմանալի և զվարճալի է ոտքից գլուխ:Դա ջայլամն է:Ջայլամն ամենամեծ թռչունն է, նրա քաշը 63,5-131,5 կգ-ի է հասնում, իսկ հասակը՝ 1,8-2,7 մետրի: ջայլամը նաև ամենամեծ ձու ածող թռչունն է նրա ածած ձուն կշռում են 1,4 կգ և հասնում են 15 սմ-ի: Եվ մեկ ջայլամի ձվով պատրաստված ձվածեղը չափերով հավասար է 25 հավի ձվից բաղկացած ձվածեղին: Ջայլամ երկու ոտքի վրա ամենաարագ վազող արարածն է: Ջայլամները կարող են վազել 97,5 կմ/ժ արագությամբ՝ առաջ անցնելով բոլոր երկոտանի արարածներից:Ջայլամի թաթերին ընդամենը երկուական մատ կա: Ասում են, թե դա օգնում է նրան արագ վազել:Թեև ջայլամը թռչուն է, բայց թռչել չգիտեն: Նրա հսկայական թևերը հարկավոր են միայն նախաամուսնական «թիթիզությունների» և ձագուկներին պաշտպանելու համար:

Ջայլամներըը սնվում են մրգերով ու ծաղիկներով, երբեմն էլ միջատներով, օրինակ՝ մորեխներով: Իսկ որպեսզի իրենց ստամոքսում դրանք լավ մարսվեն, կուլ են տալիս նաև մանր քարեր: Հասուն ջայլամի ստամոքսում կարելի է գտնել մոտ 1 կգ քար:

Ջայլամները չափազանց շատ են սիրում միայնություն, շրջում են կամ միայնակ կամ զույգերով: Եվ ջայլամների միայն 16%-ն է շրջում խմբերով:

Գիշերվա մեծ մասը ջայլամները արթուն են անցկացնում: Մի քանի անգամ գիշերվա ընթացքում նրանք քուն են մտնում 1-16 րոպեով՝ իջեցնելով իրենց գլուխը ներքև: Իսկ խմբակիցները հսկում են նրա քունը:

Ջայլամները լողալ չգիտեն: Բայց նրանք զվարճանալու այլ ձև ունեն: Նրանք «թավալ են գալիս» ավազի ու փոշու մեջ: Ի դեպ, դա սիրում են անել մեծ խմբերով: Դա նաև օգնում է նրանց մաքրել իրենց փետուրները լվերից ու մյուս միջատներից:

Նրանք շատ են սիրում քայլել անձրևի տակ և ի տարբերություն այլ կենդանիների ապաստարան չեն փնտրում անձրևի ժամանակ: Անձրևի ժամանակ ջայլամները չեն թաքնվի անգամ անմիջապես իրենց կողքին գտնվող ապաստարանում:

Վտանգի բացակայության դեպքում ջայլամները շատ խաղաղ են, իսկ երբ վտանգ է սպառնում, նրանք սարսափելի խուճապի մեջ են ընկնում և առաջին բանը, որ անցնում է նրանց մտքով, փախչելն է: Իսկ եթե փախչել հնարավոր չէ, նա սկսում է թշնամուն կծոտել կտուցով ու  ճանկռել թաթերի եղունգներով:

Եթե գիշատիչը սպառնում է նրա ձագուկներին, ջայլամը կարող է մի ամբողջ ներկայացում բեմադրել: Նա զիգզագաձև վազվզում է այս ու այն կողմ՝ վիրավոր ձևանալով, ապա թուլացած ընկնում է գետնին ու գիշատչին ստիպում է թողնել ձագուկներին՝ իրեն որպես հեշտ ավար առաջարկելով: Իսկ երբ գիշատիչը բավականաչափ հեռանում է ձագուկներից, արագ վեր է թռչում ու վազում այնպես, որ գիշատիչն անգամ ուշքի գալ չի հասցնում: Իսկ այդ ընթացքում ձագուկներն արդեն վաղուց հասցրած են լինում թաքնվել մյուս ջայլամների մոտ:

Եվ թեև ջայլամներին անխելք չես անվանի, բայց պարզվում է, որ նրանց ուղեղն ավելի փոքր է, քան նրանց աչքը: