Մասնակից:Վերոնիկա90/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիտադել(Միջնաբերդ)(անգլ․՝ The Citadel), Ա․ Ջ․ Քրոնինի վեպն է, առաջին անգամ լույս է տեսել 1937 թվականին, որը բեկումնային էր բժշկական էթիկայի վիճելի թեմայի վերաբերյալ։ Այն վերագրվում է Բրիտանիայում մեկ տասնամյակ անց NHS-ի հիմնադրմանը։ Միացյալ Նահանգներում այն 1937-ական վեպերի համար արժանացել է Գրքի ազգային մարցանակի՝ քվեարկված Ամերիկյան գրավաճառների ասոցիացիայի անդամների կողմից։

Իր հինգերորդ գրքի համար բժիշկ Քրոնինը հիմնվել է Հարավային Ուելսի հովիտներում ածխահանքային համայնքներում բժշկությամբ զբաղվելու իր փորձառության վրա, ինչպես 2 տարի առաջ «Աստղերը նայում են ներքև» ֆիլմում։ Նա ուսումնասիրել և զեկուցել է ածխի փոշու ներշնչման և թոքերի հիվանդության միջև կապի մասին Թրեդեգար քաղաքում։ Աշխատել է որպես բժիշկ «Քոթեջ» հիվանդանոցում գտնվող Թրեդեգարի բուժօգնության ընկերությունում, որը ծառայել է որպես մոդել NHS-ի համար։

Քրոնինը հարցազրույցներից մեկում ասել է․ «Ես գրել եմ «Ցիտադել»-ում այն ամենն ինչ զգում եմ բժշկական մասնագիտության, նրա անարդարության, թաքնված ոչ գիտական համառության, նրա խոնարհության մասին․․․Սարսափներին ու անհավասարություններին, որոնք մանրամասն նկարագրված են պատմության մեջ, ես անձամբ եմ ականատես եղել։ Սա հարձակում է ոչ թե անհատների, այլ համակարգի դեմ»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924թ․ հոկտեմբերին Էնդրյու Մենսոնը՝ իդեալիստ, նոր որակավորում ստացած բժիշկը, ժամանում է Շոտլանդիայից՝ աշխատելու որպես, բժիշկ Փեյջի օգնական Ուելս Դրինեֆֆի փոքր հանքարդյունաբերական քաղաքում(հորինված, որոշ ադապտացիաներում տրված է Բլենելլի անվանումը)։ Նա շուտով հասկանում է, որ Փեյջը վատառողջ է և հաշմանդամ ու ինքը պետք է անի բոլոր գործերը չնչին աշխատավարձի դիմաց։ Ցնցված լինելով իր հայտնաբերած հակասանիտարական պայմաններից ՝ Մենսոնն աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ և ստանում է բժիշկ Ֆիլիպ Դենիի՝ ցինիկ կիասալկոհոլիկի աջակցությունը, ով, Մենսոնը ժամանակին պարզում է, որ վիրաբույժի շնորհից ընկնելուց հետո ստանձնել է բժշկի օգնականի պաշտոնը։ Հրաժարվելով այս աշխատանքից՝ նա նորն է ստանում որպես օգնական, հանքափորների բժշկական օգնության ընկերությունում՝ «Աբերալավ»-ում, որը գտնվում էր հարևան ածխահանքային քաղաքում՝ Հարավային Ուելսի ածխադաշտում։ Այս աշխատանքի շնորհիվ Մենսոնն ամուսնանում է տարրական դպրոցի ուսուցչուհի՝ Քրիստին Բարլոուի հետ։

Քրիստինն օգնում է ամուսնուն սիլիկոզի հետազոտության կատարելիս։ Ցանկանալով բարելավել իր հիվանդների, հիմնականում ածուխի հանքագործների կյանքը, Մենսոնը շատ ժամեր է նվիրում թոքերի հիվանդության իր ընտրած ոլորտի հետազոտություններին։ Նա սովորում և շնորհվում է MRCP(Media Resource Control Protocl)-ի համար և երբ հրապարակվում է նրա հետազոտությունը, ստանում է MD(Doctor of Medicine)-աստիճան։ Հետազոտությունների շնորհիվ աշխատանք է ստանում MFB(Mines Fatigue Board)-ում, սակայն վեց ամիս անց հրաժարվում է մասնավոր պարկտիկա անցնելու նպատակով։

Գայթակղվելով հարուստ հաճախորդներից գումար հեշտ կորզելու մտքերով, այլ ոչ թե այն սկզբունքնորով, որոնցով առաջնորդվում էր, Մենսոնը ներգրավվում է փայփայված մասնավոր հիվանդների և նորաձև վիրաբույժների հետ ու հեռանում է կնոջից։ Հիվանդը մահանում է վիրաբույժի անընդունակության պատճառով, և միջադեպը ստիպում է Մենսոնին թողնել պրակտիկան ու վերադառնալ իր սկզբունքներին։ Կնոջ հետ իրենց խաթարված հարաբերությունները վերականգնելուց հետո, ավտոբուսով վրաերթի է ենթարկվում ու մահանում։

Քանի որ Մենսոնը մեղադրում է ապաշնորհ վիրաբույժին սպանության մեջ, նա վրեժխնդիր կերպով զեկուցում է GMC(General Medical Council)-ին, որ նա աշխատել է ամերիկացի տուբերկուլյոզի մասնագետ Ռիչարդ Սթիլմանի հետ, ով չունի բժշկական կրթություն, թոև հիվանդը հաջողությամբ բուժվել է նրա կլինիկայում։ Սթիլմանի բուժումը՝ պնևնոթորաքսը, ներառում էր ախտահարված թոքերի փլուզումը ազոտով և այն ժամանակ ընդունված չէր։

Չնայած իր փաստաբանի մռայլ կանխատեսումներին, Մենսոնը դատական նիստի ընթացքում արդարացնում է իր գործողությունները և չի հանվում բժշկական գրանցամատյանից։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հետաքրքություն է առաջացնում այն պատճառով, որ պատկերում է կամավոր ներդրումային բժշկական ասոցիացիան, հիմնված Թրեդեգարի բուժօգնության ընկերության վրա, որտեղ Քրոնինն աշխատել է 1920-ականներին, ինչից ոգեշնչվել է NHS-ը, որը ստեղծվել է Անևրին Բևանի օրոք։

«Ցիտադել»-ը չափազանց տարածված էր իր թարգմանություններով՝ վաճառվելով Երրորդ Ռայխի գրախանութներում 1944-ին։ Գիտնական և Հոլոքոստը հաղթահաթած գիտնականը նշել է․ «Բրիտանական վեպերն իհարկե արգելված են, բայց յուրաքանչյուր խանութի ցուցափեղկում դրված են Ա․ Ջ․ Քրոնինի գրքերը։ Նա շոտլանդացի է և բացահայտում է Անգլիայի սոցիալական ու հանրային ծառայությունների թերությունները»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն հայտնի դարձավ նաև կոմունիստական բլոկի երկրներում, որտեղ Քրոնինն այն սակավաթիվ ժամանակակից հեղինակներից էր, ով հրատարակվեց։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը նկարահանվել է 1938 թվականի ֆիլմում՝ Ռոբերտ Դոնատի, Ռոզալինդ Ռասելի, Ռալֆ Ռիչարդսոնի և Ռեքս Հարիսոնի մասնակցությամբ, իսկ հեռուստատեսային տարբերակները ներառում են վեպի մեկ ամերիկյան (1960), երկու բրիտանական (1960 և 1983) և երկու իտալական (1964 և 2003) ադապտացիաներ։ Գոյություն ունեն նաև վեպի երեք կինոադապտացիա հնդկական լեզուներով՝ Tere Mere Sapne (1971)-հինդի, Ջիբան Սայկատե (1972)-բենգալերեն և Madhura Swapnam (1982)-թելուգուում։ 2017 թվականին Քրիստոֆեր Ռեյսոնի կողմից ռադիոյի հարմարեցումը ցուցադրվեց որպես BBC Ռադիո-4 15 րոպեանոց դրամա։ 2021 թվականի հունիսին Ռադիո 4-ի կողմից հեռարձակվեց ավելի երկար ռադիո ադապտացիա՝ որպես երկու 45 րոպեանոց դրվագ՝ գրված Քրիստոֆեր Ռեյսոնի և Թոմ Նիդհեմի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "An expectant public: 1948–2008 60 years of the NHS" Birth of NHS in Scotland. Scottish Government. 2008. Retrieved 25 March 2013.
  2. "Booksellers Give Prize to 'Citadel': Cronin's Work About Doctors Their Favorite--'Mme. Curie' Gets Non-Fiction Award ...", The New York Times, 2 March 1938, page 14. ProQuest Historical Newspapers The New York Times (1851–2007). Ballots were submitted by 319 stores; there had been about 600 ABA members one year earlier. • At theHotel Astor luncheon, presenter Clifton Fadiman said, "Unlike the Pulitzer Prize committee, the booksellers merely vote for their favorite books. They do not say it is the best book or the one that will elevate the standard of manhood or womanhood. Twenty years from now we can decide which are the masterpieces. This year we can only decide which books we enjoyed reading the most."
  3. "I Will Bear Witness A Diary Of The Nazi Years" archive.org. Retrieved 18 March 2020.
  4. Mckibbin, Ross (1 June 2008).0013-8266"Politics and the Medical Hero: A.J. Cronin's The Citadel" The English Historical Review. CXXIII (502):doi10.1093/ehr/cen162ISSN
  5. "IN FOCUS - Dreaming of a better tomorrow" The Times of India. Retrieved 30 November 2016.
  6. "15 Minute Drama, The Citadel". BBC Radio 4. Retrieved 2 November 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]