Մասնակից:Վերկա Ավետիսյան/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1.Հադրութի շրջանը գտնվում է Արցախի հանրապետության հարավարևելյան մասում։  Իսկ Տող գյուղն էլ գտնվում էշրջանի հյուսիս-արևմուտքում։ Գյուղի կոորդինատներն են հյուսիսային լայնության 39°35'06"և արևելյան երկայնության 46°57'55" վրա։Գյուղի արևելյան լանջում է գտնվում Տողասարը՝ 1471 մ. բարձրության վրա։ Գյուղի տարածքը 1567հա է։ Գյուղը ծովի մակարդակից բարձր է 843ն-ով։ Կլիման չոր մերձարևադաձային է։ Անտառները կազմում են շրջանի 16%-ը։ Այդ անտառների մի հատվածն էլ ձգված են սարի  փեշերին՝ Փրխներ, Տախտոց, Գյոլեր, Սռնատոն-անտառներ։ Գյուղի աղբյուրները-Վերին ջուր,  Միջին ջուր, Շոր(աղի) ջուր, Տահեսի աղբյուր Հովիտ(ավազան), Քորի ջուր (Դավաչիչագ)՝ Իշխանագետի աջ վտակ, որը բուժիչ հատկություն ունի։ Գյուղի հյուսիսային մասով էձգվում Իշխանագետը, որին գյուղի հարավ-արևելյան մասում միանում է Թաղուտի գետը։ 
2.Տող տեղանունը, ըստ որոշ գիտնականների, գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են Կլավդիոս Պտղոմեոսի աշխարհագրական ձեռնարկում (Մեծ Հայքի երկրամասերի ու սահմանների նկարագրության հատվածում), որը գրվել էր մ.թ.150-ական թվականներին, որպես 3-րդ դարի Մեծ Հայքի արևելյան մասում նշանավոր բնակավայր։ Տողը հիշատակվում է 7-րդ դարից։ Որոշ պատմական աղբյուրներում Տողը հիշատակվում է հին Հայաստանի Արևելից կողմանց պաշտամունքային հայտնի կենտրոններից մեկը, իր ուրույն տեղն ունենալով միասնական կրոնական-մշակութային համալիրի մեջ։ Տող անունը կարող է առաջացած լինել Պող անունից և պատահական չէ որ Պտղոմեոսի քարտեզում այն ուղղակի Պողա է անվանված։ Պարզորոշ երևում է, որ կրոնական փոփոխությունների պատմությունն այս միջավայրում մի շարք դարաշրջանների հաջորդականություն ունի,իսկ Տող գյուղում կառուցված չորս եկեղեցիներից երկուսը կառուցված են հեթանոսական տաճարների հիմքերի վրա։
3. 853 թվականի գարնանը արաբական զորքերի դեպի հարավային Արցախ կատարած արշավանքի ժամանակ արաբական ոստիկան Բուղան պաշարեց Տողա բերդը, որը կառավարում էր Եսայի Աբու Մուսեն։ Արաբները պաշարում են Քթիշ-Թեշաբերդ ամրոցը, սակայն երկար պաշարելուց հետո, կանոնավոր հարձակումներից հետո նահանջեց հեռացավ։ 9-րդ դարի Դիզակի Եսայի իշխանի կողմից արաբների դեմ մղած պայքարը նկարագրել է Թ. Արծրունին, Ստ. Օրբելյանը, Կ. Գանձակեցին, Ա. Դավրիժեցին, Մ. Բարխուդարյանը։
17-18-րդ դարում Տողը բերդաքաղաք էր, որտեղ հաստատվելեն Մելիք Եգանյանների իշխանությունը, որի սահմաններն էին հարավից՝ Երասխ գետը,արևելքից Մուղանի դաշտը, արևմուտքից՝ Քիրս լեռն ու նրանից Երասխի հովիտ ձգվող բարձրությունը, իսկ հյուսիսից՝ Իշխանագետի ձախ վտակը։ Մելիք Եգանի տոհմի հիմնադիրը Մելիք Սուջումն էր, որի որդի Մելիք Ավանը 1607 թվականին Վրաստան, ապաստանել Լոռվա գավառի Արտու գյուղում։ 1716 թվականին նա բնակատեղի է դարձնում Տողը։ Եգան նշանակում է եկան։ Եգանի հայրը եղել է Գտիչ վանքի վարդապետը։
4.Լինելով մելիքական աթոռանիստ՝ Տող գյուղն իր կենցաղով և ապրելակերպով միջնադարում պարսպապատ քաղաք-ամրոց էր, երկաթակուռ դարբասներով։ Մելիք Եգանն իր ընդարձակ ու շքեղ նստոց-պալատ էկառուցել, որից մինչև մեր ժամանակները պատառիկներ են պահպանվել։ Տողի մելիքական ապարանքը ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է(1731-1737 թվականներ)։ 1781 թվականին ռուս զորավար Սուվորովը Պոտյոմկինին ուղղած իր զեկուցագրերից մեկում  գրել է «Շուշվա Իբրահիմ խանը Դիզակի մելիքԵգանից սպառնագին պահանջեց փողի որոշ գումար, չստանալով այն տանջամահ արեց նրան»։ Այսպես կնքեց իր մահկանացուն Դիզակի մելիք Եգանը։ Նրա մահից հետո բնակչության  մի մասը վախենալով Իբրահիմ խանից, գնաց Վրաստան։ Տող գյուղի բարձրադիր թաղում կառուցվել է Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին(17-րդ դարի վերջ)։ Տող գյուղի «Եղցու խութ» կոչվող բարձունքին է գտնվում Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որը երեք կողմերից շրջապատվածէ գերեզմանաքարերով։Տող գյուղի կանգուն եկեղեցիներից երրորդը «Խաչս Վարդան» եկեղեցին է,որը նաեւ«Անապատ»է կոչվում։Նրա կառուցման տարեթիվը անհայտ է։ Տող գյուղում և նրա շրջակայքում փոքր ու մեծ տապանաքարերով բազմաթիվ գերեզմաններ կան։ Գյուղի վերևում Տողասարի լանջին Դիզակ գավառի պատմաճարտարապետական հուշարձանների թագն ու պսակը Գտչավանքն է։ Գտիչ ծագում է գտ (գիտ+ան+ել) գյուտ անելարմատից։ 1884 թվականին Լեոն Գտիչ վանքում հանդիպել է Առաքել վարդապետին, Տողի մելիքների պատմության հարցերով։ Մատուռներից է գյուղի մերձակայքում «Ծիլտա խաչ» Գտչավանքից վերև, Տողասարի կատարին Սարեն եղծե (Քթիշ բերդում)։ Տողը մելիք Եգանի ժամանակ, որպես Խամսայի մելիքությունների կենտրոն, տնտեսապես զարգացած խոշոր բնակավայր էր 10000 բնակչությամբ։ 18-19-րդ դարերում զարգացել է գորգագործությունը և առաքվում նույնիսկ Եվրոպա, նաեւ՝ արհեստները, առեւտուրը, մշակույթը, կրթությունը, որտեղից տարածվել են Դիզակի 40 գյուղերում։
5. Տողից նշանավոր մարդիկ են եղել՝ Արմենակ Հայրիյան֊Հայրենական մեծ պատերազմի հերոս, Վարդան Տունյան-Հայրենական մեծ պատերազմի հերոս, Արշավիր Աղաբաբյան-Բաքու քաղաքի քաղաքապետ, Դաղստանի ԿԿքարտուղար։ Ռուբեն Կարապետյան-քիմիական գիտությունների թեկնածու։ Ռուբեն Ղասումյան-Սիբիրում մարզկոմի քարտուղար։

6.Տող գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 644 մարդ, որից 272-ը զոհվել են, մասնակիցներից 50%-ը սպաներ էին։ Պատերազմի ամենակուլ բնույթին համահունչ, իբրև թե «կամավորական» սկզբունքով, գյուղից նաև 25 աղջիկների զորակոչեցին։

7. 1929 թվականին կազմավորվեց Տողի կոլտնտեսությունը, մինչև 1975 թվականին նախագահներ են ընտրվել՝ 1.Օսեփյան Օսեփը-Դոլունց տոհմից, 2.Զախարյան Արտաշը-Արզումանաց տոհմից, 3.Ավագյան Խաչատուրը-Խոնունց տոհմից, 4.Սարգսյան Խաչին- Մեծ Թաղեր գյուղից (1935-1937 թվականներ), 5.Հայրիյան Սիմոնը-Հայրունց տոհմից(1938 թվական), 6.Շաբուրյան Սաշան-Շուբուրանց տոհմից (1939-1941 թվականներ), 7.Աբրահամյան Վանիչկան- Տումի գյուղից(1942-1946 թվականներ), 8.Ադամյան Աթան- Բոլունց տոհմից (1947-1948 թվականներ), 9.Գրիգորյան Սիմոնը-Տեփնաց տոհմից (19448-1950 թվականներ), 10.Բաղդասարյան Ժորան-Մոխրենես գյուղից (1950-1955 թվականներ), 11.Զախարյան Արտաշ 2-րդ անգամ (1955-1959 թվականներ), 12.Պետրոսյան Նիկոլայը-Մոխրենես գյուղից (1960-1964 թվականներ), 13.Հայրյան Արտաշեսը- Հայրունց տոհմից (1964-1965 թվականներ), 14.Բաղդասարյան Ժորա 2-րդ անգամ (1965-1966 թվականներ), 15.Ղահրիյան Պետրոսը- Ղահրունց տոհմից (1966-1971 թվականներ), 16.Ստեփանյան Ավանը- Թաղուտ գյուղից (1971-1973 թվականներ), 17.Ղահրիյան Պետրոս 2-րդ անգամ (1973-1975 թվականներ), 1975թ. կոլտնտեսությունը վերափոխվեց սովետական տնտեսության և Ղահրյան Պետրոսը որպես սովխոզի տնօրեն աշխատեց մինչև 1979 թվականին, 18.Օհանջանյան Արտագեսը- Դրախտիկ գյուղից (1979-1982 թվականներ), 19.Դավթյան Գորգին- Կիրմրակուճից (1983-1986 թվականներ), 20. Հայրապետյան Միշան- Տողից։ 1990 թվականին Տողի սովետական տնտեսությունը նորից վերափոխվեց կոլտնտեսության և նախագահներ ընտրվեցին 21.Պողոսյան Ժորիկ-Թվարանց տոհմից, 22. Ջավադյան Բորիկ-Ջվադաց տոհմից, ով միաժամանակ և՛ գյուղապետ էր, և՛ կոլտնտեսության նախագահ, 23.Պողոսյան Ժորիկ 2-րդ անգամ վերընտրվեց տնտեսության ղեկավար և աշխատեց 1998 թվականից մինչև հողի սեփականաշնորհումը, 24. Շաբուրյան Ալեքսանդր աշխատում է առ այսօր։ Խորհրդային տարիներին Տողի «Հոկտեմբեր» խաղողագործական սովխոզի վերջին ղեկավարը Միքայել Հայրապետյանը։ Մշակովի հողատարածքները կազմում էր 1200հա, հարթավայրային տարածքների հետ միասին։ Տնտեսությունում կար 1350/1400 գլուխ ԽԵԱ և 7500/8000 գլուխ ՄԵԱ։ Ներկայումս ունենք ըդամենը 408 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 326 հա վարելահող է։ Անասնագլխաքանակը ըստ դասակարգման՝ ԽԵԱ-220, ՄԵԱ-115, խոզեր-315, հավեր-10000, մեղվաընտանիք-177, միասմբակավոր-10։

8.Տող գյուղում 1873 թվականին բացվեց դպրոց. դասավանդում էր մեկ ուսուցիչ։ 1874-1878 թվականների ուսումնական տարում դպրոցն ուներ 25 աշակերտ, ուսուցիչն էր Սերոբ Տիրացուն։ 1886 թվականի տվյալներով Տող գյուղի ծխական դպրոցն ուներ երկու բժանմունք, 65աշակերտ, 2 ուսուցիչ։ 1894-1895 թվականերին դպրոցն ունեցել է 78 աշակերտ, 3 բաժանմունք, 2 ուսուցիչ։ Դպրոցը փակվել է 1896 թվականին։ Ընդմիջումներով Գտչավանքը ծառայել է որպես հոգևորական դպրոց 1903 թվականին գյուղի հյուսիսային մասում, ենթաշրջանի 11 գյուղերի միացյալ ուժերով կառուցվել է դպրոցական մեծ շենք։ Դպրոցը վերաբացվել է 1906 թվականի սեպտեմբերին։ Երկսեռ մի դասյա դպրոցն ուներ երեք բաժանմուք, 66-աշակերտ, որից 10-աղջիկ ։Դասավանդում էին Ալեքսանդր Միրզոյանը և նրա կինը՝ տիկին Վարդուհի Միրզոյանը։ Դպրոցի 1-ին տնօրենն էր Տեր-Ավետիսը։ Դպրոցում գործում էր հինգ (1-5) դասարան կոմպլեկտը։ 5-րդ դասարանը ավարտածները կարող էին ուսումը շարունակել գիմնազիայում։ 1908 թվականին գյուղում գործում էր 7-ամյա դպրոց 1932-1935 թվականներին դպրոցի տնօրենն էր հադրութեցի Լևոն Մանուչարյանը։ Տողեցի առաջին ուսուցիչը եղել է Նաբաթ Սարգսյանը, ով մինչև 1926 թվականը պարապում էր ռուսաց լեզու։ Մինչև հեղափոխությունը դպրոցը պահվում էր աշակերտների ուսման վարձով և Շուշի բարեգործական ընկերության հաշվին։ 1938-1939 թվականներին ուսումնական տարում դպրոցը դարձավ միջնակարգ։ Տողում էին սովորում ենթաշրջանի 11 գյուղերի երեխաները։ 1936 թվականին դպրոցը ղեկավարել են Ուխտաձորի ենթաշրջանից՝ Արկադյա Պետրոսյանը, Առաքելից՝ Գյուլուշանյանը , Մեծ Թաղերից՝ Հայկ Բարխուդարյանը , Հին Թաղերից՝ Գուրգեն Արզումանյանը, Մոխրենեսից՝ Նիկոլայ Պետրոսյանը, Տողից՝ Միքայել Ավագյանը, 1964 թվականին Նիյազ Ջահանգիրովը ։ 1988 թվականից առ այսօր Վլադիկ Ղահրյանը։

Նշանավոր ուսուցիչներ են եղել՝ Հայրապետյան Նաբաթ (դասվար), Հակոբյան Պետրոս (ֆիզիկա), Հակոբյան Լուսիկ (կենսաբանություն) , Մարգարյան Ասյա (քիմիա), Թամրազյան Արև (Հայոց լեզու, գրականություն), Ղարյան Ժենյա (դասվար) , Եգանյան Հայասեր (մաթեմատիկա) , Գասպարյան Գուրգեն (մաթեմատիկա), Սահակյան Լյուդմիլա (մաթեմատիկա),Դավթյան Զոյա (ռուսաց լեզու), Ջավադյան Զոյա (հայոց լեզու,գրականություն)։

9. Գյուղում 1969 թվականց շահագործման հանձնվեց մեծ երկհարկանի ակումբ, ակումբավար՝ Սարգսյան Գուրգենը։ 1903 թվականին գյուղում բացվեց հիվանդանոց։ Այժմ կա բուժկետ, փոստ, գյուղի դպրոցում կա և գործում է մարզադահլիճ, մարզասրահ, ակումբ, հանդիսությունների սրահ, մանկապարտեզ։ 2002 թվականի սեպտեմբերի 15-ին բացվում է ՀՕՄ-ի Արցախի միավորի Տողի «Սոսե» մանկապարտեզը խառը խումբ։ 1970 թվականին գործում է գյուղի գրասենյակը, ներկյիս գյուղապետարանը։

10. Գյուղը ամբողջությամբ գազաֆիկցված է, բնակիչներն ունեն ոռոգման և խմելու ջրագծեր։

11. Գյուղում 2018 թվականի տվյալներով ապրում է 726 մարդ։ Մոտ 170 բնակիչ օգտվում են պետական բյուջեից՝ աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ։ Անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվում են 12 մարդ, խոշոր հողագործությամբ ղբաղվում են 10 մարդ, իսկ 30 և ավելի ԽԵԱ ունեցող տնտեսությունների թիվը 7-ը։ Բնակչության մի զգալի մասն զբաղվում է հողագործությամբ՝ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ։

12. Արցախահայության ազգային ազատագրական պայքարի դրոշն առաջիններից մեկը հենց Տողում բարձրավրեց։ Տողում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվել են 1988 թվականի մարտին, երբ գյուղի ադրբեջանցիները 1988 թվականին ընդհարվել են հայերի հետ, Տողում տեղեկացվել է ՄՀՆՋ-ի մի գումարտակ, որի մարտիկները 1991 թվականի հոկտեմբերի 17-ին սպանել են Դանելյանների ընտանիքի բոլոր հինգ անդամներին, այդ թվում 4 տարեկան երեխայի։ Օրախնդիր դարձավ ՄՀՆՋ-ի գումարտակի չեզոքացումը, ադրբեջանցիներից ազատագրելը։ Տողի ազատագրումը (ղեկավարել է Արկադի Տեր-Թադևոսյանը) մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատար՝ Վ․ Գրիգորյան) Ստեփանակերտից (հարմանատար՝ Վ․ Բալայան), Հդրութի (հրամանատար՝ Ա․ Աղաբեկյան) և ԼՂՀ մյուս շրջանների կամավորական ջոկատները։ Հետախուզական աշխատանքից (գլխավորել է Ա․ Խաչատրյանը) և հակառակորդի տվյալները ճշտելուց հետո, հոկտեմեբրի 30-ի ժամը 17։30 րոպեին սկսվել է Տողի աատագրումը։ Հայ ազատամարտիկների կրալոցներից ավերվել է ՄՀՆՋ-ի զորանոցը և պայթել ռազմամթերքի պահեստը։ Անակնկալի եկած հակառակորդի զինվորներն առանց լուրջ դիմադրության լքել են դիրքերը և ադրբեջանցի բնակիչների հետ փախուստի դիմել։ Թվաքանակով և սպառազինությամբ գերազանցող հակառակորդի նկատմամբ առանց զոհերի և վիրավորների տարած հաղթանակը ոգևորել է Հադրութի շրջանի ողջ բնակչությունը, և Արցախայան ազատագրական պայքարի հետագա ծավալման վրա։

Տողից հրամանատարներ են եղել Վ․ Գրիգորյանը, Ա․ Գասպարյանը, Ս․ Ավագյանը, Ա․ Շաբուրյանը, Վ․ Ավետիսյանը, Վ․ Սահակյանը, Ա․ Ստեփանյանը։ Զոհվել է 25- ազատամարտիկ։

13․ Տող գյուղից․ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գասպարիան Արմեն (Արմենչո, հետմահու)

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Ավետիսյան Վիգեն

«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գրիգորյան Վիգեն (հետմահու, Մեսրոպ Մաշտոց)

«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Շաբուրյան Ալեքսանդր

«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Միքաեյան Կառլեն։

14. Տող գյուղի ճանապարհները սալահատակված չեն։

15. Տող գյուղի շրջակայքում օգտակար հանածոներ չկան։

16. Տող գյուղի խոշոր հանդամասերն են՝ Գյուլու բաղ, Գյունջու խութ, Զապադ, Զիիդա տեղ, Թեղուն փոս, Թքեռնուտ, Ժմհարա խութ, Խաչին խութ (Բաղես Խաչեն), Խոտ դարա-(«Խոտո տեղ»), Ծիլտա խաչ, Ծկծկոտ, Կաթեգ ճյուր, Կյառռավ, Կյուտած քար, Հաջուն բաղ, Ղզարա դուզ, Ճոխտակ խութ, Պիպիկարտ, Սալավ, Սրե խութ, Տահիս (Դաղես Խաչեն), Քարքարա բանդ։

17. Տող գյուղում ապրող տեհմերն են՝ Աբուլունք ( Ստեփանյաններ), Վիտիսանք (Ավետիսյաններ), Ղահրյունք (Ղահրյաններ), Հայրունք (Հաիրյաններ), Ամիզանք (Ամիզյաններ), Բդադանք (Բադադյաններ), Շբուրանք (Շաբուրյաններ), Եգանաց (Եգանյաններ), Թվարանք (Պողոսյաններ), Սահակաց (Սահակյաններ), Ջվադաց (Ջավադյաններ), Պլոզանց (Սարգսյաններ), Կուքանաց (Գրիգորյաններ), Բրոսաց (Բալայաններ), Դիլլաքաց (Աթայաններ)։

Կզմեց Տող գյուղի բնակիչ, պատմության ուսւցիչ Մարինե Ստեփանյանը։