Jump to content

Մասնակից:Վարդուհի 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Այգեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

=== Խաղողագործություն === 1.գյուղատնտեսական արտադրության ճյուղ, ընդգրկում է խաղողի վազի մշակությւոնը: 2. Գիտություն,որը խաղողի վազի կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրման հիման վրա մշակում է դրա զարգացման, ղեկավարման եղանակները՝ բարձր և կայուն բերք ստանալու նպատակով:

Հայկական լեռնաշխարհը խաղողի վազի մշակության նախնական վայրերից է: Զարգացած Այգեգործության մասին են վկայում Հայաստանի խաղողի վազի բազմաթիվ վայրի տեսակների առկայությունը, ասորեստանյան և ուրարտական աղբյուրների տեղեկությունները,Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները, գինեգործական պարագանները: Պեղածո ածխացած սերմերը վկայում են, որ խաղողի այժմյան որոշ(Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի) սորտեր ունեն տեղական ծագում:Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքների պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են տալիս միջնադարում զարգացած Այգեգերծության մասին:
Սակայն հաճախակի պատերազմները և ավերիչ արշավանքները մեծ վնաս են հասցրել Հայաստանի Այգեգործությանը, և այն որպես տնտեսության ճյուղ կորցրել է իր վաղեմի նշանակությունը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Այգեգործությունը սկեսել է վերականգնվել և զարգանալ: 1891-ին այգիների տարածությունը կազմել է 7213, 1913-ին 11200 դեսյատին: Այգեգործությունը ուներ մանրապրանքային բնույթ(1913-ին մինչև 0,5 դեսյատին տարածությամբ այգիները կազմում էին ընդհանուրի 51,9%-ը)Հայաստանում Այգեգործությունը լրիվ քայքայվեց Առաջին համաշխարհային պատերազմի և Քաղաքացիական կռիվների տարիներին: