Jump to content

Մասնակից:Վարդուհի Ղազարյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ բողոքականի ընտանիքը
ԺանրՎիպակ
ՁևԱրձակ
ՀեղինակՄուրացան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1882
ԿերպարներԳրիգոր, Մարիամ, Մանիշակ, Աշոտ, Սարգիս, Ավետիք
ՎիքիդարանՎարդուհի Ղազարյան/Ավազարկղ1

Հայ բողոքականի ընտանիքը, Մուրացանի վիպակներից, որը գրվել է 1882 թվականին։

Շարժառիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մուրացանի վկայության՝ այս վիպակը գրելու շարժառիթը «Մեղու» և «Մշակ» լրագիրների միջև ընթացող կրոնական պայքարն էր[1]

Գրիգոր Արծրունին, որ հայոց պատմության և անցյալի այբուբենին անտեղյակ էր և չէր ճանաչում այն ժողովուրդը, որի համար լրագիր էր հրատարակում, պնդում էր, թե եթե հայերի մեջ կրոնական աղանդները բազմանան, ազգությունը դրանից չի վտանգվիր․․․ Բայց մեր հին և նոր պատմության տեղյակ ո՞ր հայը չգիտե, թե կրոնական բաժանմունքները որքան թշվառություններ են բերել ազգի գլխին, որքան ընտանիքների մեջ գժտություն ու խռովություն են սերմանել․․․ և ահա այդ փաստերից մինը իմ վիպակի նյութը շինեցի - բաժանման կուսակից հրապարակախոսի և նրա համախոհների մոլորությունը երևան հանելու համար[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորը, ով զբաղվում էր ոսկերչությամբ և Մարիամը, ով որբացել էր մանուկ հասակում և, մեծացել մորեղբոր տանը, ընտանիք էին կազմել երիտասարդ հասակում, ունեին մեկ դուստր՝ Մանիշակը, և երեք որդի։ Ընտանիքը ապրում էր սիրո և համերաշխության մեջ։ Ամանորի երեկոյին Գրիգորը տուն է վերադառնում և իրենց տուն հյուրընկալում իր ընկերներին։ Պատրաստություն տեսնելու համար Մարիամին օգնում էին Մանիշակը և իր հասակակից ընկեր Աշոտը։ Աշոտը բոլորի կողմից հարգված և սիրված վարպետ Սարգիսի որդին էր։ Հյուրերի շարքում էր նաև վարպետ Սարգիսը, ով, նայելով երեխաներին, ժպտում էր։ Ընկերները, նկատելով Մանիշակին և Աշոտին, առաջարկում են, որ երբ մեծանան երեխաները, նրանց ամուսնացնեն։ Առաջարկը դուր է գալիս երկու ընկերոջը, ովքեր բաժակ են բարձրացնում այդ առթիվ։ Հյուրերի մեջ կար նաև Ավետիքը, ով լութերական էր։ Հավաքվածները, իմանալով այդ մասին, զգուշանում էին նրանից։ Ավետիքը, մտնելով խոսակցության մեջ, ասում է հետևյալը․

․․․ի՞նչ սովորություն է ձեր մեջ, երբ հավաքվում եք մի տեղ՝ ուրախանալու, երիտասարդների եք ամուսնացնում․․․ չի կարող լինել, որ մեծանան և հանկարծ իրար չսիրեն․․․[3]


Ավետիքի ասածը ոչ ոք չի ընդունում։ Ավետիքն առաջարկում է սկզբում «տիրոջը» հիշել, և բոլորը ոտքի կանգնելով աղոթում են, խաչակնքվում, սակայն ոչ ոք չի նկատում, որ Ավետիքն և իր ընկերը չեն խաչակնքվում: Ընկերներից Համբարձումին ստեղծված միապաղաղությունը դուր չէր գալիս: Ավետիքն էլ շարունակում էր խոսել պասից։ Ավետիքը փորձում է հեռացնել Համբարձումին։ Հյուրերը Համբարձումին տանում են առանձին սենյակ, որպեսզի քնի։ Համբարձումին այլևս ոչինչ չէր մնում անելու, քան քնելը, չնայած որ նկատել էր Ավետիքի միտումը: Ընկերները միամիտ էին, և լութերականին հեշտությամբ հաջողվում է նրանց շեղել ճիշտ ճանապարհից: Երեկոյի ավարտին Ավետիքը հյուրերին հրավիրում է հաջորդ օրը, իրենց տուն՝ ընթրիքի: Մարիամը, նկատելով Ավետիքի մտադրությունը, խնդրում է Գրիգորին հեռու մնալ նմանատիպ զրույցներից: Սակայն Գրիգորը չի լսում կնոջը։ Հաջորդ օրը Գրիգորը պատրաստվում է Ավետիքի տուն գնալ և դռան շեմին հանդիպում է Մարիամին: Նա խնդրում էր, արտասվում, բայց ապարդյուն՝ ամուսինը կարևորություն չի տալիս խոսքերին։ Ընկերները, գրավվելով Ավետիքի ասածներից, նմանատիպ հանդիպումները և հավաքները դարձնում են պարբերաբար: Այսպես շարունակվում է մի քանի տարի, ընտանեկան միջավայրը դառնում է ավելի միապաղաղ, կորցնում իր ուրախությունը և ջերմությունը: Հավաքներից մեկի ժամանակ Ավետիքը առաջարկում է Գրիգորին իր ընտանիքին էլ հրավիրել իրենց քննարկումներին: «Եղբայրներից» մեկն էլ ավելացնում է, թե իր կինը հեշտությամբ չի համոզվել և ինքը ուժ է գործի դրել և խորհուրդ է տալիս դա նաև մնացածին: Գրիգորին այս ամենը անհնարին է թվում, որովհետև Մարիամը նվիրված էր եկեղեցուն՝ մասնակցում էր բոլոր պատարագներին։ Գրիգորը այս անգամ տուն է մտնում սովորականից ավելի ուրախ, զրույցը նպատակին հասցնելու համար։ Գրիգորը ժպիտով հայտնում է, որ ընտանիքի առօրյան ուզում է փոխել և առաջվանը դարձնել և ցանկանում է այս մասին Մարիամի հետ առանձին խոսել: Մանիշակի համար այս լուրով երջանկության բոլոր դռները բացվեցին: Վերջերս նա չէր շփվում աղջիկների հետ, որովհետև նրան լութերական էին կոչում։ Մանիշակը միայն Աշոտի հետ էր հանդիպում, և կիսվում նրա հետ: ճաշից հետո Գրիգորը հայտնում է իր մտադրությունը՝ ասելով, որ կարևոր է նաև հոգու փրկությունը: Եվ հանդիպելով Մարիամի առարկությանը՝ Գրիգորը հետզհետե դիմում է իր «եղբայրների» խորհուրդին՝ այնուամենայնիվ դիմել ուժի գործադրմանը: Մանիշակի թվացյալ երջանկության դռները փակվում են։ Ողջ օրը հայրը հանդիմանում էր, ծեծում: Դուստրը փորձում էր պաշտպանել մորը հարվածներից, սակայն Գրիգորը անխնա հարվածներ էր հասցնում նաև իրեն։ Մի անգամ էլ դստերը միջամտության համար հայրը դուրս է անում տանից՝ դուռը փակելով վրան: Ցուրտ ձմռանը, ողջ գիշեր Մանիշակը մնում է դրսում: Առավոտյան հարևան վարպետ Սարգիսի կինը՝ Խաթունը, պատարագի շտապելիս նկատում է հարևանի վառվող ճրագը և մոտենում դարպասին, որտեղից լսվում էր հեկեկոց: Ուժեղ թակում է դուռը, և հանդիպելով ներսում ամբողջ մարմնով սառած աղջկան, հասկանում եղելությունը: Միասին սկսում են թակել դուռը Մարիամին և երեխաներին օգնության հասնելու համար: Արձագանք չստանալով՝ շտապում են պատարագի: Բակում ժողովված պատարագի մասնակիցներին Խաթունը պատմում է, թե ինչ է կատարվում համագյուղացիներից մեկի տանը, և ժողովրդին ժողովվելով՝ գնում Գրիգորի տուն: Հասնելուն պես բոլորը, բռունցքները թափահարելով օդում, կոտրում են դուռը: Նրանց առջև բացվում է մի սարսափելի տեսարան: Տան անկյունում հոսող արյունը դեմքին պառկած էր Մարիամը, հեկեկում էր անզորությունից, անկողնում հիվանդ նստած լալիս էր որդին, իսկ մյուս երկու փոքրիկները վախից անցել էին սենյակի մյուս ծայր և չէին համարձակվում ձայն հանել: Որոշում են Մարիամին և երեխաներին տեղափոխել հարևանի տուն, որպեսզի լինեն Խաթունի և վարպետ Սարգիսի հսկողության և խնամքի ներքո, իսկ Գրիգորին հանձնում են արդար դատի վճռին: Կաշառքով Գրիգորին բաց են թողնում, ով վերադառնում է իր «եղբայրների» մոտ։ Խրախուսելով Գրիգորին՝ ասում են, որ նրա հոգին այսուհետ պատրաստ է «տիրոջ» արքայություն մտնելուն։ Այս ամենից հետո Գրիգորը այլևս չի հետաքրքրվում իր ընտանիքի վիճակով: Մարիամն անդադար զառանցում էր, Մանիշակը մրսել էր, ծայրահեղ ծանր վիճակում պառկած էր անկողնում, իսկ հիվանդ որդին տառապում էր քաղցկեղով, երեքն էլ ութ օր սխալ բուժում ստանալու պատճառով մահամերձ էին և այլևս հույս չկար: Հաջորդ օրը երեքն էլ մահացան, ողջ գյուղում տարածվել էր լուրը, և բոլորը սգում էին: Պատահականությամբ լուրը հասնում է նաև Գրիգորին, ով, հասկանալով իր մեղավորությունը, մյուս երկու որդիներին որբ թողնելով, ինքնասպան է լինում: Մարիամին ու երեխաներին թաղելուց հետո՝ գյուղացիները տանը տեսնում են մահացած Գրիգորին և նրան նույնպես հանձնում նույն գերեզմանին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ նոր գրականության պատմություն (1972). Հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍհ ԳԱ հրատարակչություն. էջեր 132։.
  2. Մուրացան. Երկերի ժողովածու, հատոր 7. էջեր 137-138։.
  3. 3,0 3,1 Մուրացան (1975). Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: Հայաստան. էջեր 5-79։.