Մասնակից:Վարդուհի Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իլ Վոլո Իլ Վոլո (IL Volo,հայերեն՝<<թռիչք>>) - իտալական փոփ-օպերային տրիո՝ բաղկացած երկու տենորից և մեկ բարիտոնից: 2015 թվականի փետրվարին նրանք հաղթեցին 65-րդ Սան -Ռեմո փառատոնում և ներկայացրին Իտալիան <<Եվրատեսիլ 2015>> երաժշտական մրցույթում, որն անցկացվել էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՝ 2015 թ.-ի մայիսի 23-ին: Խումբը մրցույթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը ՝ հավաքելով 292 միավոր:

Խմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Պիեռո Բարոնեն,Ինյացիո Բոսկետտոն և Ջանլուկա Ջինոբլեն մասնակցում էին երիտասարդ կատարողների Ti lascio una canzone հեռուստատեսային մրցույթում , որն հեռարձակվում էր Rai1 հեռուստաալիքով:Առաջին եթերաշրջանում նրանք առանձին էին ելույթ ունենում: Ջանլուկա Ջինոբլեն կատարեց "Il mare calmo della sera" երգը և հաղթեց մրցույթի առաջին եթերաշրջանը, և հետո զբաղեցրեց առաջին հորիզոնականը ֆինալում,որը տեղի էր ունեցել 2009 թվականի մայիսի 2-ին:Մրցույթի ղեկավար և կազմակերպիչ Ռոբերտո Չենչին որոշեց տրիո կազմել այս տղաներով: Մրցույթի 4-րդ եթերաշրջանում նրանք առաջին անգամ միասին հանդես եկան՝ կատարելով նեապոլիտական "O sole mio" դասական երգը: Այդ ժամանակ նրանց նկատեց իտալացի երգիչ,երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր Տոնի Ռենիսը,որն այդ ժամանակ գտնվում էր Լոս -Անջելեսում:Նա որոշեց զանգահարել Չենչիին ,որպեսզի տղաների հետ հանդիպում կազմակերպի: Քանի որ այդ ժամանակ Պիեռոն,Ինյացիոն և Ջանլուկան դեռևս 18 տարեկան չկային ,Չենչին զրուցեց իրենց ընտանիքների հետ , և նրանք որոշեցին ընդունել Ռենիսի առաջարկը և աշխատել նրա հետ:Այդ ժամանակ նրանց պրոդյուսերը դարձավ Միկելե Տոռբեդինեն: