Մասնակից:Վարդուհի Ավանեսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային իրավունքի սուբյեկտները միջազգային հարաբերությունների մասնակիցներ են, որոնք օժտված են միջազգային իրավունքներով ու պարտականություններով և դրանք իրականացնում են միջազգային իրավունքի հիման վրա ու անհրաժեշտության դեպքում կրում են միջազգային իրավական պատասխանատվություն:

Միջազգային իրավունքի սուբյեկտների առանձնահատկությունը կայանում է նրանում,որ նրանք կարող են իրականացնել ինքնուրույն իրավաբանական գործողություններ, այդ թվում նաև ստեղծել միջազգային իրավական նորմեր ու ձեռնամուխ լինել այդ նորմերով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրագործմանը:

 Սուբյեկտների հատկությունները 

Միջազգային իրավունքի դասական մեկնաբանության համաձայն՝ սուբյեկտերը օժտված են հետևյալ երեք առանձնահատկություններով. 1. Միջազգային իրավունքի սուբյեկտները ինքնուրույն կարող են իրականացնել միջազգային իրավական գործողություններ, որոնցից ամենակարևորը դա միաջազգային իրավական համաձայնեցված նորմերի ստեղծումն է: 2. Միջազգային իրավունքի սուբյեկտները ինքնուրույնորեն իրականացնում են այն միջազգային իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են իրենց իսկ ստեղծած իրավական նորմերից: 3. Միջազգային իրավունքի սուբյեկտները կրում են իրավական պատասխանատվություն միջազգային պարտավորությունների իրականացման համար: Այնուամենայնիվ, ըստ որոշ աղբյուրների միջազգային իրավունքի սուբյեկտ կարող է լինել ցանկացած սուբյեկտ, որը համաձայնեցված միջազգային իրավական նորոմերից բխող իրավունքներ ու պարտականություններ: Այդ դեպքում միջազգային իրավունքի սուբյեկտներ կարող են համարվել նաև մասնավոր անձինք (ֆիզիկական և իրավաբանական անձինք, տրանսազգային կորպորացիաները): Սակայն ըստ ըդնունված կարծիքի՝ միջազգային իրավունքի սուբյեկտներ կարող են լինել միայն միջազգային իրավունքի նորմեր ստեղծող սուբյեկտները: Ֆիզիկական անձանց միջազգային իրավասուբյեկտայնության հարցը դեռևս վիճարկելի է: Սուբյեկտների տեսակները Միջազգային իրավունքի սուբյեկտները դասակարգվում են մի քանի ձևով. Ըստ իրենց բնույթի. Հիմնական սուբյեկտներ (միջազգային իրավունքի լիիրավ անդամներ բոլոր իրավունքներով ու պարտականություններով)՝ պետություններ Սուրբ Աթոռ (Վատիկան) Երկրորդական սուբյեկտներ (միջազգային իրավունքի մասնակի սուբյեկտներ)՝ միջկառավարական կազմակերպություններ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Կարմիր խաչի և կարմիր մահիկի համայնքների միջազգային ֆեդերացիա): Եվրոպական միություն, ապստամբական կազմակերպությունները, որոնք տվյալ պայմաններում ներկայացնում են որևէ ժողովուրդ, ազգային ազատագրական շարժումները, որոնք ներկայացնում են ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներ: Աքսորված կառավաությունները Անկախ քաղաքները Դաշնային սուբյեկտները (անդամ պետությունները), կախյալ տարածքները: