Jump to content

Մասնակից:Վարդան/Sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

The name Navasard has a Persian origin. It consists of two words Nava - New and Sard-Year New Year Navasard was the name of ancient Armenian month which roughly corresponds with August. During Navasard The Armenian land was the most fertile, it was just than that the apples, grapes, peach and watermelons were fully grown.


Festivities[խմբագրել | խմբագրել կոդը]

Navasard celebration started on the first day of the month with the same name, and last for the whole week. It was the most popular holiday of the year and was celebrated by everyone. Armenian families prepared special dishes and made rich tables. There was also a present giving and receiving tradition. They would hang colorful socks form the seiling in hopes that they would be filled with presents. Navasard days were a national holiday. happiness, ruled, celebrations, dancing and singing were everywhere. People worshiped and thanked Anahit and Astghik godesses, and Vahagn god whom had good approval ratings (որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին) among the folk.

The Navasard was a national celebration and was celebrated by everyone. It was first celebrated in Bagavan and then in Ashtishat. Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։


Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին ։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։

How it was celebrated[խմբագրել | խմբագրել կոդը]

During the celebration Bagavan got an celebratory makeover. It was attended by the king and the army. It is told that at least 120,000 soldiers took part in the celebrations. During those days the banks of Artsani river turned into a tent city.


Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Ի դեպ, հնում Բագրևանդը, այդ թվում նաև Բագավանը ծառազարդ են եղել, որը հետագայում կտրատեցին նվաճողները։

Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար։

Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։ Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը, ինչպես ասվեց, հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ կառուցված էր մի առանձին հյուրանոց, ուր պատսպարան էին գտնում և կերակրվում օտարական անցորդները և եկվոր ուխտավորները։

Ամանորը կոչվում է նաև կաղանդ, որը հունարեն լեզվից է և նշանակում է ամսագլխի օր, ամսագլուխ, ամսամուտ։ Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստն ստացան։

Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ, ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։

Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաև Արտաշես թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով.


Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը Եվ առավոտը նավասարդյան, Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը, Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում... Ինչպես օրենքն էր թագավորների։

Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները, այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն` Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն (Մուշ), ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները»(Հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն «յոթ զոհասեղան»: Նվիրված Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին և Վահագնին ):

Աշտիշատում ևս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը: Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար։ Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկ Աստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։ Այսպիսով՝ Վահագնը՝ անվեհեր էր, Անահիտը՝ պահպանող, Աստղիկը՝ պարկեշտ, որոնք մի տեսակ մարմնավորում էին հայ ժողովրդի առաքինությունները։

[խմբագրել] Կազմակերպվող խաղերը

Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։

Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։ Ընդհանրապես զարդարվում էին վարդերով։ Այստեղից էլ Վարդավառ, որը նշանակում է վարդերով զարդարվել։ Կազմված է վարդ և վառ բառերից: Վառ բառը տվյալ դեպքում գործածվում է փայլուն, պայծառ իմաստով։

Մեր հեթանոս պապերից, նավասարդի օրերից մեզ հասավ Վարդավառի ավանդույթը։ Հատկապես իրար վրա ջուր շաղ տալու սովորությունը։