Jump to content

Մասնակից:Վանհար/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղր և ճանճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանհար/Ավազարկղ7
ՀեղինակՆար–Դոս
ԺանրԿատակերգություն
Կազմված էԿոմեդիա–պատկեր երեք արարվածով
Բնօրինակ լեզուՀայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1886
ՎիքիդարանՎանհար/Ավազարկղ7

«Մեղր և ճանճեր» Նար–Դոսի պիեսներից է, որը գրվել է 1886 թվականին։ Կատակերգությունը բաղկացած է երեք արարից։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ծատուրյանի հետ ծանոթությունը վերածվում է գրական բարեկամության, ամբողջությամբ տրվում են ոչ միայն հայ և ռուս, այլև արտասահմանյան գրականության ընթերցանությանը, կատարում գրական առաջին քայլերը։ Գրում է բնաստեղծություններ, Գաբրիել Սնդուկյանի նմանողությամբ՝ փոքրիկ պիեսներ («Մայինի գանգատը», «Մեղր և ճանճեր»), 1886 թվականից անցնում արձակին։[1]

Գործող անձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս Թաթուլյան, հարուստ վաճառական։
  • Եղիզաբեթ, Պետրոսի կինը։
  • Սոնա, նրանց աղջիկը։
  • Վանո, նրանց տղան։
  • Ստեփան Միզանյան, պաշտոնաթող գնդապետ։
  • Նատալիա, Ստեփանի կինը։
  • Ալեքսանդր, նրանց տղան։
  • Բարսեղ Թորոսյան, նախ ուսանող, հետո փաստաբան
  • Տիգրան Արսենյաց, բժիշկ։
  • Ծառա, Թաթուլյանների տանը։
  • Ծառա, Արսենյացի տանը։
  • Հյուրեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Թիֆլիսում։ Կատակերգությունը սկսվում է Թաթուլյանների տան նկարագրությամբ։ Տեսիլ առաջինում հանդես են գալիս Սոնան և Ալեքսանդրը։ Սոնան առաջ է գալիս դեպի հրապարակ և հոգնած նստում էնստարանին։ Ալեքսանդրը հետևում է նրան, հարցնում է հոգնել եք օրիորդ։ Սոնան պատասխանում է, որ այո հոգնել է։ Ալեքսանդրը ասում է նրանից է, որ շատ սրտով էիր պարում, և ասում որ կարող է համարձակվել և ասել, որ Սոնայից լավ պարող չկա հավաքվածների մեջ։ Ալեքսանդրասում է, որ Սոնան աննման է պարում և ամենակարևորը ուշ է հոգնում։ Սոնան ասում է, որ հակառակի նման այս գիշեր շուտ է հոգնել։ Ալեքսանդրը ասում է, որ հոգնելու պատճառ կարող է հանդիսանալ ներսի շոգ լինելը, թեև դեռ մայիսն էր։ Սոնան Ալեքսանդրին ասում է, որ նստի, նա նստում է Սոնայից մի փոքր հեռու։ Սոնան հարցնում է, թե Ալեքսանդրը ինչպես է վրաբերում իրենց գիշերվա հրավերքին։ Ալեքսանդրը պատասխանում է, որ սքանչելլի և ասում, որ իրեն հրավիրած հրավերքներից այս մեկը ամենասքանչելին է եղել։ Սոնան հետաքրքրվում է, թե ինչով է առանձնանում։ Ալեքսանդրը նշում է, որ Սոնան պատճառը գիտի։ Ալեքսանդրը սկսում է հաճոյախոսել Սոային, նրան համեմատում է լուսնի հետ։ Սոնան շնորհակալություն է հայտնում հաճոյախոսության համար, նշում որ հավաքվածների մեջ իրենից գեղեցիկ օրիորդներ էլ կան։ Սոնան իր այդ արտահայտությամբ կարծես վիրավորում է Ալեքսանդրին։ Ալեքսանդրը նշում է, որ կան Սոնայի նշած մարդիկ, բայց ինքը այդ մարդկանց շարքին չի դասվում։ Սոնն ասում է, որ հավատում է նրան։ Ալեքսանդրն ասում , որ եթե հավատում ես եսքեզ սիրում եմ։ Սոնան պատասխանում է, որ հավատում է։ Ալեքսանրը Սոնային հարցնում է, թե արդյոք նաէլ իրեն է սիրում։ Սոնան տալիս է դրական պատասխան և վազում պարտեզի աջ կողմը։ Ալեքսանդրն ասում է, որ իր դերը լավ կատարեց։ Այսուհետև ամեն ինչ վերջացած է։ Ստեփանը իջնում է աստիճանով և հարցնում Ալեքսանդրին, արդյոք մենակ է և ինչպես ավարտվեց ամեն բան։ Ալեքսանդրը պատասխանում է, որ ամեն բան կարգին է։ Հայր ու որդի զրուցում են տեսնում են, որ Պետրոսը գալիս է իրենց կողմը։ Ալեքսանդրին հայրը ասում է, որ շուտ հեռանա։ Ալեքսանդրը հեռանում է, գնում պարտեզի աջ կողմը։ Պետրոսը Ստեփանոսին ասում է, որ ինչպես նկատում է շոգը նեղացնում է։ Ստեփանոսը և Պետրոսը զրուցում են, Պետրոսը բացատրում է, թե ինչու է այս շոգին կամակերպել խնջույքը։ Ասում է, որ աղջիկն է այդպես կամեցել։ Ստեփանոսը նշում է, որ ճիշտ է վարվել կատարելով աղջկա կամքը։ Պետրոսը,կարծես թե կռահում է, որ Ստեփնոսը ունի որոշակի ծրագիր։ Ստեփանոսը նշում է, որ մտածում է, թե իրենց երեխաների միջև մի բան կա։ Պետրոսը հարցնում է, թե ինչ։ Ստեփանոսը ասում է, թե դու չես նկատում, որ նրանք ամբողջ օրը միասին են։ Ստեփանոսը Պետրոսին ասում է, որ այստեղից պարզ է, որ երեխաները սիրում են միմյանց։ Տեսիլ հինգերորդում Նատալիան և Եղիզաբեթը իջնում են սանդուխքով։ Արսենյանցը Թորոսյանին հարցնում է, թե ինչու է ուշացել։ ՈՒ թերորդ արարում հանդես են գալիս Ալեքսանդրը, Սոնան և Թորոսյանը։ Կարճ լռությունը խախտելով Ալեքսանդրը Թորոսյանից ներեղություն է խնդրում, որ հետաքրքրվում է իրենով․ հարցնում, թե ինչ գործով է զբաղվում։ Թորոսյանը պատասխանում է, որ ինքը ուսանող է։ Ալեքսանդրը հետաքրքրվում է, որ համալսարանում է նա սովորում։ Պատասխանում է Պետերբուրգի։ Սոնա վերադառնում է նամակ ձեռքին։ Տալիս է նամակը Թորոսյանին և հարցնում, թե ինչու է նա բարկացաց։ Թորոսյանը ասում է, որ ամեն բան կարգին է։ Ալեքսանդրն ասում է, որ այդ պարն գիժ է։ Սոնա ծիծաղում է։ Ստեփանոսը և Պետրոսը ծիծաղում են, հայտնվում են կանայք և հարցնում, թե ինչու են ծիծաղւմ պարոնները։ Տղամարդիկ կանանց ասում են, որ կարծես իրենց երեխաները սիրահարված են միմյանց։ Պետրոսն ընկնում է նստարանի վրա։ Առաջին արարը ավարտվում է։ Վարագույրն իջնում է։ Արարված երկրորդ, առաջին տսիլը սկսվում է Ստեփանոսի և Պետրոսի հանդիպումով։ Պետրոսը սուրճ է ուզում հյուրասիրել Ստեփանոսին, սակայն նա մերժում է ասոլով, որ շտապում է։ Ստեփանոսը ասում է, որ իր կողմից բարևի Եղիզաբեթին և օրիորդ Սոֆիային՝ իրենց ապագա հարսին։ Ներս է մտնում Սոնան, հայրը հարցում է զբոսնեցին։ Սոնան պատասխանում է, որ այո։ Հայրը հարցնում է, թե ուր է մայրը, պատասխանում է, որ իր սենյակում է։ Սոնա և հայրը խոսում են օժիտից։ Հայրը դստերը հասկացնում է, որ այդ տղան խորամանկ է և իրեն սիրում է փողի համար։ Ներս է մտնում ծառան և ասում, որ փոշտատրը նամակ է բերել։ Սոնան նայելով հոր հետևից ուզում է հասկանալ հայրը իրեն փորձում է, թե չի ուզում, որ ամուսնանա Ալեքսանդրի հետ։ Ներս է մտնում Եղիզաբեթը և Սոնային հարցնում, թե ինչ է կատարվում։ Սոնան ասում է, որ Ալեքսանդրի հայրը հարյուր հազար օժիտ է պահանջլ և որ հայրը այդքան գումար չունի։ Արսենյացը բարևում է Սոնային։ Սոնան ասում է, որ ծնողներին հիմա կկանչի։ Արսենյացը նշում է, որ Սոնային է կամենում նամակ փոխանցել։ Տալիս է նամակը և հեռանում։ Ուժգնությամբ ձեռքով Պետրեսը խփում է իր ճակատին և ասում այսինչ արեցի։ Արարված երրորդի գործողությունները տեղի են ունենում բժիշկ Արսենյացի տանը։ Ծառան ներս է մտնում և ասում,որ այն պառավ կինն է եկել, որը փոքր երեխա է բերում բուժզննման համար։ Արսենյացը ծառային հրամայում է ասի, որ ուշ են բերում հիվանդին․ բժիշկը տանը չէ։ Գալիս է Թորոսյանը, թղթապանակը ձեռքին։ Արսենյացի մոտ էգալիս Ալեքսնադրը պարտքով գումար վերցնելու, քանի որ հարկավոր էր նշանդրեքի մատանի գնել։ Արսենյացը գլուխը դուրս հանելով դռնից ասում է, որ գնացել են։ Հանկարծ մտնում է Պետրոսը։ Տեսնելով սենյակում ներկաներին նա մնում է քարացած, հետո սթափելով, վերցնում էգլխարկը և արագ դուրս է գնում։

Վարագույրն իջնում է

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականությունը. Երևան ԵՊհ. էջ 185.