Jump to content

Մասնակից:Վանհար/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր հավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանհար/Ավազարկղ6
ՀեղինակՆար–Դոս
ԺանրՊատմվածք
ԼեզուՀայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1889
ՎիքիդարանՎանհար/Ավազարկղ6

«Նոր հավ» Նար–Դոսի պատմվածքն է մի երիտասարդի մասին, որը կեղծ ազատասիրական գաղափաներով արդարացնում է իր բաժանումը կնոջից և երեխայից։

Պատմվածքի անհեռանկարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ–հոգեբանական նկարագրի կրողներն այն մարդիկ են,որոնք մեծ գաղափարների ազատամիտ ճառաբանությամբ սքողում են իրենց ներքին դատարկությունը։ Նրանք, որես կանոն, ավելի խիստ են ենթարկված գրողի անզիջում ծաղրին։ «Նոր հավը» պատմվածքի Մասխարյանցը բարձրավեհ ճառեր է ասում նոր ժամանակների ազատամիտ պատկերացումների, կնոջ իրավունքների մասին, բայց տանը անլուրջ ու մանր պատրվակներով ծեծում է կնոջը։ Համանուն պատմավածքի հերոս Մինաս Փափախչյանը, գյուղից քաղաք գնալով, սկսում է արհամարհել գյուղացիներին, գյուղ չէր գալիս, որովհետև հոր վրայից հոտ է գալիս, իսկ գյուղի շներն էլ շատ կատաղած են։[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը սկսում է գլխավոր հերոսի՝ Մասխարյանցի ճառով։ Ճառը վերաբերում է ապահարզանի խնդրին։ Մասխարյանցը վերջացնում է իր ոգևորված ճառը։ Փոքր սենյակում հավքված էին առաջադեմ գաղափարներով ոգևորված պարոններ և օրիորդներ, որոնք հիացած ծափահարում էին ճառախոսին, որը մոտ կես ժամ ոգևորված խոսում էր։ Մասխարյանցն առնվազն էլի մի երկու րոպե շարունակ գլուխ էր տալիս սրան ու նրան, չէր հասկանում ինչպես արտահայտի իր շնորհակալությունը; Վերջապես դադարում են ծափահարությունները, քանի որ արդեն ժամը տասներկուսն էր, այդ իսկ պատճառով հավաքվածները վեր են կենում իրենց տեղերից, սեղմում տան տիրոջ ձեռը և հեռանում իրենց տները։ Մասխարյանցը շտապ քայլերով հեռանում է։ Ճանապարհին նրա միտքը զբաղված էր իր ճառի տպավորություններով։ Նա միտք ուներ իր բերանից քարոզած նոր գաղափարները քարոզել և՛ գրավոր ձևով, սակայն վստահ էր, որ հալածվելու էր։ Այդ փաստը նրան երկյուղ չէր պատճառում․ ընդհակառակն, այն գիտակցումը, որ նա պիտի «զոհվեր» իր սրբազան գործի համար, ավելի է ներշնչում անցնել իր ընտրած ճանապարհով։ Մասխարյանցն այ աստիճան ոգևորված էր իր գաղափարով, որ բոլորովին չի հասկանում, թե ինչպես է անցնում չանապարհը և հասնում հյուրանոց, ուր ամեն գիշեր սովորություն ուներ գնալու։ Նա բարձրանում է աստիճաններով, անցնում երկար միջանցքով և բացում է սենյակներից ամենափոքրի դուռը, որը փակ չէր, ներս է մտնում։ Սենյակում, սեղանի վրա լամպը վառ է լինում։ Մահճակալի վրա շորերը հագին, ձեռքերը գլխի տակ դրած, գանգուր, շեկ մազերով երեսն ի վեր պառկած է լինում մի գեղեցիկ, նորատի կին։ Կինը քնած էր։ Մասխարյանցը դուռը կամաց բացում է, ոտքերի թաթերի վրա կամաց մոտենում է կնոջը և խոնարհվելով համբուրում նրա շրթունքները։ Կինը արթնանում է, վեր թռնում տեղից։ Այդ միջոցին Մասխարյանցը ծիծաղում է։ Գրիշա՜, կանչում է կինը։ Մա՜շա, կատակով պատասխանում է Մասխարյանցը։ Կարծում էի, թե ուրիշն է վախեցա, ասում է կինը։ Կինը հետաքրքրվում է, թե որտեղ է եղել Մասխարյանցը, որ ուշացել էր։ Մասխարյանցը պատասխանում է, որ ժողովի է եղել։ Մասխարյանցը նստում է աթոռին և ասում է, որ քաղցած է։ Կինը հարցնում է զանգահարե՞մ։ Մաշան պատասխանում է այո զանգահարիր։ Մաշան քայլ է անում դեպի հեռախոսը, սակայն կանգ է առնում և շուռ գալիս դեպի Մասխարյացը։ Ասում է, որ գումար է իրեն պետք։ Մաշան հետաքրքրվում է, թե ինչի համար։ Կինը պատասխանում է, որ ձմեռվա համար նախատեսված նոր ձևի գլխարկ է հավանել պետք է գնի։ Մասխարյանցը պատասխանում է, որ կտա գումարը։ Մաշան ուրախությամբ զանգահարում է ընթրիք պատվիրելու, քանի որ Մասխարյանցը դեռ քաղցած էր։ Սպասավորը ներս է մտնում։ Մաշան սպասավորից փառավորընթրիք է պատվիրում։ Կես ժամ հետո Մասխարյանցն ու Մաշան սեղանի մոտ ընթրում էին։ Սեղանի վրա փայլում էր մի գլուխ գինու շիշ և մի շիշ շամպայն։ Առաջինը Մասխարյանցի համար էր, վերջինը՝ Մաշայի։ Գիշերվա ժամը երեքն էր արդեն, որ Մասխարյանցը գնում է իր տուն։ Անհաստատ քայլերով բարձրանում է երկար պատշգամբը, հանգ է առնում բռնում փոքր սենյակի դռնից և ամու բախում։ Գիշերվա հագուստով ցրտից կուչ եկած նրա կինը՝ Թամարան դուռը բաց է անում։ Մասխարյանցը չնայեց կնոջ դեմքին և ներս մտավ։ Կինը կրկին փակում է դուռը։ Անհամարձակությամբ կինը ամունուն հարցնում է, թե ինչու է այդքան ուշացել։ Մասխարյանցը բարկանում է կնոջ հարցից և վիճում են։ Նա գնում է իր սենյակը, բայց նույն րոպեին դարձյալ ներս է մտնում։ Վերջին անգամ կնոջը զգուշացնում է, որ այլևս իրեն ավելորդ հարցեր չտա։ Մասխարյանցն կնոջն ասում է, որ այլևս չի ուզում տեսնել նրան։ Կինը ցնցվում է և աղերսագին նայում է ամւսնուն։ Կինը հարցնում է, թե ինչու է այդպես ուզում ամուսինը։ Ամուսինը պատասխանում է, որ պատճառը կնոջ տգիտություն է։ Կինը ասում է, որ իրեն սովորեցնի ինչ հարկավոր է։ Նա պատասխանում է, որ իրեն հարկավոր չէ այնպիսի կին, որ նոր պետք է սովորի։ Կինը ասում է, որ ամուսինը առաջ տեղյակ էր, որ ինքը տգետ է և իմանալով հանդերձ ամուսնացել է նրա հետ։ Կնոջ այդ համարձակ պատասխանից ամուսինը ավելի է բորբոքվում։ Թամարն ընկնում է դռան մոտ խնկների վրա, զսպած հեկեկանքը խեղդում է նրա կոկորդը։ Փոքրիկը, երեք տարեկան աղջիկը, որ հոր գոռում–գոչյունների ձայնից արթնացել էր, նստում է մահճակալի վրա, ոչինչ չէր հասկանում ՝ լսելով մոր հեկեկանքը, ինքնել է սկսում լաց լինել։ Հետևյալ օրը գիշերը Թամարը հավաքում է իրերը և փոքրիկի հետ գնում հոր տուն։ Թամարի աչքերը լացելուց կարմրել էին, սիրտը լցված էր, ամեն րոպե կարող էր հեկեկալ։ Թամարը մտածում է, որ ամուսինը սիրում է ուրիշին, այդ իսկ պատճառով է այդ կերպ վռնդում նրան տնից։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Մասխարյանց գլխավոր հերոս
  • Թամար Մասխարյանցի կինը
  • Երեք ամյա աղջիկ Մասխարյանցի դուստր
  • Նորատի կին Մասխարյանցի սիրուհի
  • օրիորդներ
  • պարոններ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան ԵՊՀ. էջ 261.