Jump to content

Մասնակից:Վանհար/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ամիրյանի տրագեդիան» Նար–Դոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանհար/Ավազարկղ5
ՀեղինակՆար–Դոս
ԺանրՊատմվածք
Լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1891

«Ամիրյանի տրագեդիան» Նար–Դոսի պատմվածքներից է, որը գրվել է 1891 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը պատմում է, որ ամռան արձակուրդին Բագրատ Ամիրյանը վերադարձավ քաղաք, որտեղ ապրում էին նրա պառավ մայրը, քույրը և եղբոր երկու երեխաները, որոնք ծնողների մահից հետո մնացել էին նրանց խնամքի ներքո։ Վերադարձի երկրորդ օրը գնում է բժշկի։ Բիշկը տեսնելով նրա արտաքինը մտածում է, որ հասարակ բանվոր է և ուզւմ է բնվորին վայել զննումը սկսել անփույթ, անուշադիր, բաըց երբ իմանում է, որ ուսուցիչ է ավելի քաղաքվարի է իրեն սկսում պահել և ինչպես կարգն է անց է կացնում բուժզննումը։ Բուժզննումը անցնելուց հետո բժիշկը հայտնում է ախտանիշները։ Բժիշկը ասում է , որ դեղեր չի նշանակի։ Նա ասում է, որ նրան հարկավոր է սնունդ և հանգիստ․ ամենաքիչը մեկ տարի բոլորովին պետք է չաշխատի։ Ամռանը չպետք է մնա քաղաքում։ Գնացեք Սև ծովի ափերը կամ Ղրիմ։ Խորհուրդ է տալիս, որ նրան օգուտ կտան հանքային ջրերը Ամիրյանը զարմանքով նայում է բժշկի դեմքին չի հասկանում կատակ է անում, թե լուրջ է խոսում։ Երբ բժիշկը վերջացրեց իր խորհուրդներ Ամիրյանը գումարը վճարեց և դուրս եկավ։ Բժշկի սենյակից նոր էր դուրս եկել և հանդիպում է մի երիտասարդի պարզվում է, որ նրա վաղեմի ընկերն էր այդ երիտասարդը Շամիրյան է։ Շամիրյանի առաջին խոսքը Ամիրյանին այն էր, թե հաց չես ուտում, այնքան ես նիհարել, որ հազիվ քեզ ճանաչեցի։ Ամիրյանը ասում է, որ ինքը մորթվելու չէ չաղանալու պատճառ չունի։ Շամիրյանը հետաքրքրվում է, թե Ամիրյանը ինչ պատճառով էր դուրս եկել բժշկի մոտից։ Ամիրյանը թվարկեց բժշկի ախտորոշումները, մի խոսքով տառապում է հայկական վարժապետական հիվանդությամբ։ Ամիրյանը Շամիրյանից հետաքրքրվում է, թե նա ինչով է զբաղվում։ Շամիրյանը պատասխանում է, որ ռուսական մի ֆիրմայի ներկայացուցիչ է ամբողջ Անդրկովկասի համար։ Շամիրյանը նրան առաջարկում է, որ կարող է իր մոտ նրան աշխատանք տալ լավ աշխատավարձով։ Ամիրյանը ասում է տեսնենք, ինչպես կստացվի։ Շամիրյանը ասում է, որ չի սիրում անվճռական մարդկանց, սակայն տվեց իր հասցեն։ Ամիրյանը դանդաղ քայլերով բռնեց իրենց տան ճանապարհը։ Նրա միտքը կենտրոնացած էր իր բազմապիսի հիվանդության վրա։ Տունը շատ հեռու չէր, բայց որ հասավ հոգնածություններ զգում, կարծես երկար ճանապարհ է անցել։ Քույրը հետաքրքրվում էր եղբոր առողջական վիճակից։ Ամիրյանը քրոջը ներկայացրեց բժշկի ախտորոշումները։ Մորն ավելի հանգստացուցիչ տեղեկություններ հաղորդեց Ամիրյանը չվախեցնելու համար։ Գիշերը, Ամիրյանը դուրսը թախտի վրա պառկեց քնելու։ Քույրը տեսնելով, որ եղբայրը առանց վերմակ պառկած է, խոնհարվեց, որ վերմակը քաշի, տեսավ՝ քնած չէ։ Եղբայրը ասում է, որ չի կարողանում քնել։ Քույրը ասում է, որ շատ ես մտածում քո առողջական վիճակի մասին, պետք է հետևես բժշկի ցուցումներին։ Սակայն Ամիրյանը տղամարդու ինքնասիրությունը վիրավորում էր, երբ քույրն էր հոգում տան ծախսերը։ Թեմական տեսուչին հանդիպելուց հետո Ամիրյանը այլևս ուսուցիչ էր։ Քրոջ հարցերին համառոտ կերպով ներկայացրեց տեսուչի մոտ ունեցած իր անհաջողությունը։ Նա մտածում էր գնալ Շամիրյանի ուղով։ Քույրը շատ լավ էր ճանաչում այդ մարդուն, քանի որ մի ժամանակ սիրային հարաբերություններ էր ունեցել նրա հետ, սակայն նրան դավաճանում է և ամուսնանում մի հարուստ հարսնացուի հետ։ Զարմանում է, որ եղբոր բերանից լսում է այդ մարդու անունը։ Իմ տրագեդիան էլ հենց այդ է, ասում է նա ընկած ձայնով, նստում է ու տաքացած ճակատն առնում ձեռքի ափի մեջ։

Անհեռանկարության դրսևորումը պատմվածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքները ստվերագծորեն կատարում են մտավորակայնության յուրօրինակ դասաբաժանում հասարակական կյանքի ու շարժման նկատմամբ նրանց դիրքորոշման և վերաբերմունքի տեսանկյունից։ Այս դասի մի առանձին շերտ են ներկայացնում այն մարդիկ, որոնք հարմարվուեն ժամանակի հարաբերություների ուժին, յուրացնում պարտանդրանքի դասերը և դիմակավորվելով՝ կարողանում են որոշակի կապերի մեջ դառնալ դրության տերեր։ Այսինքն՝ նրանք իրենց շատ ու քիչ մտավոր կարողությունները ստորադասում են կապիտալի շահերին, դառնում դրա կցորդը։ Երևույթի ուղղակի արտահայտությունն է «Ամիրյանի տրագեդիան» պատմվածքի Շամիրյանի կերպարը։ Երբեմնի մտավորականը հիմա իր ունևոր ու ապահով տեսքի ամբողջ վստահությամբ խորհուրդ է տալիս ընկերոջը՝ Ամիրյանին, թողնել վարժապետություը, հետևել իր օրինակին, բացատրում կյանքի իմաստի իր ընկալումը, վստահեցնում, որ շատերը, այդ թվում՝ ընկերը, կարող են գտնել կյանքը կարգավորելու, լավ ապրելու ուղին։[1]

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բագրատ Ամիրյան
  • Ամիրյանի քույր
  • Ամիրյանի մայր
  • Ամիրյանի եղբոր երեխաներ
  • Բժիշկ
  • Շամիրյան

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. ԵՊՀ Երևան. էջեր 260–261.