Jump to content

Մասնակից:Վահե Հովհ․յան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

[[Ակունք (Գեղարքունիքի մարզ) Վարդենիսի շրջան, Երեւանից 167 կմ հեռավորություն՝ Ակունք գյուղ։ Այս գյուղի մասին հիշատակություն է պահպանվել նախիջեւանցի Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցի «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում, որը սուրբ գրքի նման պահպանվում է։ Ըստ այս աղբյուրի՝ Ակունքը նախկինում Վարդանաբակ է կոչվել։ Վարդան զորավարն իր զինվորների հետ այդտեղ է հանգստացել։ 16-17-րդ դարերում Շահ Աբասի ասպատակությունների ժամանակ գյուղը միակն է եղել, որ չի բնակեցվել օտարազգիներով՝ եզդիներով, քրդերով։ Ակունքի բնակիչների նախապապերը 18-րդ դարի 30-ական թվականների ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների տարիներին, տեղահանվելով Հին Բայազետի Ղարաշեն գյուղից, հաստատվել են բնակլիմայական եւ աշխարհագրական առումով իրենց հայրենիքին նման Ակունքի ներկայիս տարածքում։ Գյուղը հիմնվել է բլրի լանջին, որտեղ հոսել են աղբյուրները։ Սկզբում այն կոչվել է Ղրբուլաղ՝ 40 աղբյուր, իսկ 1938-ից վերանվանվել Ակունք։ 5000-ից ավել բնակիչ ունեցող Ակունք գյուղն այժմ ունի մեկ միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, մշակույթի պալատ, բուժկետ, մի եկեղեցի։