Մասնակից:Վահե ԲՎաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


==Մարկ Ցուկենբերգ==
                               Ֆեյսբուք սոցիալական ցանցից այսօր օգտվում են միլիոնավոր մարդիկ: Այն հաղորդակցվելու, «գովազդվելու», գովազդելու, տեղեկություն տարածելու լավագույն միջոցներից է ամբողջ աշխարհում: Ֆեյսբուքի ստեղծող Մարկ Ցուկերբերգի անունն այսօր ամենահայտնիներից ու հոլովվողներից է: Իր հայտնագործումով 26 ամյա Մարկը միանգամից ամրագրեց իր տեղը համաշխարհային ինտերպատմության մեջ: Նրա ստեղծած սոցիալական կայքն ամենամեծն է և առաջիններից` այցելուների թվով: 2010 թ.– ին Ֆեյսբուքը դարձավ ամենաշատ այցելու ունեցող կայքը, իսկ գրանցվողների թիվը հասավ 5 միլիոնի: Ցուկերբերգի հեքիաթային այս ցատկը ստիպում է մտածել, թե ով է իրականում նա, բայց ինտերնետումնրան առնչվող ամենասովորական տեղեկությունից այն կողմ ոչինչ այդպես էլ չես գտնի: Ուրեմն առայժմ բավարարվենք հենց այն ամենով , ինչը հայտնի է... Մարկը ծնվել է 1984 թ. մայիսի 14 - ին Նյու Յորքում բնակվող հրեաական ընտանիքում /հայրն ատամնաբույժ է, մայրը հոգեբան/: Ծրագրավորման դաշտում դպրոցական տարիքի նրա հետաքրքրությունները արդեն 2004թ.–ին իրենց առաջին լուրջ արդյունքները տվեցին, երբ Մարկը բաց թողեց The Facebook վեբկայքը / the հոդը հետո չկիրառվեց/ : Նույն տարվա ամռանը Հարվարդի հոգեբանության բաժնում ուսանող Մարկը մի քանի ընկերների հետ լքեց համալսարանը` որոշելով զբաղվել իր նորահայտ նախագծի ընդլայնմամբ: Հարվարդյան տարիների մի սև բիծ, սակայն, այդպես էլ անորոշության մեջ թաղվեց. հարվարդցի զույգեղբայրներ Վինքլեվոսները, իբրև ծրագրավորման աչքի ընկնող գիտակի, Ցուկերբերգին առաջարկեցին գրել իրենց ստեղծած կայքի համար կանոնակարգ /այն պիտի լիներ բացառապես Հարվարդի ուսանողների համար/, և արդեն տարիներ է, որ Վինքլեվոսները փորձում են իրենց արդարությունը հաստատել դատարանում` /մեղադրելով Ցուկերբերգին Ֆեյսբուքի ստեղծման ժամանակ իրենց կոնցեպցիան յուրացնելու մեջ: Մի անգամ դատարանը պարտավորեցրեց Ցուկերբերգին վճարելու 70մլն դոլլար, ինչը Վինքլեվոսները համարեցին չնչին փոխհատուցում իրենց բարոյական վնասի համեմատ: Այդուհանդերձ Մարկը չի ընդունում իր մեղքը: Ֆեյսբուքը ստեղծվեց հավատարիմ ընկերության շնորհիվ: Հարվարդում Ցուկերբերգի միակ ընկեր Էդվարդ Սավերինը, ով նույնպես հրեա էր / բրազիլացի մեծահարուստ հրեաների ընտանիքից /, օգնեց, որպեսզի Մարկի տեխնիկական հայտնագործումն ունենա ճիշտ բիզնես պլան: Եվ սայթի գործարկման սկզբում հենց նա էլ դարձավ ներդրողը: Շուտով Ցուկերբերգը նրան փոխարինում է ավելի լուրջ գործընկերներով, ինչը չափազանց վիրավորում է Սավերինին: Վերջինս դիմում է դատարան Ֆեյսբուքից ստանալու փոխհատուցում` 1.2 մլրդ դոլլարի չափով: Դատարանը բավարարում է հայցը: Ֆեյսբուք ծրագրի կայացմանը նպաստել է նաև աշխարհահռչակ Բիլ Գեյթսը և PayPal վճարային համակարգի ստեղծողներից Փիթեր Թիլը: Ֆեյսբուքյան օֆիսներ այժմ կան ամբողջ աշխարհում: Մարկն իր մտահղացման շնորհիվ կարողացավ հավաքել աշխարհի կես մլրդ բնակչության մասին տեղեկություններ : Այսպիսով Ֆեյսբուքի ստեղծողը հայտնվում է ամենահայտնիների շարքում: 2010 թ.–ին 4 մլրդ. դոլլար գնահատվող իր կարողությամբ նա աարդեն հանրահայտ Forbes–ի ցուցակում համարվում է ամենաերիտասարդ միլիարդերը, Time ամսագիրը նրան համարում է 2010 թ. տարվա մարդ, նրա մասին նկարահանվում են ֆիլմեր, գրվում են հոդվածներ… Նրա կյանքն այժմ ուշադրության կենտրոնում է, և յուրաքանչյուր մանրամասն լուսաբանվում է: Վերջերս շրջանառվում է Ցուկերբերգի ամուսնության լուրը, որը տարածվեց Mail on Sunday–ի լրագրողներից մեկի հետ Բիլ Գեյթսի հարցազրույցից հետո: Այս զրույցի ընթացքում, երբ խոսքը բարեգործությանն մասին է եղել, Գեյթսը, ով ընկերություն է անում Ցուկերբերգի հետ, իր համար էլ աննկատ Պրինցիլլային անվանել է Մարկի հարսնացուն. «Նրա հարսնացուն` Պրինցիլլան, որոշել էր ստանալ բարձրագույն կրթություն, իսկ նա /Մարկը/ փոխանցեց գումար Նյուջերսիի Newark համալսարանին: Մենք սա ձևակերպեցինք իբրև համատեղ դրամաշնորհ,…»: Մարկն ինքը չի արձագանքել ապագա ամուսնության մասին տեղեկությանը, ընդհակառակը, այս այդ իրարանցում առաջացրած հարցազրույցից հետո անգամ Ֆեյսբուքյան նրանց պատից անհետացավ Չանի և Մարկի փոխհարաբերությունների մեջ գտնվելու տեղեկությունը /մարտ ամսին նրանք հայտարարել էին իրենց փոխհարաբերությունների մասին/, և հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին հայտարարել, թե Գայթսը, ով կյանքում հազվադեպ է սխալվում, այս հարցում սխալվել է: Ինչևէ ամեն բան ժամանակը ցույց կտա…. Ցուկերբերգը չի դադարի մնալ լրագրողների խոշորացույցի տակ…{jacomment on}

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

</gallery>