Մասնակից:Վահե4/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարըխյան Վրթանես (18.10.1803, Կ. Պոլիս–1834, Վիեննա), լեզվաբան։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ։ 1827թվականին լույս է տեսել Չարըխյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» դասագիրքը, 1829թվականին՝ «Կրթութիւն գործնական հայկական գրոց բարբառոյ, ըստ իւրաքանչիւր կանոնաց նորոգ քերականութեան» աշխատությունը: Չարըխյանի դասագրքերը տպագրվել են Վիեննայի Մխիթարյան տպարանում և ունեցել են մի քանի հրատարակություն։ Արսեն Այտընյանը համալրել և ընդլայնել է Չարըխյանի «Քերականութիւնը...», որը հետագայում դարձել է դասագրքի գրաբարի ուսումնասիրության լավագույն աղբյուր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

* Համբարձումյան Վ., Վրթանես Չալըխյան: Կյանքն ու գործը, «Մշակույթ», 1989, № 2–3։


«Նախաշավիղ», գիտամեթոդական հանդես։ Հիմնադիր՝ ՀՀ ԿԳՆ կրթության ազգական ինստիտուտ։ Լույս է տեսնում 2001թվականից Երևանում։ Գլխավոր խմբագիր՝ Մանուկ Մկրտչյան։ Անդրադառնում է նախադպրոցական տարիքի երեխաների կրթադաստիարակչական հարցերին, տարրական դպրոցի կառավարման, գիտելիքների ստուգման և գնահատման, գրաճանաչության, չափորոշիչների, ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական հիմնախնդիրներին։


Նատատիտղոսաթերթ, ավանտիտուլ (ֆրանս.՝ avant–առաջ և լատիներենով՝ titulus-մակագրություն, վերնագիր), տիտղոսաթերթին նախորդող էջը: Որպես կանոն՝ գրքի առաջին էջն է: Նատատիտղոսաթերթով «բեռնաթափում» են հիմնավորել տիտղոսաթերթը՝ նրա վրա զետեղելով նախավերնագրային և այլ տվյալներ (մատենաշարի անվանում, հրատարակչի անուն, տպարանադրոշմ ևն). երբեմն կրկնվում են նաև հեղինակի ազգանունն ու գրքի վերնագիրը։ Գրքի ձևավորման այս եղանակը լայնորեն տարածված է եղել XIX դ-ի հրատարակություներովներում։


«Նամակ շնորհաց», Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա I-ի նամակի թարգմանությունը՝ ուղղված Նոր Նախիջևանի հայ բնակչությանը: Տպագրվել է 1781թվականին Մադրասում՝ Հակոբ Շահամիրյանի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Թարգմանութիւն նամակի շնորհաց եւ պահպանութեան ի Տեառնէ Եկատերինա դշխոյն Ռուստաց առ ի Հայոց քրիստոնէից բնակողաց ի դաշտն Ազոֆ ի նորաշէն քաղաքի յանուանեալն Նախիջեւանի...»:


Պետրոսյան Հեղնար Արարատի (ծ. 15.2.1980, քաղաք Արարատ), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։ Ավարտել է ԵԳԱ (2003)։ 2003–12թվականներին համագործակցել է «Անտարես», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների հետ, աշխատակցել «Մուլտիշոկ» մանկական և «Երևան» ամսագրերին։ Նկարազարդել է «Մանկական երգեր» (2003, տեքստերի հեղինակ՝ Յ. Սահակյան), «Մեր խեղճ իշուկը» (ֆրանսական ժողովածու բանաստեղծություն, փոխադրությունը՝ Յ. Սահակյանի, 2004), «Խնդրագիրք ամենափոքրիկների համար» (2004), Հ. Ասլանյանի «Առակն իմաստուն ասում է մարդուն» (2005), Ե. Պետրոսյանի «Եղանակների կարուսել» (2005), Յ. Սահակյանի «Ասելուկներ Որսկան պապից» (2009), «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» (2012) և «Ռուս մանկագիրներ» (թարգմանությունը և փոխադրությունը՝ Յ. Սահակյանի, 2011) ժողովուրդները և այլ գրքեր։


Պետրոսյան Մարսել Հայկազի (ծ. 1.4.1948, Ստեփանակերտ), գրող, լրագրող, խմբագիր։ ԼՂՀ վաստակավոր լրագրող (2008)։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1974)։ 1967թվականից աշխատել է ԼՂԻՄ հեռուստառադիոպետկոմում. 1988–90թվականներին՝ գլխ. խմբագիր։ 1993–95թվականերին՝ ԼՂՀ ՊՊԿ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն, 1995–96թվականներին՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար, 1996–98թվականերին՝ ԼՂՀ վարչապետի օգնական, 1998–2004թվականերին՝ «Մարտիկ» շաբաթաթերթի, 2004–08թվականներին՝ «Ազատ Արցախ» օրաթերթի, 2008–10թվականներին՝ Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր, 2010թվականից՝ ԼՂՀ ԱԳՆ լրատվության բաժնի պետ։ Լույս են տեսել Պետրոսյանի «Կախարդական ակնոցները» (1992), «Արցախյան առածանի-ասածանի» (1999), «Միջօրե» (2002), «Դերենիկը և կրկեսի փիղը» (2005) վիպակների, պատմվածքների, պիեսների, հեքիաթների ժողովածուները: ԼՂՀ Եղիշեի անվան մրցական, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2002), «Անբասիր ծառայության համար» (2004), «Մխիթար Գոշ» (2011) մեդալներ։




«Սոփրականանկ հակականք» (գրաբար՝ սոփերք-փոքր մատյան), մատենաշար: Կազմել և հրատարակել է Ղևոնդ Ալիշանը: Լույս է տեսել 22 հատոր (1853–61, Վենետիկ, Սբ Ղազարի տպ.): Ընդգրկված են մատենագր. ոչ մեծ ծավալի և մինչ այդ անտիպ մի շարք երկերի (հիմնականում՝ սրբախոս. գրականության տարբեր ժանրերով՝ վարք, վկայաբանություն, ողբ, տեսիլ, ներբողյան ևն) թարգմանայաին և հեղինակային (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Եղիշե, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր, Վարդան Արևելցի, Հովհաննես Երզնկացի, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ) բնագրեր, որոնք թեմատիկ ներքին տրամաբանությամբ միմյանց հաջորդող ստեղծագործություններ են: 1933–34թվականներին Վենետիկի Մխիթարյանները «Ս. հ.» մատենաշարով հրատարակել են Մխիթար Գոշի «Խրատք ոգեշահք» և Եփրեմ Խուրի Ասորու «Կցուրդք» գործերը, որոնցով էլ եզրափակվել է մատենաշարը:


«ՍՊԱՍԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ», ժողովածու: Տպագրվել է 1785թվականին Վենետիկում. ըստ Թեոդիկի՝ Պիետրո Վալվազիանիի, ըստ Գ. Զարբհանալյանի՝ Սբ Ղազարի տպարանում (167 էջ): Տպակից է Պարզատումարի: Նույն թվականին 2 անգամ հրատարակվել է նաև Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում (167 էջ, 8օ , 11,5 x 6,5 սմ և 33 էջ, 2օ , 22 x 13,3 սմ), 2-րդը՝ առանց Պարզատումարի:


«Ստեփանակերտ», հասարակական, քաղաքական, մշակութայաին շաբաթաթերթ։ Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1997թվականից։ Խմբագիրներ՝ Լևոն Մկրտչյան, Սիլվա Խաչատրյան, Անահիտ Քոչարյան, Սոֆյա Սարգսյան։ Լուսաբանում է քաղաքապետարանի գործունեությունը, անդրադառնում ԼՂՀ-ում և Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, հետահայաց՝ Արցախյան ազատագրական պատերազմին, տպագրում է կրթադաստիարակչ., առողջապահ., երգիծական, մարզական նյութեր, գրական-գեղանկարչության ստեղծագործություններ:

Ստեփանոս Սկեվռացի, XIII դարի գրիչ: 1272թվականին Սկևռայում ընդօրինակած Խազգրքի հիշատակարանում նշվում է. «Գրեցաւ երաժշտական տառս ձեռամբ Ստեփանոս քահանայի...» (Երուսաղեմի մատենադարան, ձեռագիր № 1654): Հայտնի են Սկևռայում Ստեփանոս Սկեվռացու ընդօրինակած 10-ից ավելի ձեռագրեր, որոնցից 4-ը պահվում են Մատենադարանում (Մանրուսում, 1278, ձեռագիր № 2629, Ավետարան, 1283, ձեռագիր № 6764, Հովհան Ոսկեբերանի «Մեկնութիւն Յովհաննու», 1289, ձեռագիր № 3816, Ավետարան, 1293, ձեռագիր № 5784): Ստեփանոս Սկեվռացու պատվիրատուն Կիլիկիայի Կեռան թագուհին էր, ենթադրվում է՝ նաև Հեթում արքայորդին և ուրիշներ: Ստեփանոս Սկեվռացի մեծ մասամբ աշխատել է բոլորգիր գրատեսակով: Գրական Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԳ դարի (կազմ.՝ Ա. Մաթևոսյան), Երեվան, 1984: