Jump to content

Մասնակից:Վահանուշ Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային տիպոլոգիական ուսմունքի պրոֆ․ Գ․Ֆ․ Մորոզովը։ Անտառի տիպ ասելով պետք է հասկանալ բնափայտային տեսակների կազմը, բուսականության,Ֆաունայի,անտառաճման պայմանների կոմպլեքսի միատարր տարածքում, որտեղ միատարր են, ինչպես բույսերի այնպես էլ բույսերի և միջավայրի միջև հարաբերությունները։ Անտառային տիպերի բացահայտումը լեռնային պայմաններում բավական դժվար է։ Անտառային որոշ տիպեր ըստ ուղղաձիգ բարձրության ունեն մեծ տարածում, որը հողակլիմայական պայմանների հետևանքով սկսում է կրել զգալի փոփոխություններ։ Ռելիեֆի կտրտվածությունը, անտառաճման պայմանների բազմազանությունը առաջացնում են բուսական ծածկույթի առատ բազմազանություն, որի շնորհիվ անտառային համակեցությունը մեծ մասամբ ներկայացված է ոչ մեծ տարածքով և հարկ է լինում տարանջատել անտառային տիպերի խմբեր։ Այդ պատճառով լեռնային պայմաններում անտառները նպատակահարմար է տարանջատել, ելնելով գործոնների ամբողջ համալիրից, հիմք ընդունելով հողային պայմանները։

 'Հաճարենու անտառային տիպեր'

Հաճարենու առաջացրած անտառային տիպերը շատ բազմազան են, լինում են թարմ, խոնավ և չոր։

Թարմ հաճարկուտներ

  1. Հաճարկուտ մահացած ծածկույթով (Fagetum nudum):Անտառային այս տիպը հանդիպում է մասամբ հյուսիսային կողմնամասերում 1000-1400մ բարձրություններում։ Այստեղ հողերը հզոր են կամ միջին հզորության, միջին կամ ծանր ավազակավային են, քիչ դեպքերում խոնավ։ Հիմնականում II բոնիտետային են, հազվադեպ I կամ III։ Լրիվությունը կազմում է 0,7-0,9։ Այս ծառուտները մաքուր են, քիչ դեպքերում բոխու աննշան խառնուրդով։ Ենթանտառը և խոտածածկը բացակայում են, միայն փոքր պատուհաններում հանդիպում է շյուղախոտը։ Վերականգնումը լավ է։
  2. Գետնաստղային հաճարկուտ (Fagetum asperulosum): Հաճարկուտների այս տիպը տեղաբաշխված է հիմնականում 15-20աստիճան թեքությունների վրա,1200-1800մ բարձրություններում։ Հողերը այստեղ թույլ է, միջին կմախքային կամ ծանր ավազակավային։ Այստեղ ծառուտների բոնիտետը II, որտեղ գերակշռում է հաճարենին,սակայն մինչև 30%-ը կարող է խառնված լինել բոխին, կաղամախին, մանրատերև լորենին։ Լրիվությունը 0,6-0,7։ Ենթանտառը հաճախ բացակայում է։ Խոտածածկում գերակշռում է գետնաստղը։ Հաճարենու վերականգնումը լավ է։
  3. Տարախոտային հաճարկուտ (Fagetum mixtoherbosum): Տարածված է 1000-1350մ սահմաններում, ստվերացված լանջերում, մինչև 20-30աստիճան թեքությունների վրա։ Հողերն այս տիպի տակ միջին հզորության են, կամ ծանր ավազակավային։ Ծառուտների բոնիտետը II կամ III է։ Լրիվությունը հասնում է մինչև 0,6։ Ծառուտներում բոխու մասնակցությունը հասնում է մինչև 3-4 միավորի։ Հաճարենու և բոխու վերականգնումը ծառուտի պատուհաններում բավարար է։

Խոնավ հաճարկուտներ Պտերային հաճարկուտ (Fagetum dryopteridosum): Անտառային այս տիպը զբաղեցնում է հյուսիսային լանջերի ռելիեֆի ցածրամասերը, 1100-1600մ բացարձակ բարձրությունները։ Հողերը հզոր են, միջին կամ ուժեղ կմախքային, ավազակավային։ Բնորոշ է գրունտային ջրերի մոտիկ տեղաբաշխվածությունը, որի արդյունքում հողերը հաճախ լինում են խոնավ, երբեմն թաց։ Այս ծառուտների բոնիտետը սովորաբար III է, հազվադեպ II կամ IV է։ Կազմում գերակշռում է հաճարենին, հանդիպում են բոխի, թեղի, կեռասենի, լորենի։ Լրիվությունը 0,6-0,7։ Խոտածածկում գերակշռում է արական պտերը։ Այսպիսի ծառուտներին բնորոշ է անբավարար վերականգնումը։