Jump to content

Մասնակից:Վահագ0

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

jumong-logo </gallery>

Գոգուրեոյի կորեական թագավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորության տարածքը տարածվում էր Կորեական թերակղզու հյուսիսային մասերի, հարավային Մանջուրիայի վրա և դեպի արևելք ձգվելով՝ հասնում էր մինչև ծովափ: Գուգուրեոյի աշխարհագրական տարածքը գտնվել է Յալու և Տյունցզյան գետերի միջև: Երբ մ.թ.ա. 109թ.-ին Հին ջոզեոնը նվաճվեց չինական Հան կայսրության կողմից, այդ ժամանակ ձևավորվեցին ֆեոդալական նոր պետություններ՝ Գոգուրեյոն, Շիլլան, Բեկջեն: Պատմաբանների համոզմամբ Գոգուրեոյի հիմնադիրն էր Բույոի արքայազն Ջումոնգը: Նա պայքարել էր Բույո երկրում իշխանությանը տիրանալու համար և պայքարն անիմաստ համարելով թողել էր Բոյուն : Նրա հիմնական նպատակը Հին ջոզեոնի փառքը վերականգնելն ու նրա ազգերին մեկ պետության ներքո համախմբելն էր, որի ճանապարհին էլ հենց ստեղծեց Գոգուրեյոն: Գոգուրեոյի հիմնադրման մասին մեզ տեղեկություններ հայտնում ոչ միայն կորեական, այլև չինական աղբյուրները: Մասնավորապես նշվում է, որ այդ ժամանակ Օկջիոն, Յամայեքը ընդունում էին Բույո պետության գերիշխանությունը և այդ երկիրը տարածարշրջանում իշխողն էր: Ջումոնգի մասին պահպանված առաջին գրավոր հիշատակությունները թվագրվում են 4-րդ դարին: Դրանք վկայում են, որ նա Բույոյի իշխաններից մեկի և Յաբաեքի արքայադստեր որդին էր: Ջումոնգի մոր անունն եղել է Յուհ Վա: Նույն պատմիչների վկայությամբ Ջումոնգն ամուսնացել է Ջոլբոնի արքայադուստր Սո Սե Օնոյի հետ, որը Ջոլբոնի տիրակալ Յոն Տաբալի դուստրն էր, հենց նա էլ օգնում է Ջումոնգին ստեղծելու Գոգուրեյոն: Սո Սե Օնոն իր որդիների հետ հետագայում գնում է հարավ և ստեղծում նոր կորեական պետություններ:Ջումոնգը մահացել է 40 տարեկանում իր գահը թողնելով իր որդի Յուրիին:Հետագայում Գոգուրեոն չկարողանալով դիմակայել Թանգի Չինաստանին և նրա դաշնակից Շիլլայական և Խիթանական թագավորություններին՝ 668թ.-ին վերջնակակնորեն կործանվեց և հեռացավ պատմության ասպարեզից: Այս իրադարձությամբ փակվեց Գոգուրեոյի պատմության վերջին էջը:Գոգուրեոն վերականգնելու համար պայքարը շարունակցեին Դե Ջունգ Սանգն ու իր որդի Դե Ջոյունգը, որոնք էլ արդյունքում ազատագրելով պատմական Գոգուրեոյի հողերը՝ ստեղծեցին հերթական Կորեական պետությունը՝ Բալհեն: