Jump to content

Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լաբիրինթոս (գրպանի խաղ), (ռուս.՝ Лабиринт (карманная игра)) խաղ, որի խնդիրն է գնդակը անցկացնել խաղադաշտի միջով, որը լաբիրինթոս է՝ թեքելով դաշտը այնպես, որ գնդակը շարժվի ցանկալի ուղղությամբ և միևնույն ժամանակ ցանկալի հեռավորության վրա։ Ընդ որում ճանապարհին գնդակը կարող է հանդիպել լրացուցիչ խոչնդոտների,անցքերի, երբ գնդակը ըկնում է խաղադաշտի տակ,որի արդյունքում խաղը պետք է սկսել սկզբից, հետաձգելով գնդակի շարժումը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտե լաբիրինթոս
Crandall-ի խոզուկները երեքնուկի մեջ

Խաղը հորինվել և առաջին անգամ հանրությանը ներկայացվել է ամերիկացի Չարլզ Մարտին Քրանդալի կողմից 1889 թվականի սկզբին Pigs in Clover ((թուրքերեն)) անվան տակ։ Խաղը համակենտրոն լաբիրինթոս էր, որում մի քանի գնդակներ՝ «խոզեր», պետք է քշվեին լաբիրինթոսի որոշակի վայր՝ թեքելով խաղադաշտը։ Խաղը անմիջապես դարձավ չափազանց տարածված, Waverly Free Press թերթը գրել է, իսկ հետո, խաղալիքների արտադրությունը կազմում է «Խոզուկները երեքնուկի արտում» հավաքածուից  օրական ութ հազար պատվեր, որը պատվիրվում է 20 օր առաջ[2]։ The Chatham Republican թերթը գրել է, որ Քինգսթոնի մի բարերար պատվիրել է խաղը ալստերի շրջանի բանտի բանտարկյալներից յուրաքանչյուրի և բոլոր հարուստ քաղաքների և շրջանների համար[3]։ Ամերիկյան մամուլը 1889 թվականին գրել է, որ սենատորները, կառավարության անդամները և նույնիսկ ինքը՝ նախագահ Բենջամին Գարիսոնը, զբաղված են «խոզերին» լաբիրինթոսի համապատասխան վայրեր քշելով[4]։ Ամերիկացի գրող Մարկ Տվենը խաղը հիշատակել է իր «ամերիկացի հավակնորդը» գրքում, որը լույս է տեսել 1892 թվականին[5]։

Խաղի հանրաճանաչությունը հանգեցրել է մեծ թվով կեղծված խաղերի, ինչպես նաև Crandall-ի բնօրինակ խաղի հիման վրա պատրաստված խաղերի առաջացմանը։ Սա, իր հերթին, առաջացրեց մեծ թվով դատավարություններ գյուտի առաջնահերթության համար: Քրանդալի հաջողակ մրցակիցներից մեկը՝ Լիման Մոզեսը, հայտնել է, որ իր գործարաններն օրական արտադրում են։ Այլ հաջողակ ձեռներեցների և գյուտարարների թվում են Սեմ Լլոյդը և Միլթոն Բոյերը[6]։

Ժամանակի ընթացքում հայտնվեցին խաղի այլ տեսակներ։ Այսպիսով, 1946 թվականին շվեդական Brio խաղալիքների արտադրող ընկերությունը, թողարկել է լաբիրինթոս, որը հիշեցնում է ժամանակակիցը, որում հայտնվել են «թակարդներ»՝ խաղադաշտի անցքերի տեսքով[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Delft, 1978, էջ 141
  2. Tioga County (NY) Record, March 14, 1889.
  3. The Chatham Republican, April 16, 1889
  4. McClintock, 1961, էջ 195
  5. Марк Твен. Глава III // Американский претендент / Перевод Александры Линдегрен. — 1896.
  6. McClintock, 1961, էջ 196
  7. Bruce Whitehill (2002). «Collectibles to Play». The Big Game Hunter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-07-09-ին. Վերցված է 2011-01-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)