Մասնակից:ՍոնաՀամբարձում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սոնա Անուշևանի Համբարձումյանը ծնվել է 1990թ. դեկտեմբերի 1-ին, Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի գյուղ Մատաղիսում:

2007թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկորի) անվան թիվ 2 միջն. դպրոցը:
Բանաստեղծություններով և գրական հոդվածներով տպագրվել է տարբեր պարբերականներում և ալմանախներում ինչպես Արցախում, Հայաստանում, այնպես էլ արտերկրում (<<Առաջին Հանդիպում>>, <<Գանձասար>> <<Արցախի երգ>>, <<Քայլեր և Արձագանք>> (Երևան), <<Բանաստեղծությունն աշխարհի Միջօրեականններում>>, <<Սիրո մատյան>>(Լոս Անջելոս), <101 աղոթք հիշատակի> և այլն):
Հեղինակ է երեք բանաստեղծական ժողովածուների <<Ի դեմս արևի>> (2009թ.), <<Երկու բառ ունեմ քեզ ասելու>>` հայերեն և ռուսերեն բաժիններով (2013 թ.), <Գանգրահեր կարոտ> (2017):
2011թ. ավարտել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավագիտության, 2013թ. մագիստրատուրայի նույն բաժինը:
Արցախի, Հայաստանի, Բուլղարիայի գրողների միության անդամ է:
2012թ. համահայկական ուսանող-ստեղծագործող մրցույթում զբաղեցրել է մրցանակային առաջին տեղը:
2012թ. <<Փետուր և Եղեգ>> բանաստեղծական շարքի համար արժանացել է Արցախի գրողների միության տարվա մրցանակին:
Արցախում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնի (2012թ.) դափնեկիր է:
2013-2016թթ. աշխատել է ԼՂՀ ԳՄ <<Եղիցի լույս>> թերթի էջադրող, պատասխանատու խմբագիր:
2013թ. Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում աշխատում է` որպես իրավագիտության ամբիոնի դասախոս:
2014թ.-ի մայիսի 23-ին արժանացել է Մարիա Կոնոպնիցկայի անվան պոեզիայի եվրոպական մրցանակին:
2014-2016թթ. աշխատել է որպես ԼՂՀ ԳՄ նախագահի օգնական:
2016թ.-ին, ամերիկահայ մտավորական Յովսեփ Նալպանտեանի հովանավորությամբ կազմել եւ խմբագրել է Արցախի գրողների միության անդամների եւ սկսնակ ստեղծագործողների արձակ, չափածո գործերից կազմված <<Բառը սահմանի վրա>> ժողովածու՝ նվիրված Արցախի հանրապետության անկախության 25-ամյակին:
Գիտական հոդվածներով հանդես է եկել մի շարք գիտաժողովներում (Ղարաբաղյան հիմնախնդիր. դիրքորոշումներ, տեսակետներ, 2011թ., Հանրաքվեների դերը Արցախի պետականաշինության գործընթացում, 2018թ.):

Ունի մեկ որդի՝ Մայիսեյ Ղուլյան:


Կատեգորիա:Արցախի գրողների միության անդամներ

Կատեգորիա:Դեկտեմբերի 1 ծնունդներ

Կատեգորիա:Իրավագետներ ըստ մասնագիտության