Մասնակից:Սյուզաննա Սանամյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոն Ջ. Մըրֆի, ծագումով ամերիկացի ֆինանսական շուկայի վերլուծաբան: Համարվում է միջշուկայական տեխնիկական վերլուծության հայրը[1]: Նա հեղինակել է մի քանի գիրք, այդ թվում՝ «Ֆյուչերսային շուկաների տեխնիկական վերլուծությունը»: Հետագայում նա վերանայեց և ընդլայնեց այս գիրքը ՝ անվանելով «Ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծություն»[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով համալսարանը 1960-ականների վերջին հումանիտար գիտությունների ուղղվածությամբ՝ Մըրֆին աշխատանք էր փնտրում Wall Street-ում: Նրա առաջին աշխատանքը եղել է CIT ֆինանսական կորպորացիայում, որտեղ նա աշխատել է որպես պորտֆելի կառավարչի օգնական և կառուցել է բաժնետոմսերի գրաֆիկներ: 1970-ականների սկզբին աշխատել է Merrill Lynch-ի ապրանքային բաժնում, որտեղ հետագայում ստացավ Տեխնիկական վերլուծության գծով տնօրենի պաշտոնը: 1980-ականներին Մըրֆին սկսեց աշխատել որպես խորհրդատու և անցկացնում էր երեկոյան դասընթացներ Նյու Յորքի Ֆինանսների ինստիտուտում: Դասախոսելու տարիներին նա գրել է նաև իր առաջին գիրքը ՝ «Ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծություն»[3]:

«Ֆյուչերսային շուկաների տեխնիկական վերլուծությունը»-ը համարվում է տեխնիկական վերլուծության ստանդարտ օրինակ և լայն տարածում ունի[4]: Միջշուկայական վերլուծություն. համաշխարհային շուկայական հարաբերություններից ստացվող շահույթը շուկայի տեխնիկական վերլուծաբանների ասոցիացիայի՝ շուկայի ուսումնասիրման հիմնական աղբյուրն է[5]:

Մըրֆին շեշտը դնում էր ETF-ների օգտագործման վրա ՝ ակտիվների տեղաբաշխման և ոլորտի ռոտացիայի ռազմավարությունների, ինչպես նաև համաշխարհային առևտրի իրականացման համար: Նա եղել է StockCharts.com-ի գլխավոր տեխնիկական վերլուծաբանը[6][7]: Նրա ներդրումային տեսակետը հայտնվել է Barron's-ում[8]:

Մըրֆին աշխատել է Bloomberg TV-ում,[9] CNN Moneyline-ում, Nightly Business Report-ում,[10] Wall Street թերթում ՝ Լուի Ռուկեյզերի հետ[1] և 7 տարի` CNBC-ում[2][11]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թ. տեխնիկական վերլուծաբանների միջազգային ֆեդերացիայի կողմից համաշխարհային տեխնիկական վերլուծության մեջ կատարված նշանակալի ներդրում[12]:
  • 2002 թ. շուկայի տեխնիկական վերլուծաբանների ասոցիացիայի ամենամյա մրցանակ[13]:
  • Տեխնիկական վերլուծաբանների միության անդամ[14] :

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Technical Analysis of the Futures Markets. Prentice Hall Press. March 3, 1986. ISBN 978-0-13-898008-5.
  • The visual investor: how to spot market trends. John Wiley and Sons. 1996. ISBN 978-0-471-14447-2.
  • Technical Analysis of the Financial Markets. Prentice Hall Press. 1999. ISBN 978-0-7352-0066-1.
  • Intermarket Analysis. John Wiley and Sons. 2004. ISBN 978-0-471-02329-6.
  • Առևտրային գաղտնիքներ. Գծապատկերը հեշտացնում է: Ջոն Ջ. Մըրֆի: 978-1883272593

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «John Murphy, Transcription, 03/15/03 | Financial Sense Newshour». Financialsensearchive.com. 2003-03-15. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  2. 2,0 2,1 "John Murphy to MC Vegas Money Show", Business Wire, June 2 1999
  3. Chris Wilkinson (1997): Technically Speaking - Tips and Strategies from 16 Top Analysts
  4. «John Murphy, Chip Anderson, and StockCharts.com». Getfolio.com. Վերցված է 2012-05-25-ին.
  5. «Investment Analyst Professionals - Chartered Market Technicians». MTA. Արխիվացված է օրիգինալից 2010-09-17-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  6. «John Murphy's Ten Laws of Technical Trading - ChartSchool». StockCharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  7. «About John Murphy - Support». StockCharts.com. Վերցված է 2012-05-25-ին.
  8. «DJ Barron's(12/13) Market Watch: A Sampling Of Advisory Opinion. | HighBeam Business: Arrive Prepared». Business.highbeam.com. 2004-12-11. Արխիվացված է օրիգինալից 2012-10-11-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  9. «John Murphy, Tom DeMark Discuss Currency Trading, Market: Panel». Bloomberg. Վերցված է 2012-05-25-ին.
  10. More Shorts. «Nightly Business Report | Watch Online | PBS Video». Pbs.org. Վերցված է 2012-05-25-ին.
  11. Louis B. Mendelsohn (1994-04-22). «Market Technologies - A Conversation with John Murphy, CNBC Technical Analyst and Lou Mendelsohn, President Market Technologies». Tradertech.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  12. «DJU Faculty Bios». Dragonflyint.com. Վերցված է 2012-05-25-ին.
  13. «Investment Analyst Professionals - Chartered Market Technicians». MTA. Արխիվացված է օրիգինալից 2010-09-23-ին. Վերցված է 2012-05-25-ին.
  14. «STA Fellows». Society of Technical Analysts (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-01-24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]