Jump to content

Մասնակից:Սիրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էժեն Իոնեսկո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 26-ին,Ռումինիայի Սլատինա քաղաքում։ Մանկությունը հիմնականում անցել է Ֆրանսիայում (մայրը ֆրանսուհի էր),պատանեկությունը՝ Ռումինիայում, որտեղ էլ սովորել է կարդալ ու գրել ֆրանսերեն։ 1939 թվականից վերջնականապես հաստատվել է Փարիզում։

    1948 թ․ գրում է իր առաջին անտիպիեսը՝ <<Ճաղատ երգչուհին>>, որը երկու տարի անց բեմադրվում է մայրաքաղաքի թատրոններից մեկում՝ ըստ էության հաջողություն չբերելով հեղինակին։
    Է․ Իոնեսկոն <<աբսուրդ>> դրամատուրգիայի իր կոնցեպցիային հասավ՝ բացեիբաց հերքելով համաշխարհային թատերական մշակույթը։ Հետագայում նա գրել էր․ <<Ռեալիզմը, սոցիալիստական է այն,թէ՝ ոչ, մնում է իրականությունից դուրս։ Այն նեղացնում,գունազրկում,խեղաթյուրում է իրականությունը։ Հեռանկարում այն մարդուն պատկերում է փոքրացված և օտարված։ Ճշմարտությունը մեր երազանքներում է, մեր երևակայությամ մեջ․․․Իսկականը գոյություն ունի միայն միֆում․․․>>։ Հիմնավորման համար վկայակոչում էր հնագույն  տիկնիկային թատրոնը՝ միակ հնարավոր ճանապարհը համարելով պարզունակ գրոտեսկների օգտագործումը,ծայրահեղ պայմանականությունների,դաժան ու անտեսանելի ձևերի չարաշահումը։ Հենց այդ դիրքորոշմամբ էլ նա մեկնաբանում էր իր անդրանիկ պիեսի մտահղացումը՝ <<ստեղծել աբստրակտ թատրոն, մաքուր դրամա, հակաթեմատիկ, հակագաղափարական,հակասոցիալիստական, հակափիլիսոփայական, հակահոգեբանական, հակաբուլվարային,հակաբուրժուական։ Գտնել նոր ազատ թատրոն>>։
     Նշված <<սկզբունքների>> կոնկրետ արտահայտությունները աբսուրդ երկխոսություններն ու մենախոսություններն էին, սյուժեից, դրամատիկ կոնֆլիկտերից զերծ անմտությունը, որ խաղացվում էր ժամացույցի անընդմեջ զարկերի ներքո։
    Իոնեսկոն հակված էր մինչև վերջ շվարեցնել հանդիսատեսին, թերևս, այդ կերպպարտադրելով <<նոր թատրոնի>> իր տարբերակը։ Այդ տեսակետից <<Դասը>> (1950) պիեսը ոչնչով չէր զիջում իր նախորդին։
    Ոմն ուսուցիչ հարց ու պատասխաններով բացարձակ անկարողության է հասցնում իր աշակերտուհուն և ապա տարփալից ու սադիստական մոլագարության մեջ սպանում նրան։ Այդ ամենից հետո նա իր աղախնուն փորձում է համոզել, որ ինքը չէ մարդասպանը։ Աղախինը անխռով պատասխանում է , որ նույն տան մեջ դա արդեն քառասուներորդ դեպքն ե  օրվա ընթացքում։ Դիակը տանում են։ Պիեսն ավարտվում է նոր աշակերտուհու մուտքով։
   Իոնեսկոյի հակաբանական թատրոնը մարդկային կյանքը ներկայացնում է որպես մղձավանջային երազ, իրերը՝ որպես առեղծվածային խորհրդանշաններ։ Այդ առումով նա, իսկապես, շատ է տարբերվում Ս․Բեքեթից՝ աբսուրդ դրամատուրգիայի մյուս մյուս խոշոր ներկայացուցչից,որի ստեղծագործություններու նույնիսկ ամենածայրահեղ պայմանականությունները նպատակամղված են թեկուզև անհամոզիչ, բայցորոշակի գաղափարի՝ գոյության անմտության հաստատմանը։
   50-ականների երկրորդ կեսի ստեղծագործությունները զգալիորեն տարբերվում են փորձարարական շրջանի երկերից, այնքան,որ իռավունք են տալիս խոսելու դրամատուրգիակակ  նոր որակի մասին։ Ասվածը վերաբերում է 'Անվարձ մարդասպանը' (1957) և 'Շեղատառ տեքստՌնգեղջյուր (1958) պիեսներին։
    Առաջինը պատմություն է մի երիտասարդի (Բերանժե) մասին, որն ուզում է հաստատվել նորակառույց, իդեալական քաղաքում։ Պարզվում է, որ այդ իրարանցման մեջ է անհայտ մարդասպանի պատճառով։ Նրա ձեռքով զոհվում է նաև Բերանժեի սիրեցյալը։ Պիեսի հերոսը որոշում է վրեժխնդիր լինել և մեծ չարչարանքներից հետո գտնում նրան։
    Իհարկե, իոսենկոն իսպառ չէր հրաժարվել հակաբանական իր թատրոնի առանձնահատկություններից։ Բայց տրամաբանական որոշակի թեմայի ու պրոբլեմի, ինչպես նաև նպատակադիր ու գործուն  հերոսի առկայությունը արդեն իսկ դրական լուրջ տեղաշարժ էր։ Թեև կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե  հեղինկային մտահղացմամբ  հանգուցալուծումը կոչված է վերստին բացառելու այդ բոլորի նշանակությունը։
    Բերանժեն չի սպանում չարագործին, այլ զանազան  փաստարկներ ու օրինակներ է վկայակոչում՝ փորձելով նրա մեջ արթնացնել սոցիալական պատասխանատվություն  զգացումը, դարձի բերել նրան։ Անտեղի ջանքերից հետո նա ինքն է սկսում կասկածել իր արդարացիությունը։ Բերանժեն վայր է գցում զենքը, որով պետք է սպաներ չարագործին, և ինքն էլ ընկնում է գետնին։ Զգուշորեն մարդասպանը մոտենում է նռան։ Այս անգամ դրամատուրգն առաջադրում է մարդկային գոյության, ջանքերի անմտության, ուրիշ խոսքով՝ աբսուրդի իր նոր տարբերակը։ 
    Իոսենկոյի դրամատուրգիական ժառանգության մեջ առանձնանում է Ռնգեղջյուր պիեսը։ Այդ մասին խոսում է  բեմելի աննախադեպ հաջողությունը․ 1959-61 թթ․ միայն հազարից ավելի ներկայացում  Գերմանիայում, հարյուրավոր ներկայացումներ Ֆրանսիայում և Ամերիկայում, բեմադրումներ Անգլիայում, Հոլանդիայում, Իտալիայում, սկանդինավյան երկրներում, Հարավսլավիայում,Լեհաստանում, Չեխասլովակիայում և այլուր։