Մասնակից:Սառա Սահակյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառում մեզ հայտնի լայնատերև ծառերից բացի հանդիպում են նաև ասեղնատերև, իսկ երբեմն էլ՛ թեփակավոր տերևներ ունեցող բույսեր։ Դրանք մեկասերմ բույսերն են և, բացի խեժափիճուց, մշտադալատ են։ Մերկասերմերը գերակշռող մեծամասնությամբ ծառեր են, հազվադեպ՛ լիանաներ և թփեր,խոտաբույսեր չկան։ Ներկայացուցիչներն ենսոճին, եղևնին, խեժափիճին, մայրին, գիհին և այլն։ Մերկասերմերն ունեն ավելի բարդ կառուցվածք և առավել հարմարված են միջավայրի պայմաներինն, քանպտերանմանները։ Նրանք չունեն ծաղիկ և պտուղ, բայց ունեն սերմ, լավ զարգացած արմատ, ցողուն, տերևներ։ Սերմերն առաջանում են հատուկ օրգաններում՛կոներում։ Սերմերըպաշտպանված են սերմնամաշկով, ունեն սննդանյութերի պաշար։ Կոներում սերմերը գտնվում են մերկ վիճակում, ոորտեղից և բաժինընը ստացել է իր անվանումը։ Երկրիբուսածածկում մերկասերմերը գերիշխել են մոտ 150միլիոն տարի առաջ։ Մերկասերմերին ավելի մանրամասն ծանոթանանք սոճու և եղևնու օրինակով։ Սոճի։ ՈՒնի 30-35մ բարձրություն, ապրում է մինչև 350-400 տարի։ Լուսասեր, մըշտադալար, դիմացկուն բույս է։ ՈՒղղաձիգ կանգնածսոճոււ բնի ստորին մասը զուրկ է ճյուղերից։ Սոճիները հաճախ օգտագործում են սահող և ավազային հողերն ամրացնելու համար։ Հայաստանում սոճու բնական անտառներ կան Վանաձորի և Տաուշի մարզերում։ Սոճու փշատերևները ունեն 3-4 սմ երկարություն և դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա։ Սոճու տերևները ձմռանը չեն թափվում և ճյուղերի վրա մնում են 2-3 տարի, որից հետո թափվում են զույգերով, ոչ միանգամից։ Նրանք ունեն լավ զարգացած ծածկոց՝ կուտիկուլա (մոմաշերտ), քիչ թվով խորն ընկղմված հերձանցքներ։ Դա ջուրը խնայելու, գոյատևելու և երաշտին դիմանալու յուրատեսակ միձոց է։ Եղևնի։ ՈՒնի մինչև 40 մ բարձրություւն, ապրում է 200-250 տարի։ Եղևնու փշատերև անտառը ստվերախիտ է (տայգա)։ Եղևնին չունի խորը թափանցող արնատներ, գլխավոր արմատը թույլ է զարգացած, իսկ կողայինները մակերեսային են։ Պաահանջկոտ բույս է, աճում է բերի, խոնավ հողերում։ Եղևնու սաղարթը բրգաձև է, ստվերադիմացկուն, նրա ստվերում հատկապես լավ են աճում մամուռները, իսկ խոտաբույսերը քիչ են։ Եղևնու տերևները ավելի կարճ են, քան սոճունը և մեկական, խիտ ծածկում են ընձյուղը, մնալով մինջև 5-7 տարի։ Թափվում են առանձին-առանձին։ Եղևնու կոները ավելի խոշոր են (10-15սմ),քան կովկասյան սոճունը (4-6սմ)։ Իգական կոները կարմրամանուշակագույն են,հասունանում են առաջին տարվա ուշ աշնանը։ Արական կոները փոքր են ու դեղնագորշ։ Եղևնին կարող է աճել սոճու և լայնատերև ծառերով շրջապատված, որը հաճախ հանգեցնում է սոճու և կերչու անտառի փոխարինմանը եղևնու անտառով։