Jump to content

Մասնակից:Սաթինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                                                   Աշխարհի յոթ հրաշալիքները

Այդպես են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները:Ցավոք,մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություններից մեզ հասել են միայն եգիպտական բուրգերը‘ հին եգիպտական թագավորների‘փարավոնների,դամբարանները: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվում է սրագագաթ,սպիտակ ու դեղին արհեստական լեռների երկար մի շղթա:Դրանք էլ հենց եգիպտական բուրգերն են:Ամենամեծը՝Քեոթս թարավոնի բուրգը,որ 142 մ բարձրություն ունի,կառուցվել է մոտ 5 հզ, տարի առա,մեր թվականությունից առաջ 28-րդ դարում:Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը:Այս փարավոնին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել,և նա հրամայել է կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտված քարե մի պահապան:Մարդու դեմքով և առյուծի մարմնով այդ պահապանը կոչվում է Սֆինքս:Մարդու պես իմաստուն և առյուծի պես ուժեղ Սֆինքսի կերպարը սնահավատներին վախ էր ներշնչում,և մարդիկ նրան սարսափի հայր էին անվանում: «Աշխարհի հրաշալիքներից» մյուսը Շամիրամի կախովի պարտեզներն են,որ գտնվում էին Հին Արևելքի ամենամեծ ու ամենահարուստ քղաքում՝Բաբելոնում:Ավանդությունն այդ պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվանման հետ:Իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով,մեր թվականուրյունից առաջ 6-րդ դարում:Այդ թագավորն իր պալատը կառուցել էր վեց հարկանի տան բարձրություն ունեցող արհեստական հարթակի վրա:Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էին աղյուսե կամարների վեց շարքեր՝վեց կամարասրահներ:Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և մծաղկուն պարտեզ էր գցված;Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ պտտում էին կաշվե դույլերով հսկայական անիվները՝Եփրատ դետից ջուր տանելով կախովի պարտեզներին: Երրոռդ «հրաշալիքը» համարվել է հունական աստվածուհի Արտեմիսի հաճարը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում:Այն կառուցվում էր գրեթե 120 տարի,մարմարից,և ավարտվել է մեր թվականությունից առաջ մոտ 550 թ.:Տաճարը փառաբանված է ր իր հոյակապ զարդաքանդակներով և թանկարժեք իրերի առատությամբ:Մեր թվականությունից առաջ 356թ. ոմն Հերոստրատոս,փառամոլության տենչով բռնված,հրկիզել է տաճարը:Նրա անունն ընդմիշտ մնացել է իբրև անմիտ չարագործության խորհրդանիշ: Հունաստանի հարավում,օլիմպիական խաղերի հայրենիք Օլիպիայի մի տա-աչում էր գտնվում հին հույների գերագույն աստված Զևսի արձանը:Օլիմիական Զևսին կերտել է մեծանուն քանդակագործ Ֆիդիասը ավելի քան 2հզ. տարի առաջ,մեր թվականությունից առաջ 5-րդ դարում:Դա չորրորդ «հրաշալիքն» է:Վիթխարի ,տասնչորս մետրանոց Զրսը բազմած ր ոսկեկուռ,փղոսկրով,սև փայտով ու թանկագին քարերով ընդելուզված գահին:Նրա գլուխը զարդարում էր ձիթենու չյուղերից հյուսված ոսկե պսակըէահեղ աստծու խաղաղասիրության նշանը:Գլուխըը,ուսերը,ձեռքերը,կուրծքը փղոսկրից էին:Ձախ ուսին նետած թիկնոցը,մազեր ու մորուքը քանդակված էին ոսկուց:Ֆիդիասը Զևսին օժտել էր մաևրդկային վեհությամբ:Գանգուր մորուքով ու մազերով բոլորված նրա դեմքը միաժամանակ թե ղիստէր,թե բարի:Թվում էր,ուր որ է նա կժպտա,կելնի գահից և կշտկի հզոր ուսերը: Փոքր Ասիայում,Կարիայի թագավորության մայրաքաղաք Հալիկառնասում այժմ՝Թուրքիայի Բոդրում քաղաք էր գտնվում հինգերոռր «հրաշալիքը»՝ Մավսոլոս թագավորի հոյակերտ դամբարանը,որ կառուցել էր նրա այրին՝Արտեմիսիա թագուհին,մեր թվականությունից առաջ 4-րդ դարի կեսին:Դա մի եռահարկ շինություն էր:Առաջին հարկը գոտևորում էր սպիտակ մարմարե բարձրաքանդակների ժապավենը,երկրորդ հարկը արմարե սլացիկ սյունաշար էր,իսկ երրորդ հարկը բրգաձև տանիքն էր՝նունպեսմարմարից:Կառույցը պսակում էր քառանժույգ մարտակառքը,որ վարում էին մարմարակերտ Մավսոլոսն ու Արտեմիսիան : Մեր թվականությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց զորապետ Դեմետրիոսը;Սակայն նրան չհաջողվեց հաղթել ազատասեր հռոդոսցիներին:Ի հիշատակ կղզու հաջող պաշտպանությաքն՝հռոդոսցիները որոշեցին կանգնեցնել աշխարհի ամենամեծ արձանը:Դա վեցերորդ «հրաշալիքն» է,որ հայտնի է Հռոդոսի կոթող անունով:Ծովի և քաղաքի դարպասների միջև ընկած առևտրական հրապարակում կանգնած էր 36 մ հասակով բրոնզե մի պատանի:Նրա հզոր ոտքերը փոքր-ինչ բացված էին,իսկ աջ ձեռքի ափը հովանի էր արված աչքերին:Թեթևակի ետ հակված՝ նա նայում էր հեռուն:Գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը:Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին,որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում:Հնարավոր է նաև,որ արձանն ունեցել է այն տեսքը,ինչպես պատկերված է նկարում: