Մասնակից:Ռուզաննա Մանուչարյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզաննա Մանուչարյան/Ավազարկղ4
Անձնական տեղեկություն

Վան Ճըլի (չինարեն՝ 王哲林 , փինյին՝ Wángzhélín ) ծնվել է 1994 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Ֆուծիեն նահանգի Ֆուճոու քաղաքում։ Ակտիվ ֆուտբոլիստ է և խաղում է Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի լիգայի «Շանհայի  շնաձուկ» թիմում ։ «Մեմֆիս Գրիզլիս» բասկետբոլի ակումբը նրան ընտրեց 2016 թվականի բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթում և Ճոու Ցիի հետ նա դարձավ Չին 8-րդ բասկետբոլիստը ընտրված  բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթում։

Բասկետբոլի երիտասարդական թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Ճըլիի ծնողները Ֆուծիենի  տղամարդկանց և կանանց բասկետբոլի նախկին թիմերի անդամներ էին։ Ահա թե ինչու նա օժտված է բասկտեբոլի յուրահատուկ տաղանդով ։ Վան Ճըլին սովորել է Ծինանի 3-րդ հիմնական դպրոցում ։ Հինգերորդ դասարանում ուներ 1,70 մետր հասակ։ Նա 14 տարեկանում արդեն 2 մետր հասակ ուներ, երբ միացավ Ֆուծիենի բասկետբոլի երիտասարդական թիմին։[1]

2010 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Չինաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի կազմում, մասնակցել 2010 թվականին Գերմանիայում կայացած մինչև 17 տարեկանների բասկետբոլի աշխարհի առաջնությանը և գրավել յոթերորդ տեղը։ Չնայած նրան, որ նա թիմի ամենաերիտասարդ և ամենաանփորձ խաղացողն է եղել, սակայն միջինը մեկ խաղում վաստակել է 5,8 միավոր և 4,9 անդրադարձ և փոխարինողից դարձել է հիմնական խաղացող[2] ։

Սեպտեմբերին մասնակցեց Եմենում կայացած 2010 թվականի Ասիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի առաջնությանը։  Նրա շնորհիվ թիմը հաղթեց ինը խաղերում և հասավ առաջնություն՝ մեկ խաղում միջինը վաստակելով 14,3 միավոր և 8,6 անդրադարձ: Հարավային Կորեայի դեմ եզրափակիչում նա նույնիսկ վաստակել է 27 միավոր և 19 անդրադարձ՝ Կուո Ալիունից հետո դառնալով թիմում երկրորդ լավագույն խաղացողը[3] ։

2011թ. հունիս-հուլիս ամիսներին նա մասնակցել է Լատվիայում կայացած մինչև 19 տարեկանների բասկետբոլի աշխարհի առաջնությանը։ «Դարպասների մոտ սպառնալիք» միջադեպի  (13 խաղացողներ  խնդրագիր են գրել՝ փոխարինելու մարզիչ Ֆան Պինին) պատճառով թիմը վատ ներկայացավ և զբաղեցրեց 13-րդ տեղը։

2012-ի մարտին Վան Ճըլին առաջին անգամ ընդգրկվեց Չինաստանի բասկետբոլի ազգային հավաքականի 21 հոգանոց մարզումային ցուցակում, սակայն նրան չհաջողվեց ընդգրկվել Լոնդոնի Օլիմպիական խաղերի 12 հոգանոց մարզումային ցուցակում: Իսկ 2012թ.-ի ապրիլին կայացած Nike-ի բասկետբոլի միջազգային մրցումներում իր փայլուն կատարմամբ` 9 միավորով, 8 անդրադարձով և 2 արգելափակումով,  84։75 հաշվով հաղթեց Միացյալ նահանգների ազգային հավաքականին։ Նա լավագույն չին խաղացողն է Nike-ի մրցումների 17-ամյա պատմության մեջ[4]։

Օգոստոսին նա մասնակցել է Մոնղոլիայում կայացած 2012 թվականի Ասիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի երիտասարդական առաջնությանը: Սա նաև երկրորդ անգամն է, որ Վան Ճըլին մասնակցում է մինչև 18 տարեկան ասիական մրցումներին: Նա թիմի միակ խաղացողն է, ով ընտրվել է ազգային հավաքականում։ Նա վաստակել է միջինում 22,3 միավոր և 10,3 անդրադարձ մեկ խաղում: Հարավային Կորեայի դեմ եզրափակչում, չնայած թիմի 13 միավորով հետ մնալուն, նա վաստակեց 3 միավոր և կատարեց 1 անդրադարձ, ինչպես նաև հավասարեցրեց հաշիվը։ ։ Թիմը հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ինը խաղերում։ Նա նաև ընտրվեց որպես խաղի կարևորագույն մասնակից։[5]։

Սեպտեմբերին նա ընդգրկվել Է Չինաստանի ազգային օլիմպիական հավաքական և մասնակցել 2012 թվականի Ճապոնիայում անցկացվող Ասիայի բասկետբոլի առաջնությանը։ Սա նրա առաջին խաղն է մեծահասակների հետ․ նա միջինում վաստակեց 14 միավոր և 10 անդրադարձ յուրաքանչյուր խաղում, սակայն այդ ժամանակ նա դեռ կարիք ուներ բարելավելու իր մրցակցային կարողությունները[6]։

Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի ժամանակաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ.-ի հունիսին  Վան Ճըլին պաշտոնապես պայմանագիր կնքեց «Ֆուծիեն Սունսին» բասկետբոլի ակումբի հետ՝[7]մասնակցելու Չինաստանի տղամարդկանց բասկետբոլի 2012-2013 թթ.-ի պրոֆեսիոնալ լիգային։

Նոյեմբերի 25-ին «Ցինտաո Շուանսին» թիմի դեմ առաջին լիգայի խաղում վաստակեց 11 միավոր և 6 անդրադարձ: Դեկտեմբերի 7-ին «Ճըծիան Ճոույինհան»-ի դեմ խաղում վաստակեց 31 միավոր և 15 անդրադարձ, 2013 թվականի փետրվարի 1-ին« Ծիլին» թիմի դեմ խաղում նա վաստակեց 24 միավոր, 21 անդրադարձ և 6 փոխանցում։[8]

Բասկետբոլի ազգային լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին, երբ Վան Ճըլին 22 տարեկան էր նա մասնակցեց Բասկետբոլի ազգային ասոցիաիայի դրաֆթում և ընտրվեց «Մեմֆիս Գրիզլիս» ակումբում 57 համարի ներքո։

2018 թվականի հուլիսի 6-ին Չինաստանի բասկետբոլի ասոցիացիան և Բասկետբոլի ազգային ասոցիաիան ամառային մարզական լիգա էր կազմակերպել։ Այս խաղում Վան Ճըլին միացավ Չինաստանի տղամարդկանց բասկետբոլի «Կարմիր» թիմին։

Առաջին խաղում «Կարմիր թիմը» 36:56 հաշվով պարտվեց «Պիոներներին»:[9]Երկրորդ խաղում Վան Ճըլինի թիմը 66։78 հաշվով պարտվեց «Հրթիռ» թիմին ։ [10]Երրորդ խաղում Վան Ճըլինը վաստակեց երեք միավոր, սակայն կարմիր թիմը խոշոր հաշվով պարտվեց «Թագավոր» թիմին:[11][12] [13][14][15] ": 2019 թվականին նա կրկին մասնակցեց ամառային լիգայի խաղերին Չինաստանի թիմի կազմում՝ տանելով մեկ հաղթանակ և չորս պարտություն[16]։

Ժամանցային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019թ. «Վազիր» 3-րդ սեզոնի 8-րդ դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 成长轨迹似姚明大郅阿联 王哲林一鸣惊人非偶然 Արխիվացված է Հոկտեմբեր 17, 2012 Wayback Machine-ի միջոցով:2012-04-12
  2. 世青赛中国铸就辉煌历史 超白金一代悄然崛起 Արխիվացված է Փետրվար 2, 2014 Wayback Machine-ի միջոցով:2010-07-11
  3. 中国队员评分:郭艾伦最高分 王哲林成最大发现(չաշխատող հղում) 2010年10月2日
  4. 17年全球峰会最弱中国球员 2米13新星离NBA有多远 Արխիվացված է Ապրիլ 10, 2012 Wayback Machine-ի միջոցով:2012年04月08日新浪体育
  5. U18男篮亚青赛评奖结果揭晓 王哲林当选MVP(չաշխատող հղում) 2012年08月30日
  6. 国奥12人点评:王哲林需提高一点 后卫线有新发现 Արխիվացված է Սեպտեմբեր 26, 2012 Wayback Machine-ի միջոցով:2012年09月22日
  7. 福建男篮正式宣布签约王哲林 合同细节尚未透露 Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2012 Wayback Machine-ի միջոցով:2012-06-22
  8. 王哲林砍24+21赵泰隆30分 福建客场送吉林三连败 Արխիվացված է Հունիս 13, 2013 Wayback Machine-ի միջոցով:2013年02月1日
  9. «红队36:56不敌步行者». Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2018-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «红队不敌火箭». Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին. Վերցված է 2018-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «王哲林自投自抢». Արխիվացված է օրիգինալից 2018-07-10-ին. Վերցված է 2018-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «红队大比分不敌国王». Արխիվացված է օրիգինալից 2018-07-10-ին. Վերցված է 2018-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «王哲林nba大门逐渐关闭». Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին. Վերցված է 2018-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «红队结束与nba夏季联赛球队拉练征程,最后一站惜败底特律». Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին. Վերցված է 2018-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «红队62:66底特律». Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին. Վերցված է 2018-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «男篮结束夏季联赛赛程». Արխիվացված է օրիգինալից 2019-08-25-ին. Վերցված է 2019-08-25-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]