Jump to content

Մասնակից:Ռուզաննա Եգանյան2006/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կե-նու
Հիմնական տվյալներ
Քաշ, տ.8,4 տ
Անձնակազմ3-4
Պատմություն
ԱրտադրողМицубиси дзюкогё
Արտադրման թվականներ1944
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ4380
Կորպուսի լայնություն, մմ2070
Բարձրություն, մմ2280
Կլիրենս, մմ400 մմ
Զրահապատում
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ.25
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ.12
Կորպուսի կող (վերև), մմ/աստ.12
Կորպուսի հետևամաս (վերև), մմ/աստ.8
Կորպուսի տանիք, մմ6-9
Աշտարակի ճակատ, մմ/աստ.15—25
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ57-մմ Տիպ 97
Գնդացիրներ2 × 7,7-մմ տիպ 97
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ110
Հաղթահարվող բարձունք, աստ.33°
Հաղթահարվող խրամ,մ2 մ
Հաղթահարվող ծանծաղուտ, մ1 մ

Տիպ 4, «Կե-Նու» |四式軽戦車 ケヌ|ён сики кэй сэнся кэ-ну}} Երկրորդ համաշխարհային ժամանակների ճապոնական թեթև տանկ, իրենից ներկայացնում է թեթև տանկ՝ «Խա-Գո», իր վրա տեղադրված «Խի-Չա» միջին տանկի աշտարակով: Այն արտադրվել է «Միցուբիսի» ընկերության կողմից 1994 թվականին.՝ փոքր խմբաքանակով:

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կե-Նու» տիպ 4-ը հանդիսանում է «Չի-Խա» տիպ 97 տանկի զարգացման շարունակությունը: Օրիգինալ «Չի-Խա» տանկը զինված էր ցածր սկզբնական արագություն ունեցող 57մմ տրամաչափի հրանոթով: Մանչժոու-գոում կիրառման փորձը, ճապոնաչինական պատերազմի ժամանակ (1937-1945), ինչպես նաև Խալխին Գոլում Սովետական Միության դեմ մարտերի ժամանակ փորձը ցույց տվեց, որ այն բավականին անարդյունավետ է նորագույն զրահապատման դեմ, ինչը պատճառ հանդիսացավ նորագույն 47մմ տրամաչափի բարձր սկզբնական արագություն ունեցող հրանոթների ստեղծման: Նոր 47մմ տրամաչափի հրանոթի տեղադրումը «Չի-Խա» տանկի վրա հանգեցրեց նոր «Շինխոտո Չի-Խա»-ի արտադրությանը: Մոդերնիզիացիայից հետո, ազատվելով 57մմ տրամաչափի հրանոթից որոշվեց այն տեղադրել «Խա-Գո» տանկի կորպուսի վրա: Արդյունքում այն ստացավ տիպ 4 «Կե-Նու» անվանումը: Ընդհանուր առմամբ 1944թ. արտադրվեց մոտ 100 «Կե-Նու» տանկ:

Թերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած «Չի-Խա» տիպ 97 միջին տանկի հրանոթի տեղադրմանը, «Կե-Նու»-ն թեկուզ և ստացավ բարձր կրակային հզորություն, այնուամենայնիվ մնում էր «Խա-Գո» 95 տիպի թեթև տանկ: Նոր աշտարակի տեղադրումը բերեց 1 տոննա կշռի ավելացմանը, որը իջեցրեց տանկի արագությունը մինչև 40կմ/ժ: Բացի այդ մոդերնիզիացիան չլուծեց տիպ 95-ի գլխավոր խնդիրը՝ կորպուսի զրահապատման անբավարար լինելը: Զրահապատման հաստությունը հասնում էր 30մմ՝ ճակատային մասում, որը հեշտությամբ վնասվում էր 37մմ, 75մմ և 2 ֆունտ տրամաչափի հրանոթների կրակով:

Ռազմական գործողությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիպ-4 «Կե-Նու» տանկըԿուբինկայի Հակատանկային թանգարանում, Մոսկվա

Մոդերնիզիացիան կատարվեց 1944թ. և լուրջ ազդեցություն չէր կարող ունենալ պատերազմի ընթացքի վրա, որովհետև այդ տանկերը ուղարկվեցին այն զորամիավորումները, որոնք նախատեսված էին ճապոնական կղզիների պաշտպանության համար ամերիկյան զորքերից, որը այդպես էլ տեղի չունեցավ: «Կե-Նու» տիպ 4-ի մի քանի տանկեր ուղարկվեցին Կորեա և Մանչժոու-Գո, որտեղ Մանջուրական օպերացիայի ժամանակ պատերազմում էին Կարմիր բանակի դեմ (1945թ.): Այդ ժամանակ առգրավված «Կե-Նու» տանկը ցուցադրվում է Կուբինկայի տանկային թանգարանում:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Commonscat-inline

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Կաղապար:Лёгкие танки ВМВ Կաղապար:ЯпБТТ ВМВ