Jump to content

Մասնակից:Ռուբեն Մովսիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո Ուլոա
[խմբագրել | խմբագրել կոդը]
      Խոսե Լեոնարդո Ուլոա( ծնվել է 1986 թվականի հուլիսի 26-ին, Խեներալ Ռոկա, Արգենտինա)։ Արգենտինացի ֆուտբոլիստ Լեսթեր Սիթիի հարձակվող։

Ակումբային կարիերա

      Լեոնարդոն կարիերան սկսել է Արգենտինայի երկրորդ դիվիզինի ԿԱԻ ակումբում։ 2005 թվականին նա տեղափոխվել է  <<Սան Լորենցո դե Ալմագրո>> այստեղ երկու տարվա ընթացքում նվաճել է արգենտինաի  առաջնությունը։ Չեմպիոնական տրիումֆից հետո տեղափոխվեց Սարինդիի <<Արսենալ>>,որի կազմում առաջին մրցաշրջանի ընթացքում նվաճեց Հս․Ամերիկայի գավաթը։ Ցածր արդյունավետության պատճառով Ուլոան կես տարուց ստպված տեղափոխվեց <<Օլիմպո>>  որտեղ հանդես եկավ ընդամենը կես տարի։
Պատկեր:Http://sqmagazine.co.uk/wp-content/uploads/2013/10/Leonardo+Ulloa+Leeds+United+v+Brighton+Hove+J5YHFYpfqlUx.jpg
Լեոնարդո Ուլոա
       2008 թվականին Լեոնարդոն պայմանագիր կնքեց իսպանական <<Կաստելոն>>։ Ուլոան օգօստոսի 31-ին <<Ուեսկ>>-ի դեմ խաղում իր ելույթները սկսեց իսպանական երկրորդ առաջնությունում։ Հոկտեմբերի 5-ին Կորդովաի դեմ խախում Ուլոան խփեց իր առաջին գոլը Կաստելոնի կազմում։ Երկու տարում Լեոնարդոն խփեց 31 գոլ և դարձավ ակումբի լավգույն ռմբարկուն։ 2010 թվականին նա հինգ տարվա պայմանագիր կնքեց <<Ալմերիա>>-ի հետ։ Օգոստոսի 29-ին Օսասունայի դեմ խաղում Լեոնարդոն սկսեց ելույթները իսպանիայի առաջնությունում։ Սեպտեմբերի 12-ին Ուլոան <<Ռեալ  Սոսիեդադ>>-իդեմ խաղում խփեց իր առաջին գոլը Ալմերիայի կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը հայտնվեց Սեգունդայում որտեղ դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ 2013 թվականի սկզբին Լեոնարդոն տեղափոխվեց անգլիական <<Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն>> ։Տրանսֆերը կազմեց 2մլն․ ֆունտ ։ Փետրվարի 12- ին նա <<Բլեքբեռն Ռովերս>>-ի դեմ խաղում սկսեց ելույթները անգլիայի երկրորդ առաջնությունում։ Մեկ ամիս անց Ուլոան խփեց իր առաջին գոլը անգլիական հողի վրա։ Մարտի 2-ին <<Խադդերսֆիլդ Թաուն>>-ի դեմ խաղում ձևակերպեց հետ-տրիկ։
Պատկեր:Http://www3.pictures.zimbio.com/gi/Leonardo+Ulloa+Leicester+City+v+Werder+Bremen+p0kyn-3d1H2l.jpg
454X594px
       2014-ի   ամռանը Լեոնարդոն տեղափոխվեց <<Լեսթեր Սիթի>>։ Օգոստոսի 16-ին <<Էվերթոն>>-ի դեմ խաղում սկսեց ելույթները  Անգլիայի Պրեմիեր Լիգաում ։ Հենց այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը <<աղվեսներ>>-ի կազմում։ Սեպտեմբերի 21-ին նա խփեց երկու գոլ և օգնեց թիմին վերջացնել անհաջող խաղերի ալիքը։ 2016 թվականի ապրիլի 17-ին <<Վեստ Հեմ Յունայթեդ>>-ի դեմ խաղում Ջեյմի Վարդիի հեռացումից հետո փոխարինման դուրս գալու առաջին իսկ րոպեին գոլ խփեց որը օգնեց թիմին կարևոր ոչ-ոքի տոնել։ Մեկ շաբաթ անց դուբլ ձևակերպեց  <<Սուոնսի Սիթի>>-ի դարպասին։ Այդ մրցաշրջանի ընթացքում Լեոնարդոն օգնեց <<Լեսթեր>>-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթել Պրեմիեր Լիգաում։


Պատկեր:Http://static.pulse.com.gh/img/incoming/origs5006722/2785563866-w644-h429/33EFE50000000578-3578668-Leicester-City-manager-Claudio-Ranieri-centre-lifts-the-trophy-h-a-109-1462647797182.jpg
Լեսթեր Սիթի