Մասնակից:Ջուլիետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքային շարժառիթը (մոտիվացիան) բարձրացնող օգտակար խորհուրդներ

Յուրաքանչյուր աշխատողի և անձնակազմի շահագրգռվածությունը բարձրացնելը կազմակերպության և ղեկավարի գործառույթներից է, և հենց դա է ազդեցություն ունենում կազմակերպության անձնակազմի վրա: Շարժառիթը (մոտիվացիան) մարդու կողմից այս կամ այն վարքագծի գիտակցված ընտրության գործընթացն է: Աշխատանքային շարժառիթը աշխատողի ձգտումն է բավարարելու սեփական պահանջմունքները աշխատանքային գործունեության միջոցով: Ստորև ներկայացված խորհուրդները օգտակար կլինեն ձեզ այդ հարցում: 1.Գնահատեք աշխատողներին. Անձնակազմի և աշխատողի վրա ամենից գործուն ազդեցություններից է ղեկավարի գնահատումը: Այն ոչ միայն ակտիվացնում է անձի և հանրույթի գործունեությունը, այլև խթանում է նրանց աշխատանքային գործընթացին: Աշխատակցին գնահատելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել նրա անհատական առանձնահատկությունները: Հաշվի առեք այն, որ մի դեպքում դրական գնահատականը աշխատակցին պետք է տալ հրապարակայնորեն, բացասականը ՝ երես առ երես: 2.Պահեք հավասարության սկզբունքը. Հանրույթում չպետք է լինեն սիրելի և ոչ սիրելի անձինք, ինչպես նաև աննկատելի աշխատակիցներ: 3.Խրախուսեք աշխատակազմին. Անձնակազմի խրախուսումն աշխատողի և անձնակազմի շահագրգռվածության աստիճանը բարձրացնելու լավագույն միջոցներից է: Այն իրականացրեք հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա՝ 1.Անկանխատեսելի և անկանոն խրախուսանքներն ավելի են շահագրգռում, քան սպասվելիքները: 2.Ղեկավարության կողմից աշխատողի և նրա ընտանիքի անդամների հանդեպ ցուցաբերած մշտական ուշադրությունը խրախուսական վերաբերմունքի արտահայտում է: 3.Աշխատողին պետք է իրեն հաղթող զգալու հնարավորություն տալ: 4.Չի կարելի «տրորել» աշխատողի ինքնասիրությունը: 5.Կազմակերպությունում պետք է լինի առողջ մրցակցային ոգի: Կարող եք խրախուսել՝ 1. դրամական պարգևների ձևով, 2. Շնորհակալություն հայտնել և պարգևատրել պատվոգրով, 3. Ազատ ժամանակ ավելացնել, 4. մրցանակներ և նվերներ շնորհել և այլն: