Մասնակից:Պալինա Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

《Իմ դպրոցական վերջին աշունը》

Որքան ուրախ, գեղեցիկ, անհոգ ու երանելի էին իմ դպրոցական բոլոր աշունները։  Այս աշունը տարբերվեց մյուս բոլոր աշուններից, մյուս եղանակներից ու տարիներից։

Արցախյան պատերազմ։ Քառասունչորս օր Հայը պայքարեց, Հայ Զինվորը, հայրը, պապն ու թոռը, որդին ու եղբայրը կյանքի ու արյան գնով մարտնչեցին՝ հանուն հողի, հանուն մեր Սուրբ հողի... 《Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան 》

Սա կորստի, արցունքի ու ցավի աշուն էր։ Սա  մղձավանջ էր, մենք ոչ թե ապրում էինք, այլ կարծես գոյատևում։ Ոչնչացավ ազգս, կոտրվեց, հուսահատվեց։ Երեք սերունդ հիմնովին ջնջվեց, իսկ մյուսներն ապրում են մեղքի զգացումով։ Որքան դժբախտ ենք մենք, որ ապրեցինք այս աշունը  մեր նոր  կյանքի շեմին։

《 》...

Դժվար է ապրել ու ժպտալ այսքանից հետո, սակայն պետք չէ հուսահատվել, պետք չէ կոտրվել։ Պետք է միայն պայքարել ու առաջ նայել։  Մենք ենք վաղվա ապագան, մենք ենք նոր պատմություն կերտողները։ Մենք ենք հույսը մեր մահկանացուների ու անմահների։ Մեզնից է կախված մեր վաղվա օրը։

  Ուժեղ է հայը, մեր ոգին, մեր գենն է մեզ պահում, Մենք հաղթել ենք, մենք արդեն Հաղթած ենք։ Աշխարհում չի եղել ոչ մի երկիր, որ կարողանա ապրել ու դիմակայել հային հավասար։ Մենք հաղթել ենք բարոյապես։ Հավատացեք, հավատացեք մարդիկ, Հայը ուժեղ է, Հայը հաղթող է, Հայը ապրող է։ Հպարտություն է Հայ ծնվելը։ Դժվար է Հայ ապրելը։ Մեծ պատիվ է Հայ մնալը։

《Ով Հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է》...