Մասնակից:Շաքէ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական կերամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկայում կիրառվող բազմաթիվ մագնիսական նյութերի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ֆերրիտները, որոնց հիմնական բաղադրիչը երկաթի օքսիդն է։Ֆերրիտները սկսել են լայնորեն օգտագործվել արդյունաբերության մեջ 20֊րդ դարի կեսերից, դրանցով փոխարինվում են մետաղական մագնիսները, քանի որ վերամագնիսացման ժամանակ էներգիայի կորուստները քիչ են լինում։ Ֆերրիտների էլեկտրական դիմադրությունը մոտ 8 կարգով մեծ է մետաղների դիմադրությունից, մրրկային հոսանքները և էլեկտրամագնիսական կորուստները փոքր են։ Ֆերրիտներից պատրաստում են մագնիսներ՝ վակումային պոմպերի և բարձրախոսերի համար, պայուսակների և ավտոմեքենաների կողպեքներ